Իրական և հետաքրքիր փաստեր Суббота, 14.06.2025, 21:33
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու (թեստ) 

Պատրաստում ենք հայկական հալվա 

40 բան, որ դուք պարտավոր չեք իմանալ 

Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ հայերի նկատմամբ ավելի խիստ է լինելու. Վանաձորից` TNT 

Ինքնասպանություն Երևանում 

Զինծառայողները Երեւանյան լճի մոտից մարմնավաճառ էին առեւանգել եւ բռնաբարել 

Ինդոնեզիայում դիակներն ինքնուրույն են մտնում գերեզման photo 

Երբ ընկերդ չափազանց գեղեցիկ է... 

Ինչպե՞ս պաշտպանել աչքերը համակարգչից 

Բարեփոխված անձնագրային ծառայության և Զվարթնոց օդանավակայանի մի քանի չինովնիկի մեղքով, մայրն ու անչափահաս երեխաները Չելյաբինսկում 7 օր մեկուս 

Աստղագուշակ հոկտեմբերի 30-ի համար 

Փարիզում հազարավոր բարձր դասարանցիներ հայ ուսանողի արտաքսման դեմ բողոքի ցույց են կազմակեպել 

Ով սպանեց զինվորին. Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում՝ սուրճ եփել, շոր լվանալ. Ժամանակ 

Դերասանները սգում են Երվանդ Ենգիբարյանի մահը (Video) 

Աստղագուշակ հոկտեմբերի 4-ի համար 

Ոստիկանները ճանապարհին հայտնաբերել են վրաերթի ենթարկվածի դին 

Ամենագեղեցիկ աստղային կուրծքը 

Ինչ հագուստ են կրում իտալացիները. photo 

Ես շատ եմ սիրում հայերին ու երբեք դա չեմ թաքցրել. Իվանիշվիլի 

Հարց սեքսոպաթոլոգին: «Ճի՞շտ է արդյոք սեռական կյանքի փորձ ձեռք բերելու համար առաջին անգամ օգտվել մարմնավաճառի ծառայությունից»18+ 

10 հայտնի հայեր, որոնց հայ լինելու մասին քչերը գիտեն. (Photos) 

Հյուրանոցում Քրիստինեն կողոպտել է քնած հաճախորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 

Главная » 2013 » Ноябрь » 1 » Ոստիկանությունը ստիպել է, որ Մարգոն Խալոյին բռնաբարության մեջ մեղադրի
00:03
Ոստիկանությունը ստիպել է, որ Մարգոն Խալոյին բռնաբարության մեջ մեղադրի
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է բռնաբարության փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: 

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ նախագահող դատավորը հրապարակել է ոչ թե մեղադրական, այլ արդարացման դատավճիռ:

Ամբաստանյալի և տուժողի անունները փոխված կներկայացվեն, քանի որ գործում մանրամասներ կան նրանց ինտիմ կյանքի վերաբերյալ:

26-ամյա ամբաստանյալը՝ Խալոն, ամուսնացած է, երկու անչափահաս երեխայի հայր: 

Նա մեղադրվել է այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գործող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտի հյուրանոցային սենյակում ալկոհոլ օգտագործած վիճակում տուժողի՝ Մարգոյի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: 

Մերժում ստանալով՝ կոտրված շշի կտորով Խալոն հարվածել է կնոջ ձախ բազկի շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, գործադրել է բռնություն, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. Մարգոն նրան հրել ու փախուստի է դիմել:

Բռնաբարության փորձի համար մեղադրվող Խալոն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ տուժող ճանաչված Մարգոյի հետ ծանոթացել է 2012 թվականի դեկտեմբերին երևանյան շուկայում, որտեղ վերջինս միրգ էր վաճառում:

Ծանոթացել են, հանդիպել, զբոսնել իրար հետ, գնացել սրճարան: Մտերմացել են: 

Մինչև դեպքը մի անգամ Երևանում գնացել են հյուրանոց, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

2013 թվականի հունվարի 11-ին շուկայի սրճարանում հանդիպել է Մարգոյին: Նա պատմել է, որ աշխատանք է փնտրում: Ինքը խոստացել է օգնել: Ապա առաջարկել է երեկոն միասին անցկացնել ու գնալ Աշտարակ:

Մարգոն համաձայնել է: Տաքսիով մեկնել են Աշտարակ, մտել են խանութ, գնել օղի, հյութեր, հավի ապխտած միս, շամպուն, պահպանակ: 

Գնացել են Էջմիածնի խճուղու վրա գտնվող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտ, որտեղ հյուրանոցային սենյակներ կան:

Սենյակ է վերցրել, Մարգոյի հետ հաց են կերել ու զրուցել: Օղին հիմնականում ինքն է խմել: Սկզբում Մարգոն, հետո ինքը լոգանք են ընդունել: Ապա փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել՝ օգտագործելով պահպանակ: 

Դրանից հետո ինքը մի կես ժամ քնել է, իսկ Մարգոն հեռուստացույց է դիտել: 

Երբ ինքն արթնացել է, Մարգոն առաջարկել է վերադառնալ Երևան: Ինքը դեմ է եղել: Արդեն ուշ էր, մեքենա չկար: 

Այդ հարցի շուրջ վիճել են, ինքը զայրացել է, մահճակալի կողքի պահարանին դրված հյութի դատարկ շիշը վերցրել ու խփել է պատին: 

Այդ պահին Մարգոն կիսամերկ կանգնած էր ննջասենյակի մուտքի մոտ: Շիշը ջարդվել է, կտորները թափվել են հատակին: Այդ ժամանակ էլ, հնարավոր է, ապակու կտորից վնասվել է Մարգոյի ձեռքը: 

Մարգոն վախեցել է ու կիսամերկ դուրս է վազել սենյակից: 

Ինքը հագնվել է, առանց բաճկոնի ու կոշիկների դուրս է եկել, չնայած հունվար ամիսն էր: 

Օբյեկտի բակում տեսել է Մարգոյին: Նա ինչ-որ սավանով փաթաթված էր: Ինքը խնդրել է, որ Մարգոն սենյակ վերադառնա:

Իրենց խոսելու ընթացքում ոստիկանական մեքենա է մոտեցել համալիրին: Մարգոն իրեն առաջարկել է փախչել: Ինքն էլ անմտածված փախել է՝ առանց կոշիկների ու պիջակի: 

Որոշ ժամանակ անց վերադարձել է, իմացել, որ Մարգոն ոստիկանների հետ բաժին է գնացել:

Մտածելով, որ առանձնապես բան չի արել, ինքն էլ է գնացել ոստիկանության Աշտարակի բաժին: Իրեն պահել են այնտեղ, ասել են, թե քննություն է կատարվում, քանի որ կինը հաղորդում է տվել, թե ինքը փորձել է նրան բռնաբարել:

Ինքը բացատրություն է տվել, ներկայացրել իրականությունը: 

Քննիչի մոտ էլ է հայտնել, որ բռնաբարության փորձ չի կատարել: Այդ ընթացքում շարունակել է շփվել Մարգոյի հետ, նույնիսկ մի անգամ նրա հետ նորից գնացել է հյուրանոց, ու սեռական հարաբերություն են ունեցել:

Մարգոյի տված ցուցմունքներն աչքի են ընկել հակասականությամբ: Նա հենց սկզբից հայտնել է, թե գրավոր հայերենին չի տիրապետում: Ապրել է Ղարաբաղում: Ամուսնացել է: Ամուսինն ու երեխան ավտովթարից մահացել են: 

Մարգոն բնակություն է հաստատել Երևանում, սկսել է շուկայում առևտուր անել, որտեղ էլ ծանոթացել է Խալոյի հետ. նա խնձոր է գնել Մարգոյից:

Մարգոյի նախաքննական ցուցմունքներով՝ Խալոն խաբեությամբ է տարել հյուրանոց, այնտեղ փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը, իսկ երբ ինքը չի համաձայնել, նա ջարդել է շիշը և ապակու կտորով սպառնալով՝ հարվածել է իր թևին: Մնացածը՝ ըստ առաջադրված մեղադրանքի:

Դատարանում 32-ամյա Մարգոն պնդել է, որ Խալոն բռնաբարության փորձ չի կատարել: Ինքը նման հաղորդում չի տվել ոստիկանությունում: Ասել է միայն, որ ընկերը ծեծել է իրեն: Հաղորդումն ինքը չի գրել, գրվածը բարձրաձայն չի ընթերցվել: 

Դեպքի վայրի զննության ժամանակ մահճակալի մոտ տեսել են պահպանակի տուփը, բայց դա չի արձանագրվել:

Ըստ Մարգոյի՝ ոստիկանությունում իրեն ծաղրել են, վատ են վերաբերվել, տարել են խմածությունն ստուգելու. ինքը խմած չի եղել, դրա վերաբերյալ կա եզրակացություն: Ոստիկանությունում են կարծիք հայտնել, թե Խալոն ցանկացել է բռնաբարել իրեն:

Ինքը բոլորին ասել է, որ նման բան չի եղել, բայց իր վրա բարոյական ու հոգեբանական ճնշումներ են գործադրել: Դրել են այնպիսի վիճակի մեջ, որ ստիպված է եղել ցուցմունք տալ, թե Խալոն փորձել է բռնաբարել իրեն: «Սարքել են նրա գլխին»:

Մարգոն նույնպես հայտնել է, թե դեպքից հետո Խալոյի հետ մեկ անգամ ևս հյուրանոց է գնացել իր կամքով, այնտեղ սեռական հարաբերություն են ունեցել: 

Դեպքի օրը ևս փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել հյուրանոցում, բայց ինքն ամաչել է ասել: 

Վիճել են սեռական հարաբերությունից հետո, Երևան մեկնելու հարցի հետ կապված: 

Երբ զայրացած Խալոն պատին է խփել հյութի շիշը, ինքը վախեցել է նրա պահվածքից ու կիսամերկ դուրս է վազել: Թակել է համալիրի պահակի սենյակի դուռը: Նրանից օգնություն է խնդրել՝ հայտնելով, թե հետի տղամարդն իրեն ծեծում է, չի ասել, թե նա իրեն բռնաբարում է:

Պահակը տարեց մարդ էր, սենյակ է հրավիրել, սավան է տվել, որ ինքը մարմինը ծածկի: 

Հետո գնացել է ոստիկանություն՝ ոստիկաններին կանչելու: Ինքն էլ բակ է դուրս եկել, տեսել Խալոյին: Նա խնդրել է, որ սենյակ գնան, բայց այդ ժամանակ մոտեցել է ոստիկանական մեքենան: Ինքն առաջարկել է, որ Խալոն փախչի: Նա էլ գնացել է: 

Ոստիկանների հետ ինքը մտել է սենյակ, հագնվել, ապա ասել, որ ընկերը ցանկացել է իրեն ծեծել...

Դատարանում հարցաքննված ոստիկանները հայտնել են, որ հյուրանոցային սենյակ մտնելով՝ մահճակալի կողքի պահարանի վրա տեսել են պահպանակի տուփ, մի պահպանակն էլ ընկած է եղել մահճակալի կողքին, բայց իրենք դրան կարևորություն չեն տվել, դրա մասին չեն հայտնել: 

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին ճանաչել է անմեղ և արդարացրել է՝ մեղսագրված արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Просмотров: 415 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Ես երբեք չեմ հանդիպել մի կատվի, ում անհանգստացնի, թե ինչ են իր ետևից խոսում մկները:/Յուզեֆ Բուլատովիչ 

- Ապարանցին մի չինացու է տեսնում, հարցնում է... 

Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, մի թուրք, ու մի վրացի կին իր աղջկա հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել.... 

Ապարանցի երեխան ծնողներին հարցնում է .... 

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան /Գաբրիել Գարսիա Մարկես 

Ուսանող որդուն նամակ. Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը.... 

Բաժանումը թուլացնում է թեթև հրապուրանքը և ուժեղացնում մեծ կիրքը,այնպես ինչպես քամին հանգցնում է մոմը,բայց ուժեղացնում կրակը /Լառոշֆուկո 

- Լեննականցին հանդիպում է ֆրանսիացու, հարցնում է.... 

- Ատամնաբուժը հիվանդի ատամները սարքելուց հետո ասում է... 

Վիվասելի գրասենյակ մտնում է մի սև շորերով երիտասարդ... - Քույրիկ ջան... 

Ապարանցին կինոթատրոնում... Ֆիլմի թունդ պահին կատաղած ցուլն արագ վազքով գալիս է դեպի հանդիսատեսը: Ապարանցին տեղում անհանգիստ ..... 

- Ապարանցին երեխու հետ նստած հաց է ուտում, մեկ էլ խփում է գտալով երեխու գլխին.... 

մի մարդ էշին ծեծելուցա լնում հարևանը գալիս ասումա բա թե խիես էշիտ ծեծում.... 

Գյուղակադեմիայում` քննության ժամանակ. -Ասա խնդրեմ, հնարավո՞ր է կովին աբորտ անել.... 

- Մեկը հիվանդանոց տանում է մեզի անալիզը հանձնելու... 

- Ապարանցուն.....:D 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Տղան փորձում է աղջկան համբուրել, իսկ աղջիկը դիմադրում է ու 

- Ապարանցուն հարցնում են. "Առաջին էլեկտրիկը ո՞վ է եղել", ասում է.... 

Փոքրիկ կրիան հարցնում է մորը. - Մամ, մամ, որ մեծանամ ինչ եմ դառնալու..??.... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Ноябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Copyright MyCorp © 2025Конструктор сайтовuCoz