Իրական և հետաքրքիր փաստեր Среда, 08.04.2026, 22:08
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Բրիտանացիները սեքսով կզբաղվեն ուղիղ եթերում 

Անհատականությունը չկորցնելու 5 միջոց 

ԱՄՆ-ում կեղծ պլաստիկ վիրաբույժը վիրահատությունների ժամանակ սոսինձ և ցեմենտ է օգտագործել 

Լեդի Դիանայի մասին գրքի հեղինակ. արքայադուստրը սեքս օրագիր է վարել 

Հայրը կույր որդուն շղթայել է ծառից և թողել է ապրել քարանձավում (photo) 

“Empyray”-ում Սարգիս Մանուկյանին կփոխարինի Եվա Սուջյանը 

Սամվել Գրիգորյանի աղջիկը ցնցեց «Հայաստանի ձայն»-ի ժյուրիի կազմին (Video) 

Վարդան Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման 

Ջութակահար Էդգար Հակոբյանն ու Լյուբով Ուսպենսկայան սիրավե՞պ ունեն 

Հղի կինը ստիպված էր ծննդաբերել քաղաքի խոտածածկ տարածքում (Photo) 

Գաղտնիքներ` ավելի նիհար երևալու համար 

Մոսկվայում թղթե արկղում աղջկա այլանդակված դի են գտել 

Գեղարքունիքում 25-ամյա մայրն իր երկու որդիներին սպանելու դիտավորությամբ մկնդեղ է խմեցրել 

Օդաչուների խցիկ է ներթափանցել օդ և ծուխ. հայ հրամանատարը չի կարողացել կառավարել օդանավը 

5 կատաղած շներ հոշոտել են 2-ամյա տղային. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Յուրա Մովսիսյանի հիանալի գոլային տեսարանը (Video) 

Կլիչկոյի հարսնացու. «Պովետկինը պիտի խոնարհվի Կլիչկոյի առաջ» 

ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են խաղալիք հրացանով «զինված» դեռահասի վրա 

Պայուսակի էթիկա. սա անհրաժեշտ է իմանալ 

Ձեր նախընտրած դրամի տեսակը խոսում է ձեր մասին 

Քաղաքի աղջիկը կարող է ազատ լինի, բայց կուսությունը պահպանի, իսկ գյուղի աղջիկը կույս չլինելով՝ իրեն կույս ձեւացնի. կին գյուղապետ 

Վթար Երեւան-Սեւան ճանապարհին. Ուղեւորներից մեկը տեղում զոհվել է (ֆոտո) 

Главная » 2013 » Ноябрь » 1 » Հայ առաջին մոլագար մարդասպանը
23:09
Հայ առաջին մոլագար մարդասպանը
Հայ առաջին մոլագար մարդասպանը
1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր գրչընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում, կարծես թե իմիջիայլոց. Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին: Տարիներ հետո նրա մասին պիտի գրեին, թե պաշտոնապես ճանաչվել է հայ առաջին մոլագար մարդասպանը, նրա անունը պիտի հայտնվեր «Սովետական մեծ հանրագիտարանի» էջերում, նա պիտի դառնար գրքերի, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի հերոս, տեղ զբաղեցներ քրեագիտության դասագրքերում: Իսկ հեռավոր 1964-ին մարդիկ ընդամենը պատմում էին մի դաժան հանցագործի մասին, որն առավել հայտնի էր «Մոսգազ» մականվամբ, քանի որ իր զոհերի բնակարաններ էր թափանցում` ներկայանալով իբրև Մոսկվայի գազի ծառայության աշխատակից: Վլադիմիր Իոնեսյանը ծնվել էր Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի Պետական կոնսերվատորիան, աշխատանքի անցել թատոնում, սակայն շուտով նրան դատում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել կյանքը` ամուսնանում է, որդի է ունենում: Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: Մեկնում են Օրենբուրգ: Իոնեսյանն աշխատանքի է անցնում Երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է «ճակատագրական կինը». Իոնեսյանը թատրոնում ծանոթանում է պարուհի Ալևտինա Դմիտրիևնայի հետ, հանուն որի` լքում է ընտանիքը և սիրուհու հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական անվտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություններ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության, և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով: Հավատա՞ց նրան Ալևտինան, թե՞ պարզապես կուզեր հավատալ, բայց մայրաքաղաքային կյանքի հմայքն ու հեռանկարներն առավել զորեղ գտնվեցին: Նա նույնիսկ ենթադրել չէր կարող, թե ում հետ էր կապում իր կյանքը, և ինչեր էին իրենց սպասվում Մոսկվայում… Ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս պատահեց, որ երեկվա երաժիշտը հանկարծ դարձավ արյունարբու մարդասպան: Այն տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ` նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը` հանգեցին այն եզրակացության, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի, ինչն էլ, իր հերթին, մի դեպքում` յուրահատուկ բողոքի ձև էր (ավելին լինելու, բայց նվազագույնը ստանալու անարդարության դեմ), մեկ այլ դեպքում` այլոց ճակատագրերը տնօրինողի գերազանցությունն ամրագրող բարդույթ: Այս հարցերի ճշմարիտ պատասխանը մենք, թերևս, երբեք չիմանանք: Իսկ 1963-ի ձմռանը, երբ Վլադիմիր Իոնեսյանը քայլում էր դեպի հանրախանութ` տուրիստական կացին գնելու համար, նա, անկասկած, արդեն վճռել էր իր անելիքը: Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին նախկին երաժիշտը Մոսգազի աշխատակցի անվան տակ մուտք գործեց բնակարան, որտեղ երեխան միայնակ էր, ու սպանեց նրան: Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոց: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սպանությունների հեղինակ դարձավ: Կալինինի փողոցում դարձյալ երեխայի սպանեց` 12-ամյա Միխայիլ Կուլեշևին` տնից տանելով գրիչ ու փոխառության թղթեր, իսկ Հոկտեմբերյան փողոցում կացնահարեց 74-ամյա մի կնոջ, որպեսզի հետո իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը: Օրեր անց նույն քաղաքում նա հարձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկայայի վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու նկարագրեց հանցագործին: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա: Իվանովոյի դեպքերն, ի վերջո, սթափեցրին իրավապահներին: Համակարգը շարժվեց: Գործն անցավ անմիջականորեն ՆԳՆ նախարարի վերահսկողության ներքո: Դրանով սկսեց հետաքրքրվել ԱՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը: Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում էր իր «հունձը»: Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում դեկտեմբերի 28-ին նա կացնահարեց 11-ամյա Ալեքսանդր Լիսովցին: Սպանությունը որքան դաժան էր, նույնքան էլ` անիմաստ. մոլագարը հեռացավ` իր հետ ոչինչ չտանելով: Ամանորի տոների կարճ դադարից հետո նա վերստին գործի անցավ և հունվարի 8-ին Շերեմետևյան փողոցում սպանեց 46-ամյա Մարիա Երմակովային` կացնի 20 հարված հասցնելով կնոջը: Այս անգամ Մոսգազի ավարը փոքր-ինչ ավելին էր. Իոնեսյանն իր հետ տարավ սեղանի ժամացույցն ու հեռուստացույցը: Օրը ցերեկով կատարված հանցագործությունն ականատեսներ ունեցավ: Բնակիչներից ոմանք իրավապահներին պատմեցին, որ տեսել են, թե ինչպես կովկասյան արտաքինով երիտասարդը` հեռուստացույցը ձեռքին, նստել է մի բեռնատար մեքենա: Բեռնատարն արագ գտան: Վարորդը պատմեց, թե որտեղ է իջեցրել իր ուղևորին: Ճշտելով բնակարանը` խուզարկուները ներխուժեցին տուն, սակայն այնտեղ գտան միայն Ալևտինա Դմիտրիևնային: Նրան ձերբակալեցին ու նետեցին մենախուց: Հարցաքննության ժամանակ վերջինս պատմեց, որ Իոնեսյանը շտապ մեկնել է Կազան, և շուտով ինքն էլ պիտի գնա այնտեղ: Սա նպաստավոր վիճակ էր: Անմիջապես որոշում կայացվեց` Քրեական հետախուզության աշխատակիցներից մեկին գրիմավորել և Ալևտինայի կերպարանքով գնացք նստեցնել: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր: Կազանի կայարանում 1964 թ. հունվարի 12-ին սիրուհուն դիմավորելու եկած մարդասպանը ձերբակալվեց… Կա պատմություն այն մասին, որ Իոնեսյանի հետ անձամբ զրուցել է նաև Նիկիտա Խրուշչովը: Զրույցից հետո նա հրահանգել է. «Որպեսզի 2 շաբաթ հետո սա այլևս չլինի»: Այս վարկածը կարող է միանգամայն իրական լինել, քանի որ Իոնեսյանի ճակատագիրը վճռված էր ի վերուստ: Հաշվի առնելով հասարակության արձագանքը` իշխանությունները շտապում էին հնարավորինս արագ փակել այդ սև էջը: Երբ մամուլում հայտնվեց հաղորդում նրա ձերբակալման մասին, սկսեցին հազարավոր նամակներ ստացվել քաղաքացիներից, ովքեր պահանջում էին ամենախիստ պատիժը: Կենտկոմում նիստ գումարվեց: Որոշվեց կիրառել մահապատիժ` կախաղանի միջոցով: Նույնիսկ առաջարկություն հնչեց` դա անել հրապարակավ: Սակայն որոշումը նույնքան արագ սրբագրվեց այն պատճառաբանությամբ, որ նպատակահարմար չէ կատարվածին սենսացիոն երանգներ հաղորդել: Ինչպես և կարգադրել էր Խրուշչովը, ողջ քննչական և դատական գործընթացը տևեց ճիշտ երկու շաբաթ: 1964 թ. հունվարի 31-ին, ժամը 23:00-ին Վլադիմիր Իոնեսյանը գնդակահարվեց: Նա ընդամենը 26 տարեկան էր: Ի սկզբանե ամրագրված և տեսականորեն «հիմնավորված» համոզմունք կար, թե խորհրդային հասարակարգում չէին կարող լինել սերիական մարդասպաններ ու մոլագարներ: Բայց ստացվեց այնպես, որ գործնականում դա ապացուցելու միակ ճանապարհը բոլոր հետքերը ոչնչացնելն ու լռելն էր: Իոնեսյանի սիրուհին նույնպես անպատիժ չմնաց: Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թեև որևէ ծանրակշիռ ապացույց չկար վերջինիս հանցակից լինելու մասին: Միայն 1972-ին դատավճիռը վերանայվեց, և կինն ազատ արձակվեց: Իոնեսյանը գնդակահարվեց, սակայն նրա սերմանած վախը դեռ երկար ժամանակ իշխում էր մարդկանց սրտերում: Շատերը սկսել էին տագնապով ու զգուշությամբ արձագանքել իրենց բնակարանների դռան թակոցներին, եղան նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես դանակով հարձակվել էին բշտ-ի աշխատակիցների վրա կամ ահազանգել միլիցիա: Իոնեսյան անունը դարձավ չարիքի հոմանիշ: Կա այսպիսի մի պատմություն` կապված ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հետ: Ասում են, որ երբ ԽՍՀՄ-ում նրա դեմ գաղափարական արշավ էր սանձազերծվել, Կենտկոմի ազդեցիկ դեմքերից մեկը հայտարարել էր. «Բրոդսկին ավելի վտանգավոր է, քան Իոնեսյանը: Եթե Իոնեսյանը միայն մարդկանց գլուխներ էր փշրում, Բրոդսկին գլուխներում վնասակար մտքեր է լցնում»: 
Vladimir Ionesyan (5)
http://168.am/2013/11/01/294358.html
Просмотров: 410 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Ապարանցուն հարցնում են. -Ինչպե՞ս է ռուսերեն .... 

Ես երբեք չեմ հանդիպել մի կատվի, ում անհանգստացնի, թե ինչ են իր ետևից խոսում մկները:/Յուզեֆ Բուլատովիչ 

Երբ մարդիկ փախչում են անհաջողությունից 

– Ապարանցին գնում է մարմնավաճառի մոտ... 

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան /Գաբրիել Գարսիա Մարկես 

- Տղեն հորը հարցնում է. "Պապ, էս տռուսիկի թարսն ու շիտակը ո՞նց հասկանամ.... 

Դուք կարո՞ղ եք ընտանիք պահել,- հարցնում է հայրը իր աղջկա ձեռքը խնդրող երիտասարդին... 

- Ապարանցին գել է բռնում, լաաաավ թրաշում է, վրեն գրում է.... 

- Ապարանցի 2 ընկեր որոշում են գնալ Լենինական, բայց պայմանավորվում են..... 

Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին,ինչպես նպատակ և միջոց. նա գերագույն նպատակ է,ես` միջոց: /Գարեգին Նժդեհ 

- Մեկը տանը վանդակի մեջ առյուծա պահում: Մի օր զանգւմ են գործի տեղ ասւմ են.... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Ապարանցուն ինքնաթիռում հարցնում են, - Նասկիներդ փոխու՞մ ես..... 

- Ապարանցի տղեն հորը հարցնում է. "Պապ, ճի՞շտ է, որ.... 

Ուսանող որդուն նամակ. Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը.... 

Գժանոցի պատին մեքենայի նկար կա,բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացեն 

Ոստիկանները հանցագործ են ձերբակալում ու թվարկում են նրա իրավունքները... 

- Դեկտեմբերի վերջ... Լոռեցի անտառապահին ուզում են կաշառեն և.... 

Բանակցությունների ժամանակ պահանջելով անհնարինը՝ մենք ստանում ենք ամենալավը հնարավորից:/Ջովաննի Նիկոլինի 

Բաժանումը թուլացնում է թեթև հրապուրանքը և ուժեղացնում մեծ կիրքը,այնպես ինչպես քամին հանգցնում է մոմը,բայց ուժեղացնում կրակը /Լառոշֆուկո 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Ноябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz