Իրական և հետաքրքիր փաստեր Пятница, 10.04.2026, 23:18
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Լեհ կինը սեքս-զուգընկերների հարցում ռեկորդի է գնում 

Աշխարհի ամենատարօրինակ ամուսնությունները (Photo) 

Պենելոպա Քրուսը նկարահանումների ժամանակ չի անհանգստանում իր արտաքին տեսքի համար 

Ընտրիր երկրաչափական մեկ պատկեր եւ իմացիր քո բնավորության մասին (թեստ) 

Հայաստան-Բուլղարիա խաղի հաշիվը բացվեց 

Ինչպես է Սոնա Շահգելդյանը վայելում իր հանգիստը 

Սթինգին ծննդյան օրը նավ են նվիրել 

Ինչի մասինն են սիրում երևակայել տղամարդիկ 

Ով սպանեց զինվորին. Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում՝ սուրճ եփել, շոր լվանալ. Ժամանակ 

Փոքրիկի բուժում առանց տառապանքի 

Մոսկվա-Կիրով օդանավում 1,5 տարեկան երեխա է մահացել 

Արմավիրում կամրջի տակ հայտնաբերվել է աղջկա դի 

Ադրբեջանցիների աննախադեպ ցինիզմը. Բաքվի լրատվամիջոցները «կենդանացրել են» Եգոր Շչերբակովին 

Երևանում երիտասարդ աղջկա են սպանել 

Բրիտանացի փեսան սափրել է հարսի գլուխը հարսանիքի ապշած հյուրերի առջև (photo) 

Ինչպիսի՞ն է կատարյալ կինը 

Սովորություններ, որոնք կփոխեն ձեր կյանքը 

Ներքնազգեստով շիկահերը ցնցել է ուղևորներին 

Դժբախտ պատահար ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում. կա մեկ զոհ, 3 վիրավոր 

Ինչպես «փչացնել» տղամարդուն 

Հյուրանոցում Քրիստինեն կողոպտել է քնած հաճախորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 

Տնային միջոցներով պայքար քրտնարտադրության դեմ 

Главная » 2013 » Сентябрь » 25 » Ինչպիսի՞ն է կատարյալ կինը
19:26
Ինչպիսի՞ն է կատարյալ կինը
Ինչպիսի՞ն է կատարյալ կինը
Հետաքրքիր է` տղամարդկանց մեծամասնության կարծիքով ինչպիսին է կատարյալ կինը: Փորձեցի փոքրիկ հարցում կատարել մեր հայրենակիցների շրջանում: Տղամարդկանց մեծ մասը նշեցին, որ իդեալական կանայք չեն լինում, ուստի պետք չէ երազանքների գիրկն ընկնել:

Իսկ ահա քիչ թե շատ երազկոտ տղամարդկանց  ուղղված հարցերի արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ կատարյալ համարում են այն կնոջը, ով գիտի, թե ինչպիսին է իրեն ուզում տեսնել տղամարդը…

Ինչպիսի՞ն է կատարյալ կինը

Կատարյալ կինը

1. Երբեք բացահայտորեն ցույց չի տալիս, որ ցանկանում է տղամարդու վրա իշխանություն հաստատել:

2. Պետք է կարողանա կոկետուհի լինել:

3. Պետք է կարողանա փոխվել և հարմարվել տղամարդու պահանջմունքներին համապատասխան:

4. Պիտի անկաշկանդ լինի սեքսի մեջ:

5. Պետք է կատարելագործի տղամարդուն գայթակղելու իր հմտությունները:

Վիճակագրական հարցումների մեծ մասը առանձնացնում է ամուսնացած և ամուրի տղամարդկանց կարծիքները: Բանն այն է, որ նրանք տարբեր պահանջմունքներ ունեն կանանցից: Ամուսնացած տղամարդիկ ցանկալի հատկանիշներ համարում են աշխատունակությունը, տնտեսությունը ճիշտ կազմակերպելու կարողությունը և նրբանկատությունը իրենց խնդիրների հանդեպ: Գեղեցկության մասին ամուսնացած տղամարդիկ ավելի հազվադեպ են հիշում` ի տարբերություն ամուրիների, ովքեր կնոջ մեջ ամենից շատ գնահատում  են գեղեցկությունը, կանացիությունը, անհատականությունը և տղամարդուն ուրախացնելու կարողությունը:

Կանանց կարծիքները այս հարցում, բնականաբար, տարբերվում են:  Իրենք` կանայք իրենց մեջ ամենից շատ գնահատում են գեղեցկությունը, սեքսուալությունը, սեփական ոճն ու անհատականությունը:

Ինչպիսի՞ն է կատարյալ կինը

Երևի բոլորդ եք նկատել, թե ինչպիսի բազմանշանակ ժպիտ ու աշխուժություն է հայտնվում այն ժամանակ, երբ խոսք է բացվում մեր սիրելի կանանց մասին: Իսկապես ամեն գեղեցիկը աշխարհում ծնվել է կնոջ հանդեպ սիրուց: Ամփոփելով հարցումները` այս պատկերը պիտի արձանագրենք.

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

1. անհատականություն
2. գեղեցիկ արտաքին
3. խելք
4. հումորի զգացում
5 . գեղեցիկ մարմին

Հուսով ենք, որ այս նշումները օգտակար կլինեն մեր սիրելի  կանանց համար: Մենք էլ` տղամարդիկս, ամեն օր պիտի փորձենք կատարելագործել մեր բնավորությունն ու փորձել ներդաշնակ ու ջերմ  հարաբերությունների մեջ  լինել Ձեզ հետ: Հին ճշմարտություն է, որ «տղամարդն է կնոջը ԿԻՆ դարձնում»: Միայն իսկական տղամարդու հետ կինն իրեն լիարժեք կզգա: 

Ինչպիսի՞ն է կատարյալ կինը

Կյանքում, ըստ էության ոչինչ իդեալական չէ, սակայն մեզ համար կատարյալ, թանկ ու միշտ ցանկալի է դառնում այն անձնավորությունը, ում մենք սիրում ենք: Սիրեք և եղեք սիրված: 
                                                                                        
                
Հոգեբանի դիտարկում
Դավիթ Ջամալյան, հոգեբան

«Մարդկանց միջև համակրանքը` սերը որպես այդպիսին, որոշակի օրինաչափություններով է ձևավորվում: Տղաների համար ապագա կնոջ ընտրությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է նա նման իր մորը կամ որքանով է տարբեր: Աղջկա պարագայում  իդեալ հանդիսանում է հայրը,  հատկապես եթե նրանց  հարաբերությունները ջերմ են եղել: Մարդկանց միջև սիրո ձևավորման համար  հարկավոր է հայացքների ընդհանրություն: Երբեմն էլ հանդիպում ենք ճիշտ հակառակ պատկերին, երբ  ջերմություն է ստեղծվում   բոլորովին տարբեր մարդկանց միջև:

Տղամարդիկ շատ արագ հրապուրվում և շատ արագ էլ հիասթափվում են. սա հատուկ է տղամարդկային էությանը: Տղամարդը հակված է միշտ նորը որոնելու  և միշտ թարմ տպավորություններ ստանալու: Սիրո առաջին քայլը արտաքին գրավչությունն է, ընդհանրությունները: Որոշ ժամանակ հետո, երբ առաջին տպավորությունը մի կողմ է մղվում, կարևորվում է կապվածությունը, փոխադարձ  հոգատարությունը, հարգանքը, վստահությունը: Կանայք ավելի ուշ են հրապուրվում, քան տղամարդիկ, սակայն կանանց զգացմունքները  միշտ ավելի խորն են:

Կան բազմաթիվ հնարներ սերը պահելու  որոշակի մակարդակի վրա: Որոշ ժամանակ համատեղ կյանք վարելուց հետո  զգացմունքները թուլանում են, սա անխուսափելի է: Տղամարդու կողմից սիրված լինելու համար կինը պետք է խնամված, միշտ նորովի ներկայանա, կինը չպետք է «հասարականա»:  Սերը կդադարի այն ժամանակ, երբ երկուսն էլ դառնան չափազանց հասարակ միմյանց համար:

Սիրված լինելու համար ամուսինները պետք է միշտ լինեն ուժեղի կերպարում: Մյուս կողմից  մարդը իրավունք ունի երբեմն թույլ լինել: Եթե կինը բարոյապես հասուն է, ապա իր ամուսնու ժամանակավոր թուլացումը չի ընկալի որպես թուլություն և  նրան չի լքի: Բայց եթե տղամարդը մշտապես է թույլ, կնոջ մեջ կարող է որոշակի խորթություն,  հիասթափություն առաջանալ: Կինը տղամարդուն ընկալում է նախևառաջ որպես ուժ: Ի նկատի չունեմ, որ չպետք է անկեղծանալ կնոջ հետ, պատմել խնդիրների մասին… Պարզապես պետք է միշտ մնալ որոշակի դիրքում կնոջ կողքին: Իսկ կինը, իր հերթին, պետք է լինի անկանխատեսելի, ինքանատիպ,  տղամարդը`  կայուն, կանխատեսելի, վստահելի և ուժեղ: Տղամարդուն սիրելու համար  կինը պետք է իմանա` ինչ կարող է սպասել նրանից: 

Մեր ավանդական ու բարոյական նկարագիրը, որտեղ հստակ շեշտված է ընտանիքը որպես արժեք, թույլ է տալիս, որ ընտանիքները պահպանվեն նույնիսկ այն դեպքում, երբ սերը մարել է: Եթե ինչ-որ տեղ պարտականությունը չլիներ, ընտանիքները չափազանց արագ կփլուզվեին, ինչպես դա այսօր տեղի է ունենում ներկա ռուսական, եվրոպական ու ամերիկյան հասարակություններում: Ավանդականը պաշտպանում է ընտանիքը փլուզվելուց: Երբեմն շահարկելով ավանդապահություն բառը` հայ կնոջ առաջ անհիմն արգելքներ են դրվում: Դա տղամարդու խորը թերարժեքության արտահայտումն է:

Մյուս կողմից, եթե խոսենք կանանց մասին,  թերարժեք կինը կյանքը դարձնում է պայմանականություններով ու զանազան ձևականություններով լի: Թերարժեքության պատճառով կինը կփորձի իր ամուսնուն անջատել ընտանիքի մյուս անդամներից: Նման  կինը  վատ սկեսուրի շատ հավանական թեկնածու է: Սերը սպանող գործոններոից մեկը խորը թերարժեքության զգացումն է:

Եթե ուզում եք սիրված լինել, չափի մեջ խանդը նպաստում է: Դա այն հոգեվիճակի արտահայտումն է, երբ դու վախենում ես կորցնել սիրածդ մարդուն: Սա ինչ-որ առումով անհրաժեշտ է: Հիվանդագին խանդը խորթացնում է հարաբերությունները, մղում կողակցին մեկ ուրիշի մոտ»:
//www.kiss.am/
Просмотров: 517 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Բանակցությունների ժամանակ պահանջելով անհնարինը՝ մենք ստանում ենք ամենալավը հնարավորից:/Ջովաննի Նիկոլինի 

– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա.... 

Մի Եհովայի վկա կին նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ էր վարորդը չի դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին: 

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ 

Գժանոցի երեք գժեր որոշում են գիշերը ցանկապատի վրայով փախչել 

Գժանոցի պատին մեքենայի նկար կա,բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացեն 

– Ապարանցին ուզում է ինքնասպան լինի...... 

- Մեկը տանը վանդակի մեջ առյուծա պահում: Մի օր զանգւմ են գործի տեղ ասւմ են.... 

- Կինը ամուսնուն ասում է. "Ինձ դուր չի գալիս, որ դու ասում ես ԻՄ ՏՈՒՆԸ, ԻՄ ՄԵՔԵՆԱՆ... 

Գինն այն է, ինչ վճարում եք, իսկ արժեքն այն, ինչ ստանում եք:/Ուորրեն Բաֆեթ 

Երկնային դարպասի առջև... - Զոքանջ ունեցել ե՞ս: - Հա: - Գնա դրախտ: - Զոքանջ ունեցել ե՞ս:.... 

Հարբած ամուսինը շատ ուշ մտնում է տուն: Կինը ջղայնացած դեմք անելով... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

- Ապարանցին գել է բռնում, լաաաավ թրաշում է, վրեն գրում է.... 

Մի մարդ գալիս է բժշկի մոտ։ -Բժիշկ երեխա չենք ունենում։ -Մի անհանգստացեք, կստուգենք, կիմանանք ի՞նչն է խնդիրը, կբուժենք… 

- Ապարանցին երեխու հետ նստած հաց է ուտում, մեկ էլ խփում է գտալով երեխու գլխին.... 

մի մարդ էշին ծեծելուցա լնում հարևանը գալիս ասումա բա թե խիես էշիտ ծեծում.... 

Եթե ցանկանում եք թռնել արծվի հետ, ապա ի՞նչ գործ ունեք հավերի կողքին:/Զիգ Զիգլար 

Ապարանով Սպիտակ գնացող մարշուտկա է անցնում: Էս ապարանցիք կանգնացնում են էտ մարշուտկան, շոֆերին իջեցնում են .... 

Ուսանող որդուն նամակ. Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը.... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Сентябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz