Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 08.02.2026, 04:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

7 խորհուրդ էլեգանտ լինելու համար 

Միլիոնատերերին առաջարկում են 1.376 մլն դոլարով զուգարանի ոսկյա թուղթ ձեռք բերել 

Կոտայքի մարզում մայրն ու դուստրը հետ են մղել զինված ավազակային հարձակումը 

Կինը ղեկին. երաժշտությո՞ւն, թե՞ աղմուկ, ինքդ որոշիր 

Մեղադրյալի փաստացի կինն ընդամենը 13 տարեկան էր 

Առողջ ծերության 5 խորհուրդ 

Գագիկ Ծառուկյանի դստեր բիզնեսը 

Ինչ է խոսում տղամարդու արտաքինը նրա մասին 

Որ տարիքում է կինը խելացի երեխա ունենում. գիտնականներ 

Կին, ում մարմինը ամբողջությամբ ծածկված է 400-ից ավելի դաջվածքներով 

Ընկերուհիների խորհուրդները. ե՞րբ լսել 

«Տնփեսա» Սերիա 2 

52-ամյա տղամարդը Հյուսիսային պողոտայում սեռական բնույթի հայհոյանքներով համեմված բանաստեղծություններ է արտասանել 

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. 30-ամյա դերասանը զոհվել է, ուղեւորուհու վիճակը ծանր է (ֆոտո) 

Զվարճալի կենացներ 

Մեղադրվում է տանտիրուհուն առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու մեջ 

Հարբած հայտնիների ցնցող լուսանկարները. մաս II 

Տղամարդիկ բաժանվում են սիրելիներից իրենց ընկերների ազդեցության տակ ընկնելու հետևանքով 

15 իմաստուն մտքեր առաքինության մասին 

Զրկվե’ք կուսությունից. Կուսակցության ղեկավարի կոչը հայ աղջիկներին (Video) 

Վայ odnoklassniki, վա՜յ 

«Հարսի պար»-ի պրեմիերան կայացավ (տեսանյութ) 

Главная » 2013 » Ноябрь » 3 » Ferrari-ի պատմությունը. Ինչպե՞ս ստեղծվեց սպորտային մեքենաների արքան
13:02
Ferrari-ի պատմությունը. Ինչպե՞ս ստեղծվեց սպորտային մեքենաների արքան
Ferrari-ի պատմությունը. Ինչպե՞ս ստեղծվեց սպորտային մեքենաների արքան
Այս անունը կարծում եմ հայտնի է ողջ աշխարհին: Անգամ այն վայրերում, որտեղ ճանապարհներ չկան, մարդիկ գիտեն Ferrari-ի մասին: Ընկերությունն այսօր Fiat կոնցեռնի մի մասն է կազմում, որի հիմնադիրը լեգենդար Էնցո Ֆերրարին է: Ֆերրարին ծնվել է 1898 թվականի փետրվարի 18-ին Մոդենայում: Մանուկ հասակում երազում էր դառնալ օպերային երգիչ, սակայն միշտ չէ, որ մանկական  ցանկություններն իրականանում են: 1908 թվականին՝ առաջին անգամ հայրը Էնցոյին տանում է ավտոմրցաշարի, որն էլ երեխայի վրա շատ մեծ տպավորություն է թողնում և փոխում ներաշխարհը: Արդեն 13 տարեկանում հայրը նրան սովորեցնում է մեքենա վարել:

1918 թվականը ծանր է լինում Էնցոյի համար, քանի որ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մահանում են հայրն ու մեծ եղբայրը, իսկ Էնցոն ստիպված է լինում աշխատանք փնտրել, որպեսզի կարողանա ընտանիքը պահել: Չունենալով ոչ մի կրթություն՝ որոշում է աշխատանքի անցնել Fiat ընկերությունում: Այնտեղ նրան մերժեցին, ասելով, որ նախապատվությունը տալիս են պատերազմի վետերաններին: Այդ ամենից հուսահատված՝ Էնցոն գնում է ու պառկում Թուրինի Վալենտինա պարկում ու սկսում հեկեկալ: Բայց միևնույնն է, ոչ մեկ լացելով ինչ – որ արդյունքի չի հասել, ուստի ժամանակն էր գործել:

Մեկ տարի աշխատանք փնտրելուց հետո, վերջապես Էնցոն կարողանում է վարորդի աշխատանք գտնել թուրինյան ընկերություններից մեկում: Այդ ընկերություն նրան նկատում են CMN-ի ղեկավարներն ու ավտոարշավորդի պակասի պատճառով նրան հրավիորւմ է Construcione Mecaniche Nacionali (CMN) ընկերություն, որպեսզի մասնակցի մեքենաների մրցույթին: Այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր: Parma-Berceto մրցույթում նա այդպես էլ չկարողացավ որևէ արդյունքի հասնել, բայց արդեն կայանում էր: Երբ ամեն ինչ հարթ էր, Ֆերրարիին սկսել էին ճանաչել բոլորը ու կամաց-կամաց լավ օրերն առջևում երևում էին, Էնցոն որոշում է լքել ընկերությունն ու գնալ բոլորին անհայտ Alfa Romeo:

Ոչ մեկ չհասկացավ, թե ինչու, բայց Էնցոն գլխի էր ընկել, որ այս ընկերությունը շեշտը դրել է հենց ավտոարշավների վրա և մեծ զարգացում էր սպասվում: Ահա այսպես, մարդկանց մեծ մասը սիրում են ապահովություն, այլ ոչ թե ռիսկ և այդպես էլ կարիերա կոչված բառի ճիրաններում ապրում են ողջ կյանքում: Իսկ ի՞նչ արեց Էնցոն: Ուղղակի թողեց այն, ինչը նրան տալիս էր հանգիստ կյանք և գնաց դեպի անհայտ մի միջավայր, միգուցե դա՞ էր իր ուղին: Այո, հենց սկիզբն էր, ուստի եթե հնարավրությունը զգում եք, մի վախեցեք, փորձեք, միգուցե մի օր էլ մեկ այլ բլոգ Ձեր մասին այսպես ներկայացնի: Ինչևէ:

1920 թվականին ճգնաժամը հասավ նաև Իտալիա, և Alfa Romeo-ն ստիպված էր դադարեցնել մասնակցությունը մրցաշարերին, իսկ Էնցոն կանգնել էր ընկերությունից հեռացման եզրին: Չլինելով հաջողակ ավտոարշավորդ՝ նա շատ քիչ էր մրցանակներ նվաճել ու երբեք էլ չէր մտածում լավ արշավորդ լինելու մասին, նրան ավելի շատ տանջում էր սեփական թիմը ստեղծելու գաղափարը: Իր թիմի գաղափարը կյանքի է կոչվում այն ժամանակ, երբ ծանոթանում է Բարակա ընտանիքի անդամների հետ, որոնց որդին՝ Ֆրանչեսկոն, հայտնի օդաչու էր և հերոս Իտալիայում: Նրանք կարողանում են ոգևորել և օգնել Ֆերրարիին իրենց կապերով:

Հենց այդ պահն էլ օգտագործելով՝ Մոդենա քաղաքում նա ստեղծեց իր հայտնի Scuderia Ferrari-ն, որը պետք է համագործակցեր Alfa Romeo-ի հետ: Անհրաժեշտ գումարն Էնցոն ձեռք է բերում իր ավտոարշավորդ ընկերներից, որոնք բոլորն էլ իմանալով գաղափարի մասին, իրենց աշխատավարձը պարտքով են տալիս:  Alfa Romeo-ն իր հերթին նրան տրամադրում է իր ավտոմեքենաների փորձարկման ճանապարհները, մեքենայի համար անհրաժեշտ դետալները: Մի խոսքով, եթե կողքից նայենք, ապա Alfa Romeo-ն եթե չլիներ, դժվար թե մենք այսօր ունենայինք սպորտային մեքենաների աշխարհի թալիսմանին: Սկզբում Ֆերրարին չէր կարողանում որոշել, թե ինչ անուն պետք է ունենար մեքենան և երբ պետք է թողարկվեր, քանի որ ըստ Alfa Romeo-ի հետ պայմանագրի, նա իրավունք չուներ 4 տարի մեքենա թողարկել: Համբերությամբ սպասելով 4 տարի՝ նա որոշեց անցնել գործի: Իսկ անունի հետ կապված՝ նա որոշել էր, իսկ ահա լոգոն լուրջ խնդիր էր նրա համար, մինչև մի դեպք տեղի ունենալը: 

Ահա այդ դեպքը՝

Ferrari-ի հիմնադիր Էնցո Ֆերրարին է ընկերության լոգոյի հեղինակը: Իսկ այն ունի հետաքրքիր պատմություն: Լոգոյի նժույգը պատկերված է եղել Առաջին աշխարհամարտի հերոս Ֆրանչեսկո Բարակայի ինքնաթիռի վրա: Վերջինիս մայրը Ֆերրարիին խորհուրդ է տվել. <<Ֆերրարի, իմ տղայի ցատկող ձին դիր քո մեքենաների վրա. այն քեզ հաջողություն կբերի>>:  Այսպես ստեղծվում է հանրահայտ լոգոն, որի վրայի պատկերված ձին ուժի և արագության խորհրդանիշն է:

Ferrari-ն կարողանում է ստեղծել իր սպորտային մեքենաներն ու մասնակցել մրցույթներին: Ֆերրարիի սկզբունքն էր մեկ բառ՝ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ: Միայն այս բառի համար նա օրվա մեջ աշխատում էր 16 ժամ: Անընդհատ փորձում, կրկին ու կրկին: Եկավ մի ժամանակ, երբ նրան հավասարը չկար արդեն աշխարհում: Էնցոն հենց սկզբից որոշել էր, որ մեքենաները պետք է լինեն կարմիր երանգի, քանի որ կարմիրն ասոցացվում է հենց էներգիայի ու արագության հետ: Այստեղ կարելի է հերքել այն վարկածը, որ շատերն ասում են, թե Ferrari-ի կարմիր գույնը նրա համար է, որ լավ վաճառվի: Միգուցե ճիշտ է, դա չեմ կարող ասել, բայց որ իմաստը հենց արագությունը շեշտելու մեջ է եղել, ապա դա ակնհայտ է:

Եվ 1933 թվականին, մասնակցելով 22 մրցաշարի, հաղթում է դրանցից 8-ում: Գիտե՞ք, թե ինչու: Ի՞նչ անել, որ գրավել լավագույններին, սա այն հարցն էր, որ տանջում էր նրան: Ըստ Ֆերրարիի, լավագույն մեքենան պետք է վարեին լավագույնները: Բայց մտահոգությունը երկար չտևեց, քանի որ Ֆերրարին մշակեց ճկուն աշխատավարձի մեխանիզմ և բոլոր լավ արշավորդները գնացին նրա մոտ: Այսինքն Իտալիայում նրանք աշխատավարձը ստանում էին ֆիքսված մեկ գումար, անկախ դիրքից, թե որ տեղն են զբաղեցրել: Դա թուլացնում էր հաղթանակի նկատմամբ մոտիվացիան, իսկ ահա Էնցոն սկսեց նրանց վճարել արդյունքի հաշվին՝ ինչքան բարձր տեղեր, այնքան մեծ գումար: Լավագույնները հավաքվեցին նրա մոտ բնական է: Եզրակացությունը թողնում եմ Ձեզ, եթե աշխատակիցը չգնահատվեց, ապա մի թեթև հնարավորության դեպքում լքելու է ընկերությունը:
Категория: Հետաքրքիր Փաստեր | Просмотров: 184 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց ... 

- Ապարանցին գնում է խալին լվանալու: Ասում է ,-Ապեր խալին ինչքանով ես լվանում... 

Զոքանչը փեսային կանչում է ու ասում. 

- Ապարանցիները գնում են հարսանիք ու նստում են իրար գիրկ: Նրանց հարցնում են... 

Գինն այն է, ինչ վճարում եք, իսկ արժեքն այն, ինչ ստանում եք:/Ուորրեն Բաֆեթ 

- Լոռեցին մորը հարցնում է. .... 

- Լեննականցին հանդիպում է ֆրանսիացու, հարցնում է.... 

Մի մարդ գնում է հրապարակ ու սկսում է գոռալ 

- Ապարանցին մի չինացու է տեսնում, հարցնում է... 

մեկը գալիսա պեռաշկի ծախողի մոտ, ասումա -ախպեր ջան 1000 հատ պեռաշկի ունե՞ս.... 

Գյուղակադեմիայում` քննության ժամանակ. -Ասա խնդրեմ, հնարավո՞ր է կովին աբորտ անել.... 

Իմ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողանում եմ հասկանալ յուրաքանչյուր մարդու տեսակետն ու դրանց նայել իմ տեսանկյունից:/Ֆորդ 

- Ապարանցին գնում է կայարան, հարցնում է... 

- Ապարանցին երեխու հետ նստած հաց է ուտում, մեկ էլ խփում է գտալով երեխու գլխին.... 

Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:/Հակոբ Պարոնյան 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Հիվանդը գալիս է բժշկի մոտ. - Բժիշկ, ես հիշողության կորուստներ եմ ունենում.... 

Փոքրիկ կրիան հարցնում է մորը. - Մամ, մամ, որ մեծանամ ինչ եմ դառնալու..??.... 

Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին,ինչպես նպատակ և միջոց. նա գերագույն նպատակ է,ես` միջոց: /Գարեգին Նժդեհ 

- Ապարանցուն ասում են. "Վերջի անեկդոտը լսել ե՞ս..... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Ноябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz