Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 08.02.2026, 02:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Ովքեր են Հայաստանի կին գործարարները 

Սելենա Գոմես. «Ինձ հաճախ են ասում, որ բավարար չափով սեքսուալ չեմ» 

Ֆիզիկայի ուսուցչուհին կտրում է տղայի ձեռքը հենց դասի ժամանակ (Video) 

Պամելլա Անդերսոնը սեքսուալ է ինչպես միշտ Playboy-ի երեկույթի ժամանակ (10 Photo) 

«Ամուսնուս մոտ չնայած մեծ ցանկությանը ոչինչ չի ստացվում. նա սովոր չէ ավանդական սեքսին»:Հարց սեքսոպաթոլոգին 

Քրոջ որդուն կացնահարած քեռի Վանյային գտել են Դիլիջանում՝ ծառից կախված վիճակում 

Նոր մանրամասներ Վանաձորում ինքնասպան եղած ոստիկանի գործից 

Գիտնականների նոր բացահայտումը՝ մարդու տաղանդը կապված է աչքերի գույնի հետ 

Կիևյան մոստից քցվելուս մեջ չմեղադրել ոչ ոքի ու հետևիցս չասել… 

Հարց հոգեբանին. Մերժում եմ բոլոր տղաներին, ինձ` նրանց ճանաչելու մեկ շանս անգամ չտալով 

Մոսկվայում տրանսվեստիտները ծեծել են զինված գողերին(video) 

Տղամարդիկ ճաղատանալուց վախենում են ավելի, քան իմպոտենցիայից 

Ֆուկուսիմայում մեծացել է 6 մատով նորածինների թիվը 

Էյնշտեյնի արտաամուսնական կապերի մասին 

Բացահայտում մեծերից. ինչու էր Միքելանջելոն սիրում մերկ տղամարդկանց 

Նոր մանրամասներ հոր ու որդու հոսանքահարման մասին 

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը 

Ինչպես նուրբ ու գեղեցիկ շիկահերը բրուտալ տղամարդ դարձավ (Photo) 

Բժշկի սխալ մոտեցման արդյունքում հղին մահացել է 

Խենթացնող հնարքներ անկողնում կանանց կողմից 

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 3 վիրավոր 

Օդաչուների խցիկ է ներթափանցել օդ և ծուխ. հայ հրամանատարը չի կարողացել կառավարել օդանավը 

Главная » 2013 » Сентябрь » 28 » Դելֆինների ապշեցուցիչ հատկությունները (Photo)
14:47
Դելֆինների ապշեցուցիչ հատկությունները (Photo)

Դելֆինները բարի և ընկերասեր ծովային կենդանիներ են, որոնց հաճախ խառնում են ձկների հետ: Դելֆինների մտավոր կարողությունները զարմացնում են անգամ գիտնականներին:

Նրանք, բնակվելով ծովերի և օվկիանոսների դաժան պայմաններում, զարգացրել են բարդ ունակություններ: Օրինակ` Դուք գիտեի՞ք, որ դելֆինները կարող են երկար ժամանակ անքուն մնալ, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն ունեն և նույնիսկ կարող են կարգավորել արյան հոսքն օրգանիզմում:

  

Դելֆինների ուղեղը  

Դելֆինները կարող են չքնել

Աշխարհի բոլոր կենդանիները քնի կարիք ունեն, ինչպես նաև մարդը: Անքնության համաշխարհային ռեկորդը պատկանում է Ռենդի Գարդներին, ով չէր քնել 11 օր: Թեև արդեն 4-րդ օրը նրա մոտ հալյուցինացիաներ էին սկսվել:

Եթե մարդ չքնի, նա ի վերջո կմահանա: Նույն բանը տեղի կունենա ուղեղի զարգացած ֆունկցիաներ ունեցող յուրաքանչյուր էակի հետ` բացառությամբ դելֆինների, ովքեր սովորեցրել են իրենց անքնությանը և դրանով հանդերձ իրենց հիասքանչ են զգում: Օրինակ` դելֆինների ձագուկները չեն քնում իրենց կյանքի առաջին ամսվա ընթացքում, ինչպես որ իրենց ծնողները: 

Գաղտնիքը նրանում է, որ այս կենդանիները կարող են անջատել իրենց ուղեղի կեսը որոշ ժամանակով: Գիտնականները 5 օրերի ընթացքում անդադար թեստավորել են դելֆինների ռեակցիաները, և ինչպես արդյունքները ցույց են տվել, դրանք բացարձակ չէին թուլացել: Արյան անալիզը սթրեսի և անքնության ախտանիշներ չարձանագրեց: Դելֆինները կարողանում են օգտագործել այդ կարողությունն անսահմանափակ կերպով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դելֆինները կարող են օգտագործել էխոլոկացիան 15 օր անընդմեջ և իդեալական ճշգրտությամբ: Դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս կենդանիներին միշտ զգոն լինել:

Բայց զարմանալին այն է, որ դելֆինի ուղեղի մյուս մասը, միևնույնն է, քնած է: Ընդ որում, վիզուալ ինֆորմացիան սկսում է մշակվել ուղեղի մյուս կեսի կողմից: Այլ կեպ ասած` եթե դելֆինն անջատում է ուղեղի մի մասը, ապա մյուսը լիովին իր վրա է վերցնում առաջինի ֆունկցիաները: Դա նույնն է, ինչ ունենալ երկու ուղեղ:


Դելֆինների տեսողությունը  

Հայտնի է, որ դելֆիններն օգտագործում են էխոլոկացիան կողմնորոշվելու համար այն աշխարհում, որում ապրում են: Ծովի խորքերում նրանք հիմնականում կողմնորոշվում են` հիմնվելով լսողության վրա, բայց տեսողությունը էլ պակաս կարևոր չէ:

Դելֆինների տեսողությունը ավելի լավն է, քան կարելի է պատկերացնել: Առաջին հերթին նրանց ա9քերը գտնվում են գլխի երկու կողմերում, ինչը հնարավորություն է տալիս 300 աստիճանով տեսնել տարածքը: Նրանք կարող են տեսնել ետևում կատարվողը: Յուրաքանչյուր աչքը շարժվում է մյուսից անկախ, ինչը թույլ է տալիս միաժամանակ տարբեր կողմեր նայել:

Բացի այդ` դելֆիններն ունեն հյուսվածքների արտացոլող շերտ, որը գտնվում է ցանցաթաղանթի ետևում և կոչվում է tapetem lucidem: Այն հնարավորություն է տալիս տեսնել նույնիսկ վատ լուսավորվածության դեպքում: 


Դելֆինները նաև նույնքան լավ են տեսնում ինչպես ջրի մակերևույթին, այնպես էլ ջրի տակ: 


Դելֆինների մաշկը  

Ձեզ կարող է հետաքրքիր լինել, թե ինչու դելֆինների մաշկին չեն կպչում այլ կենդանիներ, օրինակ` նեղոտնյա խեցգետինները: Դելֆինների մաշկը հարթ, մաքուր և փայլուն տեսք ունի: Ինչո՞ւմն է գաղտնիքը:


Նրանց ունիկալ մաշկն ունի բազմաթիվ առավելություններ: Նախ` մաշկի վերին շերտը՝ էպիդերմիսը, 10-20 անգամ ավելի բարակ է, քան այլ կենդանիների մաշկը: Այն աճում է 9 անգամ ավելի արագ, քան մեզ մոտ:

Երկրորդ` նրանց մաշկի շերտը փոխվում է ամեն երկու ժամը մեկ: Այսպիսի վերականգնողական ֆունկցիան նրանց հնարավորություն է տալիս հարթ, փայլուն մաշկ ունենալ և արագ շարժվել ջրային տարածքներում:


Երրորդ` դելֆինների ունիկալ մաշկի գաղտնիքը հատուկ քսուքն է, որ նրանք արտադրում են: Այդ քսուքը չի թողնում խեցգետիններն կպչել նրանց մարմնին և վախեցնում է տարբեր մակաբույծներին:


Դելֆինների ունիկալ թոքերը

Հայտնի է, որ դելֆինները հիասքանչ լողորդներ են: Օրինակ` դելֆին-աֆալինը կարող է ջրի տակ գտնվելով 12 րոպե պահել շնչառությունը, ընդ որում սուզվելով 550 մետր: Դա նրանց հաջողվում է իրենց ունիկալ թոքերի շնորհիվ:

Ամեն շնչելուց դելֆինները փոխում են թոքերում լինող թթվածնի 80%-ից ավելին: Մենք կարող ենք փոխել միայն 17%-ը:


Դելֆինների արյունն ու մկանները կարող են հավաքել և տեղափոխել թթվածնի շատ մեծ քանակություն՝ շնորհիվ նրա, որ նրանց օրգանիզմում կան ավելի շատ արյան կարմիր բջիջներ: Սակայն դա չի բացատրում այն, թե ինչպես են նրանք կարողանում այդքան երկար պահել շնչառությունը և այդքան խորը սուզվել: Պարզվում է, որ նրանք կարողանում են ուղղորդել արյան շրջանառությունը ցանկալի ուղղությամբ: Օրինակ` սուզվելու ժամանակ արյունը վերջույթներից գալիս է դեպի ուղեղը և սիրտը, ինչը և բարելավում է դրանց աշխատանքը էքստրեմալ պայմաններում:


 

Դելֆինների մոտ վերքերի լավացումը

Վնասվածքների ժամանակ դելֆինները կարող են զարմանալի կերպով վերականգնել իրենց առողջությունը: Գիտական տեսանկյունից նրանց վերականգնողական ունակությունն ուղղակի ֆանտաստիկ է:

Օրինակ` նրանք կարող են ողջ մնալ լուրջ վնասվածքներից հետո և մի քանի շաբաթ անց վերականգնել վնասված մաշկի մեծ մասը: Եվ նրանց արտաքին տեսքը ոչ մի փոփոխությունների չի ենթարկվում, քանի որ վերքը լիովին անհետանում է՝ չթողնելով որևէ սպի:

Դելֆինների մոտ չեն լինում արյունահոսություններ: Վնասվածքների ժամանակ նրանք ուղղորդում են արյունը համապատասխան ուղղությամբ, ինչպես սուզվելու ժամանակ, ինչը թույլ է տալիս դելֆիններին չարնահոսել:


Դելֆինների բնական ցավազրկողը

Տպավորություն է ստեղծվում, որ դելֆիններին ընդհանրապես չի մտահոգում ֆիզիկական ցավը: Նույնիսկ չափազանց լուրջ վնասվածքների դեպքում նրանք կարող են շարունակել խաղալ, լողալ և նույնիսկ նորմալ սնվել:

Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները: Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում: 

Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել դրան: Համարվում է, որ դելֆինների օրգանիզմն արտադրում է հատուկ ցավազրկող (մորֆիի նման):

Այդպիսի կարողությունները նրանք ձեռք են բերել էվոլուցիայի ընթացքում, ինչը նրանց թույլ է տվել ողջ մնալ վտանգավոր իրադրություններում:


Դելֆինները և վարակները

Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել: Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում: Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից:


Իրականում ոչ ոք հստակ չի կարող ասել, թե որտեղից դելֆիններին այդպիսի կարողություններ: Վարկած կա, որ դելֆիններն այսպես կոչված հակաբիոտիկներ են ստանում պլանտկոնից և ջրիմուռներից: 


Դելֆինները լավագույն լողորդներն են

1936թ.-ին բրիտանացի կենդանաբան Ջեյմս Գրեյն ուղղակի ապշած էր, թե ինչքան արագ են կարողանում լողալ դելֆինները: Նա սկսեց մանրամասնորեն ուսումնասիրել նրանց անոտոմիան և պարզեց, որ դելֆինների մաշկը պետք է կախարդական հատկություններ ունենա, որը կկանխեր շփումը, ինչն էլ թույլ կտար այդպիսի արագություն հավաքել: Այս միտքը անվանվեց «Գրեյի պարադոքս», և մինչ 2008թ.-ը գիտնականները չէին կարողանում այն լուծել:  


Գեյը մասնակիորեն ճիշտ էր: Դելֆիններն իրոք ունեն շփումը նվազեցնելու հատկություն: Բայց նա թերագնահատել էր դելֆինների մկանների ուժը, որը 5 անգամ ավելի մեծ է, քան աշխարհի ամենաուժեղ մարդունը: Բացի այդ` նրանք կարող են շատ էֆեկտիվ օգտագործել իրենց էներգիան:


Մարդիկ կարող են օգտագործել իրենց էներգիայի միայն 4 %-ը ջրում շարժվելու համար, իսկ դելֆիններն իրենց էներգիայի 80%-ը ձգողական ուժ են դարձնում, ինչը նրանց ամենաէֆեկտիվ լողորդներն է դարձնում:


Դելֆինների մագնիսային զգացողությունը

Ինչո՞ւ է դելֆինները և կետերը ժամանակ առ ժամանակ իրենց նետում ափ: Այդ գաղտնիքը երկար ժամանակ անհանգստացնում էր գիտնականներին: Տարբեր վարկածներ են առաջ քաշվել, բայց ոչ մեկը չի ապացուցվել:

Այդ դեպքերը հարյուրավոր տարիների ընթացքում բազմիցս են գրանցնել, բայց միայն հիմա են գիտնականները սկսում հասկանալ, թե ինչումն է գաղտնիքը: Պարզվում է, որ խնդիրը Արևի և Երկրի մագնիսային դաշտի մեջ է:


Դելֆինների և կետերի ուղեղում կան հատուկ բյուրեղներ, որոնք թույլ են տալիս նրանց զգալ Երկրի մագնիսային դաշտը: Շնորհիվ այդպիսի GPS համակարգի նրանք կարող են շարժվել ջրային անսահման տարածություններում` առանց որևէ դժվարության կողմնորոշվելով տարածության մեջ:  


Նաև գիտնականները պարզել են, որ երբ Արևը չափազանց շատ ռադիացիա է արտադրում, այն ազդում է ծովային կենդանիների մագնիսային զգացողությունների վրա և խառնում է դրանք: Ավելի հաճախ կենդանիները ափ են նետվում այն ժամանակ, երբ Արևի ակտիվությունն առավել շատ է: Դա կարող է բացատրել այն փաստը, թե ինչու են փրկված կենդանիները նորից ափ վերադառնում:


Դելֆինների էլեկտրոռեցեպցիան

Դելֆինների օրգանիզմում գտնվող էխոլոկատորները իսկապես անհավանականն են: Զարմացնում է նրանց` օբյեկտները տարածության վրա զգալու կարողությունը: Կենդանիները կարող են ուղարկել ձայնային ազդանշաններ և լսել օբյեկտներից եկող էխոն:


Դելֆինները ևս մեկ յուրահատուկ կարողություն ունեն՝ էլեկտրոռեցեպցիան` այլ կենդանի էակների կողմից ուղարկված էլեկտրական իմպուլսները զգալու կարողությունը:  

http://blognews.am/

Категория: Հետաքրքիր Փաստեր | Просмотров: 387 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Վիվասելի գրասենյակ մտնում է մի սև շորերով երիտասարդ... - Քույրիկ ջան... 

Զոքանչը փեսային կանչում է ու ասում. 

- Մեկը ձիով գնում է անապատով՝ և ձին, և նա շոգից թուլանում են: Կողքից ուղտով մեկը.... 

2 հատ ապարանցի գնում են Լոնդոն,նստում են 2 հարկանի ավտոբուս:Մեկը 1-ին հարկումա նստում,մյուսը բարձրանումա 2-րդ հարկ... 

Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, մի թուրք, ու մի վրացի կին իր աղջկա հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել.... 

Ուսանող որդուն նամակ. Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը.... 

Մի մարդ գալիս է բժշկի մոտ։ -Բժիշկ երեխա չենք ունենում։ -Մի անհանգստացեք, կստուգենք, կիմանանք ի՞նչն է խնդիրը, կբուժենք… 

Մի հայ տղա մոտենում է ռուս աղջկա ասում է. "Давай кофэ выпим", աղջիկը պատասխանում է. "Нет", "Зачем?... 

– Ապարանցին գնում է մարմնավաճառի մոտ... 

Էս աբարանցիները արգենտինացիների հետ ֆուտբոլ են խաղում, ու աբարանցիների մարզիչը ասումա 

մի ատ պառավ կնիկ գնում ա իր ընկերուհու տուն գնում տենում ա որ ընկերուհին տկլոր ման ա գալիս տան մեջ ասում ա ... 

Փոքրիկ կրիան հարցնում է մորը. - Մամ, մամ, որ մեծանամ ինչ եմ դառնալու..??.... 

Գեներալը գալիս է զորամաս ստուգման(դե պռավերկա էլի ).... 

Կինը` ամուսնուն. – Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա... 

- Ճի՞շտ է, որ ձեր աղջկան ամուսնացնում եք: - Այո, մի շաբաթից: - Իսկ փեսացուն գիտի՞.... 

Երկու ընկեր իրար զրույց են անում. -Ապե, որ ընկերդ կնոջդ հետ ման գա ինչ կանես?.... 

- Լոռեցին մորը հարցնում է. .... 

Գժանոցի երեք գժեր որոշում են գիշերը ցանկապատի վրայով փախչել 

Բաժանումը թուլացնում է թեթև հրապուրանքը և ուժեղացնում մեծ կիրքը,այնպես ինչպես քամին հանգցնում է մոմը,բայց ուժեղացնում կրակը /Լառոշֆուկո 

մի մարդ էշին ծեծելուցա լնում հարևանը գալիս ասումա բա թե խիես էշիտ ծեծում.... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Сентябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz