Իրական և հետաքրքիր փաստեր Суббота, 14.06.2025, 21:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Երբ հարբում են աղջիկները (լուսանկար) 

Ի՞նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի» 

Թեյի 10 հրաշագործ հատկությունները 

Գեղեցիկ կինը' տղամարդու աչքերով 

Գևորգն այնքան էր սիրահարվել, որ բռնի ուժով փախցրել էր ուրիշի հետ նշանված աղջկան 

Հարց սեքսոպաթոլոգին: «Ճի՞շտ է արդյոք սեռական կյանքի փորձ ձեռք բերելու համար առաջին անգամ օգտվել մարմնավաճառի ծառայությունից»18+ 

Ի՞նչ անել, եթե կռվարար եք 

Կենդանի դիակի հետ ամուսնանալով՝ չինացին հարսանիքից երկու ժամ անց ամուրի է դարձել(photo) 

Ինդոնեզիայում դիակներն ինքնուրույն են մտնում գերեզման photo 

Ամուսնալուծվե՞լ, թե՞ ոչ... 

Զարմիկին կացնահարած քեռին ինքնասպան է եղել Տավուշում 

Որ փուլերն են վտանգավոր հարաբերությունների համար 

Կալիֆոռնիայում բացվել է հասարակական զուգարան հիշեցնող սրճարան 

Կինը ղեկին. երաժշտությո՞ւն, թե՞ աղմուկ, ինքդ որոշիր 

Ինչ մանրամասներ է պատմել Աստղիկն իր և ընկերոջ ինտիմ կապի մասին․ Գառնիկը ծեծի է ենթարկել նախկին սիրուհուն 

“Empyray”-ում Սարգիս Մանուկյանին կփոխարինի Եվա Սուջյանը 

Անտուն անչափահաս աղջիկների ծառայությունները Երևանում պարսիկների համար արժե 10 հազար դրամ 

«Victoria’s Secret»-ի հրեշտակները տարիներ առաջ և հիմա (Photo) 

Աստղագուշակ հոկտեմբերի 30-ի համար 

Ինչպե՞ս պաշտպանել աչքերը համակարգչից 

Ինչպե՞ս ազատվել անցանկալի մազերից 

Պատրաստում ենք հայկական հալվա 

Главная » 2013 » Ноябрь » 9 » Երբ սկեսուրի կարծիքը երեխայի կյանքից թանկ է
09:57
Երբ սկեսուրի կարծիքը երեխայի կյանքից թանկ է

Emedia.am-ը գրում է.

Երիտասարդ աղջիկը գլուխը կախ գնում–գալիս էր հիվանդանոցի նեղ միջանցքով։ Հուզված էր, աչքերը` կարմրած։ Գինեկոլոգի սենյակի դիմաց՝ լուսամուտի մոտ, միջին տարիքի կինը հեռախոսով խոսում էր, պատմում էր Թուրքիայից իրեն սխալ ապրանք բերած կնոջ մասին։

«Համեցե՛ք, սպասում եմ...»,– ձայն տվեց երիտասարդ բժիշկը՝ սենյակի դուռը կիսաբաց թողնելով։

Թեթև վիճաբանություն տեղի ունեցավ կանանց միջև. «Կարող եմ գոնե ստեղ իմ գլխի գալիքը ինքս որոշել, թո՛ղ ինձ...»,–ձայնի տոնը բարձրացնելով երիտասարդ աղջիկը մտավ բժշկի սենյակ։
Նրան ուղեկցող կինը բարկացած էր, բայց ոչ թե աղջկա վերաբերմունքից, այլ նրանից, որ ես լսեցի, թե ինչպես «իր բերանը փակեցին»։

Վերջինս նստեց կողքիս, հարցրեց ինձ. «Աղջիկ ջան դու ի՞նչի ես եկել բժշկի, էլի աբորտ ա՞»։ «Չէ բարեկամիս հետ եմ եկել, սենյակում է, իրեն եմ սպասում»։

Սկսվեց զրույցը, տիկին Անուշը (կնոջ անունն էր) սկսեց պատմել հարսի՝ Հեղինեի (քիչ առաջ սենյակ մտած աղջկա) կյանքի պատմությունը։

«Արդեն մի սիրուն աղջիկ թոռ ունեմ, երկրորդն էլ էր աղջիկ, ես ու տղաս ասեցինք հիմա տենց քանի աղջիկ պետք ա բերես, որ հետո տղա ծնվի, տղա երեխու թուշ պաչենք։ Ինքն էլ թե ինձ երկու երեխեն հերիք են, ես մեկն էլ ունենամ, վերջ։ Տղաս միջամտեց, եկել ենք աբորտի»,– հանգիստ տոնով պատմում էր կինը։

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում վերջին տարիներին մասսայական են դարձել։

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011թ-ի հետազոտությունը հաստատել է, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, 1990թ-ից ի վեր, շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց (բնականոն է 102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը):

Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցությունն էլ ավելի է շեղվում՝ 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, որն ըստ երևույթին, աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:

Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին: Բնակչությունը կնվազի հավելյալ 80. 000–ով։ Իրավիճակը կազդի նաև ընտանիք կազմելու հնարավորության վրա ու արտագաղթի հավելյալ խթան կհանդիսանա:

Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները ամենավառն են արտահայտվում քաղաքաբնակ կանանց, բարձրագույն կրթություն ունեցող կանանց, բարձր եկամուտներ ունեցող կանանց շրջանում:

Գինեկոլոգ Հայրապետյանի հետ զրույցում պարզվում է, որ ընդհանրապես հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին հսկայական թվով աճել են։

«Վիճակագրությունն ավելի տեսանելի է լինում բժշկական հաստատություններում գրանցված դեպքերի հիման վրա, սակայն հիմա դեղատներում վաճառվում են վիժեցնող հաբեր, որոնք առավել տարածված են, հենց այդ պատճառով է, որ պաշտոնական վիճակագրությունն այդքան էլ սթափեցնող չէ»,–պատմում է գինեկոլոգ Հայրապետյանը։

Վերջինիս խոսքերով, սակայն, վիժեցման դեպքերը պայմանավորված են հիմնականում ոչ թե պտղի սեռով, այլ ընտանիքի սոցիալական վիճակի և նախամուսնական հարաբերություններով։
Հղիության արհեստական ընդհատումները բերում են անպտղության։

«Մեծանում է վաղաժամ հղիության վտանգը, լինում են կանացի օրգանների բորբոքումներ, արտաարգանդային հղիության դեպքեր։ Երկրորդ հղիությունը ընդհանրապես չպետք է ընդհատել, քանի որ մեծանում է առաջադիր ընկերքի վտանգը։ Վերջին երկու տարիներին առաջադիր ընկերքի բազմաթիվ դեպքեր են գրանցվել»։

Տարբեր հիվանդանոցներում հղիության արհեստական ընդհատումները տատանվում են 15–60 հազար դրամի սահմաններում, որոշ հիվանդանոցներում այս գումարի մեջ մտնում է նաև թմրաքունը, սոնոգրաֆիան, արյան և այլ ախտորոշումները։

Գինեկոլոգն անկեղծացավ, որ նախքան արհեստական ընդհատման բուն գործընթացը սկսելը ինքը համոզում է կնոջը հրաժարվել այդ քայլից, հատկապես լուրջ է վերավերում երկրորդ ընդհատման դեպքերին։

«Լինում են զույգեր, ովքեր պետք է ամիսներ անց ամուսնանան, սակայն երեխայի են սպասում, գալիս են ընդհատման, համոզում եմ, ասում եմ ձեր ծնողներին բերեք մի բան կասեմ, պետք լինի՝ ամեն ձև ստեղծված իրավիճակից դուրս կգանք, միայն թե այդ քայլին մի գնացեք»,– պատմում է գինեկոլոգը։

Հղիության արհեստական ընդհատումները չեն կարող հոգեբանական ազդեցություն չունենալ կնոջ հոգեկերտվածքի վրա։

Просмотров: 615 | Добавил: Liz | Рейтинг: 4.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Ընկեր Մարգոն վարդանիկին հարցնում է. -Քանի տարեկան ես : -Չգիտեմ : -Քանի աստղ կա երկնքում : -Չգիտեմ .... 

– Ապարանցին ուզում է ինքնասպան լինի...... 

- Ապարանցի տղեն հորը հարցնում է. "Պապ, ճի՞շտ է, որ.... 

- Ապարանցիները գնում են հարսանիք ու նստում են իրար գիրկ: Նրանց հարցնում են... 

- Ապարանցուն.....:D 

Փոքրիկ կրիան հարցնում է մորը. - Մամ, մամ, որ մեծանամ ինչ եմ դառնալու..??.... 

- Լեննականցին հանդիպում է ֆրանսիացու, հարցնում է.... 

Հիվանդը գալիս է բժշկի մոտ. - Բժիշկ, ես հիշողության կորուստներ եմ ունենում.... 

- Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով.... 

– Ապարանցին գնում է մարմնավաճառի մոտ... 

Երկու ընկեր իրար զրույց են անում. -Ապե, որ ընկերդ կնոջդ հետ ման գա ինչ կանես?.... 

Երկնային դարպասի առջև... - Զոքանջ ունեցել ե՞ս: - Հա: - Գնա դրախտ: - Զոքանջ ունեցել ե՞ս:.... 

Սերը դա դժվար ճանապարհ է… Դժվար է որովհետև այն քեզ կհասցնի ամպերին կամ կիջեցնի գետնի տակ /Պաուլո Կոելիո 

Ապարանով Սպիտակ գնացող մարշուտկա է անցնում: Էս ապարանցիք կանգնացնում են էտ մարշուտկան, շոֆերին իջեցնում են .... 

- Ապարանցի 2 ընկեր որոշում են գնալ Լենինական, բայց պայմանավորվում են..... 

Գժանոցի պատին մեքենայի նկար կա,բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացեն 

- Ապարանցին երեխու հետ նստած հաց է ուտում, մեկ էլ խփում է գտալով երեխու գլխին.... 

Ապարանցի երեխան ծնողներին հարցնում է .... 

Էս աբարանցիները արգենտինացիների հետ ֆուտբոլ են խաղում, ու աբարանցիների մարզիչը ասումա 

Հայը, պարսիկը, թուրքը սամալյոտով գնում են, վթարային իրավիճակա ստեղծվում, օդաչուն ասում ա... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Ноябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Copyright MyCorp © 2025Конструктор сайтовuCoz