Իրական և հետաքրքիր փաստեր Вторник, 16.12.2025, 10:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Աղջիկը միլիոններ է աշխատել՝ տղամարդկանց սովորեցնելով կանանց տանել անկողին 

Ադրբեջանի նախագահի թեկնածուները խոստանում են 6 ամսում լուծել Ղարաբաղի հարցը, իսկ Ադրբեջանի մայրաքաղաքը դարձնել Ստեփանակերտը 

Ի՞նչ է կատարվել Սոս Ջանիբեկյանի հետ «Շտապօգնության» մեքենայում. տնօրենը վստահեցնում է՝ մեղավորը կպատժվի 

Կանացի խանդ. կտրել են մրցակցուհու մազերը ու նրա վրա ցեխաջուր են լցրել 

Աստղագուշակ հոկտեմբերի 11-ի համար 

Օդանավում հիվանդ ուղեւոր է վախճանվել 

Երիտասարդը մահացել է սեփական հարսանիքի ժամանակ 

Ինչպե՞ս տարբերվել և աճեցնել հետաքրքիր վարդ՝ տարբեր գույներով 

Ու՞մ են ուղղված սիրված հաղորդավարուհու անպատասխան հարցերը 

10 գլխավոր հատկանիշները, ըստ որոնց տղամարդիկ իրենց համար կին են ընտրում 

Հեռուստաընկերության լրագրողը հայտնվեց բանտում. դատապարտված Արաքսիան երազում է/վիդեո/ 

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. 30-ամյա դերասանը զոհվել է, ուղեւորուհու վիճակը ծանր է (ֆոտո) 

Տղամարդը և նրա ճաղատ գլուխը 

Այսօր հանճարեղ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է 

Մեղադրվում է տանտիրուհուն առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու մեջ 

Ինչպես հանգստանալ 1 րոպեում 

Աստղերը՝ հասարակական տրանսպորտում 

Հյուրանոցում Քրիստինեն կողոպտել է քնած հաճախորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 

Վիրաբույժները դեմքի արատով ծնված տղային նոր կյանք են նվիրել 

30-ամյա կինը խոշտանգել է իր երեխաներին՝ շուղով ծակելով եւ վառարանի շշով այրելով նրանց պարանոցները 

Ինչպե՞ս ազատվել փորի հատվածում եղած ճարպից 

Նամակ առաջին. Անցյալի ուրվականները 

Главная » 2013 » Ноябрь » 9 » Ծննդաբերել կեսարյան հատմա՞ն, թե՞ բնական ճանապարհով
23:00
Ծննդաբերել կեսարյան հատմա՞ն, թե՞ բնական ճանապարհով
Ծննդաբերել կեսարյան հատմա՞ն, թե՞ բնական ճանապարհով
Որքան էլ բնական եղանակով ծննդաբերությունը համարվում է լավագույն ճանապարհը, այնուամենայնիվ, ողջ աշխարհում հետզհետե ավելանում է կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների թիվը: Ըստ վիճակագրության` աշխարհում ամեն 10-րդ երեխան ծնվում է կեսարյան հատման ճանապարհով:

«Բնական ճանապարհով ծննդաբերությունը նորմալ ծննդաբերություն է` ցանկալի և բնության կողմից ընտրված: Եթե առաջ են գալիս որոշ բարդություններ, ապա նոր պետք է կատարել կեսարյան հատում",-ասում է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մելս Ավագյանը:

Այդ ցուցումները լինում են բացարձակ և հարաբերական: Բացարձակի դեպքում նախապես պլանավորված կարգով կնոջը նախապատրաստում են կեսարյան հատման: Դա կարող է լինել կնոջ ընկերքի սխալ ձևավորման, պտղի սխալ դիրքի, կոնքերի նեղության, արյան բարձր ճնշման, սեռական օրգանների հերպեսի, արհեստական բեղմնավորման, մոր մոտ առկա հիպերտոնիայի, երիկամների, սրտի հիվանդությունների, ողնուղեղի վիրահատության, աչքերի թույլ տեսողության, նախկինում կեսարյան հատումով ծննդաբերելու և մի շարք այլ դեպքերում:

Իսկ անկանխատեսելի իրավիճակներից են, օրինակ, ծննդաբերության ժամանակ կնոջ մոտ ընկերքի վաղաժամ շերտազատումը, որն առատ արյունահոսության պատճառ է դառնում, պտղի դիրքի հանկարծակի փոփոխությունը, պորտալարի անջատումը, երբ երեխան դադարում է թթվածին ստանալ, կամ երբ հայտնաբերվում է արգանդի ուռուցք, որը փակում է ծննդուղիները: Անկանխատեսելի կեսարյան հատման անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ հանկարծակի տեղի է ունենում պտղի սրտի զարկերի արագացում կամ դանդաղում."Դա կոչվում է պտղի սուր թթվածնաքաղց,-բացատրում է բժիշկը,- մենք ոչ թե միանգամից գնում ենք վիրահատման ճանապարհով, այլ աշխատում ենք նախ բուժել թթվածնաքաղցը: Սակայն երեխան երկար չի կարող դիմանալ, և եթե զգում ենք, որ մեզ չի հաջողվում կանխել դա, ապա անմիջապես դիմում ենք կեսարյան հատման միջոցին":

Եթե հղին որևէ խնդիր չունի, սակայն ցանկանում է կեսարյան հատման միջոցով ծննդաբերել, ի՞նչ պետք է անի բժիշկը."Մեզ մոտ` Հայաստանում, կնոջ ցանկության դեպքում կեսարյան հատում կատարելու ինչ-որ կանոնակարգ գոյություն չունի",-ասում է Ավագյանը` միաժամանակ խոստովանելով, որ մեզ մոտ այդ հարցը արդեն գլուխ է բարձրացրել:

Որքան էլ բժիշկը նախընտրի բնական եղանակով ծննդաբերությունը, այնուամենայնիվ նա պարտավոր է հղի կնոջ կարծիքը ևս հաշվի առնել."Եթե կինը հոգեբանորեն պատրաստ չէ անցնելու ծննդաբերական ցավերի միջով, ապա նա խնդիրներ հաստատ կունենա",-ասում է նա:

Կանանց շրջանում կեսարյան հատման միջոցով ծննդաբերելու միտումը բժիշկը բացատրում է նրանով, որ շատ կանայք բնականոն ճանապարհով ծննդաբերելիս ծանր սթրեսի են ենթարկվում կամ կարծում են, որ դեֆորմացվում են, ենթարկվում ֆիզիոլոգիական փոփոխությունների և այլն: Իսկ կեսարյան հատման վերաբերյալ մտածում են, թե դա ընդամենը մի սպի է թողնում."Վիրահատությունը մնում է վիրահատություն, և դա կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել կնոջ օրգանիզմում` արգանդի բորբոքում, որովայնի խոռոչի թարախակալում, աղիքների անանցանելիություն, վերքի թարախակալում, անզգայացման հետևանքով առաջացող բարդություններ և այլն",- թվարկում է բժիշկը:

Ըստ նրա, կեսարյան վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում կրկին ծննդաբերել նույն եղանակով` առնվազն երկու տարի ընդմիջումից հետո, քանի որ արգանդի վրա առաջանում է սպի, որը բնական եղանակով ծննդաբերության ժամանակ կարող է բարակել, պատռվել և անկանխատեսելի բարդություններ առաջ բերել."Բայց կեսարյան հատումով ծննդաբերած կնոջ երկրորդ հղիությունը չպետք է հասցնել մինչև 40 շաբաթականի, այլ պետք է 37 շաբաթը լրանալուն պես հղին պառկի, հետազոտվի և նախապատրաստվի վիրահատության",-ասում է նա:

Ըստ Ավագյանի` իրենց հիվանդանոցում տարվա կտրվածքով ծննդաբերությունների 17-20 տոկոսը կատարվում է կեսարյան հատման միջոցով: Այս ցուցանիշը բժիշկը նորմալ է համարում, բայց միաժամանակ նշում է, որ այն աճելու միտում ունի."Հատկապես 19-20 տարեկանները մտնում են ծննդատուն ու ասում ` կեսարյան եմ ուզում ու վերջ",- ասում է նա:

Ինչքան էլ բժիշկն այդ պահին փորձում է հղիին բացատրել, որ եթե չկան խնդիրներ, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունն ամենաճիշտն է, միևնույն է, նա չի ընդունում."Եվ եթե կինը համառորեն պնդում է, ապա սկսվում է ծննդաբերական ուժերի թուլացում, ջրերն են արտահոսում, այդ հոգեվիճակից երեխայի սրտի բաբախներն անկանոն են դառնում,- ասում է նա,- այդ դեպքում ավելի լավ է կեսարյան հատումը, քան բնական եղանակով ծննդաբերությունը":

Որո՞նք են բնական ճանապարհով ծննդաբերության առավելությունները: Ըստ բժշկի, բնական ճանապարհով ծնված երեխաները, անցնելով ծննդաբերության բոլոր փուլերով, ձեռք են բերում բնական հորմոնների որոշակի քանակ, որը կարևոր է, որ երեխան լինի առավել առողջ և ամուր."Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխաներին մենք կարծես զրկում ենք այդ կարևոր ճանապարհն անցնելուց և այդ ամբողջ բնական ինֆորմացիան ստանալուց",- ասում է Ավագյանը:

Ի՞նչ է պետք, որպեսզի կինը ծննդաբերության գնա համարձակ և առանց հոգեբանական սթրեսի:

«Մեր կանայք բնական ճանապարհով ծննդաբերությունից խուսափում են հիմնականում ցավի պատճառով, որը չափազանցված է: Եվ եթե կինը հոգեբանորեն նախապատրաստվել է ցավոտ ծննդաբերության, ապա այն անպայման ցավոտ կլինի,-ասում է նույն հիվանդանոցի բժշկուհի Նաիրա Վարդանյանը:- Ուստի շատ կարևոր են կանանց կոնսուլտացիաները, որոնց ընթացքում հղին պետք է մանրամասն տեղեկանա, թե իր հետ ինչ է կատարվում և ինչ է կատարվելու ծննդաբերության ժամանակ: Եթե կինը ճիշտ պատկերացում կազմի ծննդաբերության մասին, ապա համոզված եմ, որ կնախընտրի բնական եղանակով ծննդաբերությունը":

Ըստ Ավագյանի` բնական եղանակով ծննդաբերությանը նախապատրաստելը մեկ-երկու օրվա խնդիր չէ. այդ իրազեկությունը պետք է սկսվի ոչ միայն կանանց կոնսուլտացիաներից, այլև դեռահասության տարիքից."Դպրոցից սկսած` մենք պետք է աղջիկ երեխային պատրաստենք, ներկայացնենք, թե ինչ բան է սեռական կյանքը, ինչ բան է հղիությունը, ծննդաբերությունը: Այս հարցում նաև մոր դերն է կարևոր, բայց մեր մայրերը, ընդհակառակը, չեն ուզում, որ երեխաները շատ բան իմանան: Աղջիկը սկսում է հասունանալ, բայց նույնիսկ չգիտի, թե ինչ բան է դաշտանը":

impokrik.am
Просмотров: 447 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Ապարանցի երեխան ծնողներին հարցնում է .... 

Ուսանող որդուն նամակ. Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը.... 

- Ապարանցին գնում է կայարան, հարցնում է... 

Հիվանդը գալիս է բժշկի մոտ. - Բժիշկ, ես հիշողության կորուստներ եմ ունենում.... 

- Ապարանցին գնում է խալին լվանալու: Ասում է ,-Ապեր խալին ինչքանով ես լվանում... 

Դուք կարո՞ղ եք ընտանիք պահել,- հարցնում է հայրը իր աղջկա ձեռքը խնդրող երիտասարդին... 

- Պոլոզ Մուկուչը գնում է ատամնաբույժի մոտ. "Բժիշկ ջան, ատամս կցավա... 

- Ապարանցիները գնում են հարսանիք ու նստում են իրար գիրկ: Նրանց հարցնում են... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Ապարանցին կինոթատրոնում... Ֆիլմի թունդ պահին կատաղած ցուլն արագ վազքով գալիս է դեպի հանդիսատեսը: Ապարանցին տեղում անհանգիստ ..... 

– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա.... 

- Ապարանցին երեխու հետ նստած հաց է ուտում, մեկ էլ խփում է գտալով երեխու գլխին.... 

- Տղեն հորը հարցնում է. "Պապ, էս տռուսիկի թարսն ու շիտակը ո՞նց հասկանամ.... 

Ընկեր Մարգոն վարդանիկին հարցնում է. -Քանի տարեկան ես : -Չգիտեմ : -Քանի աստղ կա երկնքում : -Չգիտեմ .... 

- Ապարանցուն ասում են. "Վերջի անեկդոտը լսել ե՞ս..... 

Ապարանցուն հարցնում են. -Ինչպե՞ս է ռուսերեն .... 

- Լեննականցին հանդիպում է ֆրանսիացու, հարցնում է.... 

Զոնքաչին դատում են:Դատավորը հարցնում ա, թե ինչ է գողացել խանութից, Զոնքաչը ասում ա -մի բանկա ծիրանի կամպոտ մեջը 6 հատիկ ծիրան ...... 

Ոչ մի զգացողություն այնքան արագ չի դրսևորվում, որքան հակակրանքը/Ալֆրեդ դե Մյուսե 

Արժե միայն սիրել նրան ,ում խոսքը ենթարկված է մտքին,իսկ միտքը՝ ճշմարտությանն ու բարուն/Ֆենելոն 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Ноябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Copyright MyCorp © 2025Конструктор сайтовuCoz