Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 05.04.2026, 04:01
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Շատերն են տեսել այս նկարը, բայց ոչ բոլորը գիտեն նրա պատմությունը. PHOTO 

Ամենատարօրինակ և վտանգավոր դիետաները 

Հասարակ տղամարդիկ հայտնի մոդելների կողքին նկարահանվել են ներքնազգեստի գովազդներում 

Թող խոսեն համերգից, թե ինչ լավ բան եմ արել, հերիք է գումարների մասին խոսեն. Նունե Եսայան 

Ինչպես չուտել շրթներկը 

14 հուզիչ լուսանկար, որ անտարբեր չեն թողնի ոչ մեկին (14 Photo) 

Երևանում 42-ամյա կնոջը սպանել են դանակի 17 հարվածով 

15 վայրկյան նայեք աղջկա քթին, ապա՝ սպիտակ դաշտին 

24-ամյա կին վարորդը Գեղարքունիքի մարզում «Toyota»-ով հարվածել և սատկացրել է 12 ոչխարների 

Բժշկի սխալ մոտեցման արդյունքում հղին մահացել է 

Պովիդլոյով կեքսեր 

14 խորհուրդ գործարարներին մաֆիայի կողմից 

Ի՞նչ է կատարվել Սոս Ջանիբեկյանի հետ «Շտապօգնության» մեքենայում. տնօրենը վստահեցնում է՝ մեղավորը կպատժվի 

3 պատմություններ, որոնք մտածելու առիթ են տալիս 

Ընտանեկան ողբերգություն. սպանել ու այգում թաղել է եղբորը, եղբորորդին չկա, մայրը կարող է հանցակից ճանաչվել 

Ռեկորդ` 25 տարի միևնույն գուլպան կրելուց հետո 

Ուղևորը օդաչուի փոխարեն վայրէջք է իրականացրել 

Որտեղ է գտնվում աշխարհի ամենաթանկ հիվանդանոցը 

Կապանում 31-ամյա կնոջը մեղադրում են պետական դավաճանության մեջ 

Գաղտնիքներ` ավելի նիհար երևալու համար 

Արմավիրում 37-ամյա հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին 

Կորցրած մատանին գտնվել էր 16 տարի անց՝ հողից հանված գազարի վրա 

Главная » 2013 » Сентябрь » 30 » Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ առանց սիրո
00:47
Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ առանց սիրո
Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ առանց սիրո

Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ չսիրած տղամարդու հետ: Եթե խոսենք արտաքին պատճառների մակարդակից ելնելով, ապա պատասխանն ակնհայտ է. նախ և առաջ որոշակի տարիքում ընտանիք կազմելու և երեխա ունենալու բնազդային պահանջմունքը: Որքան էլ մենք բարդ կազմավորված սոցիալական էակներ լինենք, բնազդները, միևնույնն է, իշխանություն ունեն մեզ վրա, ուստի բնությունն էլ ժամանակ առ ժամանակ «պահանջում» է սերնդի շարունակություն: Ամեն կնոջ չէ, որ հաջողվում է «լեզու գտնել» այդ պահանջի հետ, իսկ եթե կինը դեռ չի հանդիպել իր սիրուն կամ անհաջող փորձ է ունեցել այդ հարցում, և նա արդեն 30-ին մոտ է կամ 30-նն անց, ապա նա հաճախ սկսում է մտածել այն մասին, որ գուցե և չարժե դրան սպասել:
Ամուսնու թեկնածուի դերում, որպես կանոն, հայտնվում է նա, ով սիրահարված է կնոջը և հասնում է նրան կամ նա, ով նրան ուղղակի համապատասխան է համարում, իսկ ուժեղ զգացմունքներն արդեն այնքան էլ չեն կարևորվում: Պատահում է նաև, երբ կինը համոզված չէ, որ իրեն տվյալ պահին ընդհանրապես պետք է ամուսնությունը, սակայն բարեկամներն ու ընկերները, տեսնելով «արժանապատիվ տղայի» սիրահետումները, բառացիորեն ճնշում են գործադրում կնոջ վրա՝ վախ ներշնչելով, որ նա կարող է այդպես էլ չհանդիպել իր սպասված սիրուն կամ այլևս ամուսնության առաջարկ չստանա: Այստեղ հաճախ ավելանում են նաև սոցիալական գործոնները, օրինակ՝ աղջկա ծնողական ընտանիքն ապրում է աղքատության ու նեղվածքի մեջ, և ամուսնանալը ծնողական ընտանիքից փախչելու, ֆինանսական վիճակն ինչ-որ կերպ բարելավելու միջոց է հանդիսանում: 
Շատ հաճախ չսիրած մարդու հետ միություն են կազմում դժբախտ սեր վերապրելուց հետո՝ հիասթափված և զգացմունքների հանդեպ վստահությունը կորցրած, փորձում են «կյանքը դասավորել», այն ավելի հարմարավետ, հանգիստ ու հաճելի դարձնել: Եվ դրա համար էլ գիտակցաբար ընտրում են զուգընկերոջ, որի հանդեպ կլինի չափավոր համակրանք, այլ ոչ թե խելագար կիրք՝ այսպիսով իրենք իրենց ապահովագրելով հերթական հիասթափությունից: Վերջին պատճառն, ի դեպ, տղամարդկանց նույնպես դրդում է նմանատիպ միության: 
Իսկ այժմ խոսենք այն մասին, թե որոնք են այն խորքային պատճառները, որ հանգեցնում են կյանքի նման սցենարի, չէ՞ որ սիրո «չգալը» կամ «չհաջողվելը» պատահական չի լինում:
վախ.jpgՎախ: Հաճախ չսիրած մարդու հետ ամուսնության սցենարն անգիտակցաբար ընտրում են նրանք, ովքեր վախենում են սիրել: Այս վախի պատճառները կարող են տարբեր լինել՝ հուզական սառնությունը ծնողական ընտանիքում, ծնողների բացասական արձագանքը երեխայի զգացմունքների արտահայտման հանդեպ, ընտանիքում հարաբերությունների միակողմանիությունը, երբ երեխային չեն տալիս բավարար սեր ու քնքշանք, սակայն մշտապես ինչ-որ բան են պահանջում նրանից:
Արդյունքում, մեծանալով՝ մարդը սովորություն է ձեռք բերում անգամ ոչ թե ճնշել իր զգացմունքները, այլ պարզապես չնկատել դրանք: Սեփական զգացմունքներն արգելափակելով դրանց առաջացման շատ վաղ փուլում՝ նա, փաստացիորեն, թույլ չի տալիս ոչ մի փոխադարձ սիրո ի կատար ածում: Այնուհետև միանում է գիտակցությունը, որն ասում է, որ չարժե սպասել սիրո: Նման սցենարի դեպքում՝ միջանձնային հարաբերությունների մակարդակում, մարդը ձգտում է ավելի շատ ստանալ զուգընկերոջից, քան տալ: «Ուզում եմ, որ ինձ սիրեն, իսկ ես չե՛մ սիրի» - սա անբավարար սիրված երեխայի վրեժն է աշխարհից. այժմ նա կարող է կանգնել մի մարդու դիրքում, ումից սեր են խնդրում, այժմ նա ի զորու է պատժել և գթալ՝ դրանով իսկ բարձր լինելով անցյալից, որտեղ խնդրողի դիրքում ինքն էր: Այս ամենն, իհարկե, մեծամասամբ տեղի է ունենում անգիտակցաբար:
vb.jpgԱնվստահություն: Նման մարդը կարող է որքան հարկն է զգացմունքային լինել, սակայն դրա հետ մեկտեղ լինել խորապես անվստահ սեփական նշանակալիության և կյանքի բարիքներից օգտվելու իր իրավունքի մեջ: Անվսհատությունը կարող է ձևավորվել այնպիսի գործոններից, ինչպիսիք են մշտական քննադատությունը, ջերմության ու քնքշանքի բացակայությունը, երեխայի շահերի անտեսումը: Սակայն, որպես կանոն, զգացմունքները չեն ճնշվում, և առաջանում է ոչ թե վախ, այլ սեփական անպետքության կայուն զգացողություն: Հենց այսպիսի կինը կարող է ամուսնանալ «անելանելիությունից» դրդված՝ համոզված լինելով, որ ավելի լավ ոչինչ իրեն չի սպասվում, իսկ առանց ամուսնու նա ոչ մի բանի չի կարող հասնել: Կամ էլ մինչ այդ իր կյանքում տեղի է ունեցել անհաջող սեր, հիասթափություն, այնուհետև նման «փոխհատուցումային» ամուսնություն, որտեղ իրեն գուցե և սիրում են, սակայն ոչ այնպես, ինչպես ինքը կցանկանար, իսկ ավելի հաճախ այսպիսի կանանց հետ ամուսնություններում տեղի է ունենում նաև տղամարդու կողմից բացահայտ շահագործում:
Եթե առաջին դեպքում նկարագրված հուզապես սառը, «անառիկ» կանայք, երբեմն գրգռում են տղամարդկանց որոշ տեսակի կրքերն, ապա անինքնավստահ կանայք տղամարդկանց հաճախ դրդում են հենց շահագործման: Սառը կինը վրեժխնդիր է լինում և չի վախենում մենակ մնալ, նրա համար ավելի սարսափելի է սեր զգալը, քան միայնակ լինելը, իսկ անինքնավստահ կնոջը սարսափեցնում է միայնակ մնալը, չէ՞ որ նա ինքն իրեն ընկալում է որպես «բացարձակ զրո»:
Նման ամուսնությունների արդյունքները տարբեր են լինում: Կախված նրանից, թե տարիների ընթացքում մարդու մեջ ինչն է գերակշռում՝ սիրելու պահանջմունքը, թե վախի և անվստահության զգացումները: Այս պայքարը, միևնույնն է, ավարտ ունի. կա՛մ տարիների ընթացքում վախերն անցնում են, զգացմունքներն՝ արթնանում և մարդ ձեռք է բերում ինքնավստահություն, կա՛մ վախերն արմատավորվում են, իսկ անվստահությունը՝ խորանում: Եթե զարգացումն ընթանում է ըստ երկրորդ սցենարի, ամուսնությունն ամուր, սակայն, ամենայն հավանականությամբ, ապերջանիկ կլինի. երկու զուգընկերներն էլ ինչ-որ չափով ջերմության պակաս կզգան: Իսկ եթե այն ընթանա առաջին ճանապարհով, ապա նման ամուսինների բաժանումը ժամանակի հարց է:
Եթե պատրաստվում եք ամուսնանալ չսիրած տղամարդու հետ, նախ և առաջ մտածեք՝ իսկ ինչո՞ւ հենց Ձեր բախտը կարող էր այնպես չբերել, որ չհանդիպեիք փոխադարձ սիրո: Չե՞ք շտապում արդյոք: Չէ՞ որ Ձեր վախերն ու անվստահությունը կարող եք հաղթահարել, իսկ վերափոխել կյանքը, որտեղ արդեն երեխաներ կան, շատ ավելի բարդ է, քան կյանքը նոր էջից ինքնուրույն սկսելը:

facebook.com/profile.php?id=100003816202236

Категория: Հետաքրքիր Փաստեր | Просмотров: 443 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

- Մեկը հիվանդանոց տանում է մեզի անալիզը հանձնելու... 

Ուսանող որդուն նամակ. Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը.... 

- Ապարանցուն.....:D 

- Կինը ամուսնուն ասում է. "Ինձ դուր չի գալիս, որ դու ասում ես ԻՄ ՏՈՒՆԸ, ԻՄ ՄԵՔԵՆԱՆ... 

Գժանոցի երեք գժեր որոշում են գիշերը ցանկապատի վրայով փախչել 

- Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով.... 

Մի Եհովայի վկա կին նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ էր վարորդը չի դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին: 

Դուք կարո՞ղ եք ընտանիք պահել,- հարցնում է հայրը իր աղջկա ձեռքը խնդրող երիտասարդին... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

- Լեննականցին հանդիպում է ֆրանսիացու, հարցնում է.... 

Մի մարդ գալիս է բժշկի մոտ։ -Բժիշկ երեխա չենք ունենում։ -Մի անհանգստացեք, կստուգենք, կիմանանք ի՞նչն է խնդիրը, կբուժենք… 

Աբարանցու կնիկը տունը մենակա լինում ուզումա գնա խանուտ գրություն ա գրում 

Երկնային դարպասի առջև... - Զոքանջ ունեցել ե՞ս: - Հա: - Գնա դրախտ: - Զոքանջ ունեցել ե՞ս:.... 

- Մարդակերը ուտելով մարդկանց գալիս հասնում է Ապարան..... 

Մի մարդ գնում է հրապարակ ու սկսում է գոռալ 

- Մեկը ձիով գնում է անապատով՝ և ձին, և նա շոգից թուլանում են: Կողքից ուղտով մեկը.... 

Իմ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողանում եմ հասկանալ յուրաքանչյուր մարդու տեսակետն ու դրանց նայել իմ տեսանկյունից:/Ֆորդ 

Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:/Հակոբ Պարոնյան 

Արժե միայն սիրել նրան ,ում խոսքը ենթարկված է մտքին,իսկ միտքը՝ ճշմարտությանն ու բարուն/Ֆենելոն 

- Ապարանցին զանգում է տեղեկատու, հարցնում է. "Չալաղաջ Գոգիի համարը ու՞նեք.... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Сентябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz