Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 08.02.2026, 02:25
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 304 կիլոգրամով ու գտել է իր կյանքի սիրուն 

Արտահայտություններ, որ կանայք ցանկանում են լսել տղամարդկանցից 

Նախկին ամուսինները ծեծել են միմյանց՝ երեխային տեսակցելու հարցի շուրջ վեճի ժամանակ 

Ինչպես նիհարել առանց դիետաների 

Արցախում վթարի հետևանքով զինծառայող է մահացել 

«Մկրատ տվեք աղունիկների թևերը կտրեմ…». ինքնասպանություն գործած տղայի վերջին խոսքերը 

Տղամարդիկ ճաղատանալուց վախենում են ավելի, քան իմպոտենցիայից 

Լոռիում ոստիկանության աշխատողը ինքնասպան է եղել (ֆոտո) 

Կործանող սեր էր 

Երկնքում հայ երեխա է ծնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Մովսիսյանն ու Նաբաբկինը ընդհարվեցին խաղադաշտում (video) 

Կանայք մի քանի խնդիր միանգամից ավելի լավ են կատարում, քան տղամարդիկ 

Աստղագուշակ հոկտեմբերի 26-ի համար 

Իզուր չէր հարսնացուն փեսայից պահանջում 7 տարի սպասել(լուսանկար) 

Էյնշտեյնի արտաամուսնական կապերի մասին 

Նոր մանրամասներ Վանաձորում ինքնասպան եղած ոստիկանի գործից 

Համբուրգերների և չիփսերի դիետան տնային տնտեսուհուն մոդելի է վերածել(photo) 

Խենթացնող հնարքներ անկողնում կանանց կողմից 

Հոկտեմբերի 9-ի ձեր հորոսկոպը 

Ինտիմ գործողությունների տեսագրությունը չհրապարակելու համար կնոջից պահանջել Է 3000 ԱՄՆ դոլար 

Բժշկի սխալ մոտեցման արդյունքում հղին մահացել է 

Միջադեպ՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում, ծեծել են պարուհիներին 

Главная » 2013 » Сентябрь » 28 » Քրիստոնյաների ամենասարսափելի չարչարանքների 9 օրինակներ
15:07
Քրիստոնյաների ամենասարսափելի չարչարանքների 9 օրինակներ
Caravaggio+St.+Lawrence

Պատմության ընթացքում տարբեր ժամանակաշրջաններում քրիստոնյաները  մահապատժի ու չարչարանքների են ենթակվել: Հիսուսի բոլոր աշխակերտները (չհաշված Հուդան) աշխախարհի տարբեր անկյուններում խաչ են հանվել: Պետրոսը նույնիսկ խնդրել է, որ իրեն հակառակ խաչեն, որի համար հռոմեացիները միայն ուրախ են եղել: Այս հոդվածում առանձնացրել ենք պատմության ընթացքում` հնադարից մինչև միջնադար ընկած ժամանակահատվածում  քրիստոնիաների տանջամահ անելու ամենատարօրինակ ու սարսափելի 9 օրինակները:

9.Տապակվել են մահանալու աստիճան:

Caravaggio+St.+Lawrence

Հռոմի Սբ. Լոուրենսը ավելի շատ հայտնի է իր մահով քան կյանքի ընթացքում իր պաշտոնավարությամբ: Երբ Հռոմի կայսրը պահանջում է, որպեսզի կաթոլիկ եկեղեցուն նվիրաբերած տասնորդ հանգանակությունը փոխանցվի պետությանը, Լոուրենսը առաջ է բերում աղքատ ժողովրդին ու ասում, թե նրանք են այդ հանգանակությունը, որովհետև նրանց են տրվում այդ գումարները, որպեսզի կարողանան սնունդ գնել: Զայրացած նահանգապետը հրամայում է պնակներ տեղադրել ածխի վրա մինչև որ դրանք տաքանան կարմրելու աստիճան: Լոուրենսին դրանից հետո կապում ու մերկ վիճակում մեջքի վրա պառկեցնում դրա վրա: Նրա մաշկը տապակվում է ծխահարվում ու վառվում, սակայն այդ ամբողջ ընթացքում նա երբեք ցավից չի հառաչում, ոչ էլ ներում խնդրում նահանգապետից: Նա միայն հստակ ձայնով բարձրաձայն ասել է «Այս կողմի վրա ես արդեն պատրաստ եմ, շրջեք ինձ ու կերեք»:

8.Քարշ են տրվել:

rsz_2mark-evangelist

Մարկոսը, ով հանդիսանում է Նոր կտակարանի «Ավետարան ըստ Մարկոսի» գրքի հեղինակը, քրիստոնեությունը ավետարանաում էր Ալեքսանդրիայում ու հորդորում մարդկանց հրաժարվել կռապաշտությունից ու տարբեր աստվածների ու աստվածուհիների պաշտամունքից: Հայտնի չէ, ինչքան ժամանակ է նա կարողացել կատարել իր առաքելությունը, սակայն հայնի է, որ դա մինչև մ.թ.ա. 68 թ.նն է եղել, երբ նա իսկապես բավականին մեծ քանակությամբ մարդկանց էր կարողացել քրիստոնյա դարձնել: 68թ.ին կատաղած ամբոխը նրա վզից պարան է կապում ու սայլին ամրացնելով երկու օր շարունակ առանց դադարի քարշ տալիս նրան փողոցներով: Նրան քարշ էին տալիս նույնիսկ, երբ նա արդեն մահացել էր, մինչև որ նրա ոսկորներն արդեն երևում էին:
Որոշ աղբյուրների համաձայն Հռոմի Հիպոլիտոս անունով քրիստոնյա հոգևորականին նույնպես քարշ են տվել կատաղած ձիուն կապած վիճակում Սարդինիա կղզում: 257թ.ին Թուլուզի Սատուրնինոսը ցլին կապած քարշ է տրվել ամբողջ քաղաքով մեկ, մինչև որ ցուլը վայր է ընկել քարե աստիճաններից ցած ինչի արդյունքում Սատուրնինոսի գլուխը ջարդվում է հարվածից:
Կոստանդիոս երկրորդին 361թ.ին հաջորդած Հուլիանոս Ուրացողը կայսրությունում վերականգնում է հեթանոսական կրոնապաշտությունն ու սկսում հետապնդել քրիստոնյաներին: Երկու տարիների ընթացքում տարբեր քաղաքներում նա հրամայում է մահանալու աստիճան քրիստոնյաներին քարշ տալ բնակավայրերի փողոցներով:

7.Մաշկազերծում:

Bartholomew_Lateran_det

Մաշկազերծելն այնքան սարսափելի ու ցավոտ երևույթ է, որ ցավից մարդիկ մի  քանի անգամ կորցնում են գիտակցությունն ու նորից ուշքի գալիս: Որպեսզի կանխեն նրանց ուշագնացությունը կամ մահը ու չարչարեն մարդկանց նրանց կախում էին գլխիվայր վիճակում, որպեսզի արյունը հասներ գլխուղեղ ու նրանք գիտակցությունը չկորցնեին: Մաշկազերծելն այնքան էլ հեշտ չէ, և մաշկողները հազվադեպ էին փորձում ամբողջական մեկ կտորով մաշկազերծ անել մարդկանց: Սովորաբար մաշկը կտրվում էր շերտերով, որից հետո կլպվում դանակի միջոցով: Մաշկն այնուհետև կամ նետվում էր կրակը կամ կենդանիներին հենց զոհի աչքերի առաջ: 
Այսպես է մահացել Հիսուսի տասներկու աշակերտներից Բարդուղիմեոսը, ով քրիստոնեությունն ավետարանում էր Հայաստանում: Հայերը չէին ցանկանում հրաժարվել հեթանոսությունից ու Բարդուղիմեոսին գլխավայր խաչելով մաշկազերծ են անում նրան:

6.Կենդանիների մորթի էին կարում նրանց մաշկին ու որպես կերակուր նետումշներին:

Siemiradski_Fackeln

Չարչարանքի այս ձևը հենց իր` Ներոնի կոմից է ստեղծվել, ոչ միայն ուղղակի քրիստոնյաներին չարչարելու համար, այլև իր սեփական զվարճանքի ու հաճույքի համար: Ասում են, որ Ներոնը խաչում էր քրիստոնյաներին իր այգու ծառերի վրա, նրանց պատում մոմով ու այնուհետև այրում նրանց մարմիններ գիշերային իր զբոսանքները լուսավորելու համար: Մյուսներին նա հրամայում էր կարել մաշկազերծ արված խոշոր կենդանիների մորթուն: Կենդանիների մաշկը կարում էին մարդկանց մաշկին բացի գլխից, ձեռքերից ու ոտքերի թաթերից: Այնուհետև նրանց վրա բաց են թողնում կատաղած շներին որոնք հարձակվում են մարդկանց վրա ու կրծոտում նրանց ինչպես ոսկորը:  
Անտիոքից Հուլիանոսը ամբողջ տարին շարունակ չարչարանքի էր ենթարկվում այնուհտև հանվում ամբոխի աչքի առաջ Կիլիկիայում: Այնուհետև նրան են կարել են իժերով ու կարիճներով լցված մաշկ ու մարմինը նետել Էգեյան ծով: Ասում են, որ նրա  մարմինը լողացել է Միջերկրական ծովից մինչև Ալեքսանդրիա և Եգիպտոս:

5.Սովամահություն:

Martyrdom of st-stephen

Կայսր Դեկիուսը, ով կառավարել է 249-251թթ-ին` մինչև  ճակատամարտում սպանվելը, իր կառավարման կարճ ժամանակահատվածում Եփեսոսում հետապնդում էր քրիստոնյաներին ու նրանց զոհաբերում կայսրի բարօրության համար: 
Պարզելով, որ իր 7 լավագույն զինվորները Կոնստանտինոսը, Դիոնիսոսը, Մալքոսը, Մարտիանոսը, Մաքսիմիանոսը, Հովհաններսը և  Սերայոնը քրիստոնեություն են ընդունել` Դեկիուսը փորձում է նրանց ստիպել նորից ընդունել հռոմեական հեթանոսական հավատքը: Դեկիուսը նրանց արձակուրդ է տալիս մինչ ինքը կբացակայեր Հռոմից: Իսկ նրանք փախչում են այդ տարածքից ու պատսպարվում քարանձավներում: Երբ Դեկիուսը վերադառնում ու տեղեկանում է զինվորների արաքի մասին նա հրամայում է փակել այն քարանձավի ելքը, որտեղ նրանք պատսպարվել էին, որի արդյունքոըւմ բոլոր 7 զինվորներն ի վերջո սովամահ են լինում: Նույնիսկ լեգենդ կա այն մասին, որ այս զինվորները քնել են քարանձավում ու արթնացել 360 տարի անց ու դուրս եկել քարանձավից:

4.Եփվել են մահանալու աստիճան:

boiling-cauldron

Եռացող ջուրը միանգամից առաջին աստիճանի այրվածք կարող է հասցնել, իսկ 10 րոպե դրա մեջ լինելով` 3-րդ աստիճանի այրվածք: Ի վերջո միսը կարող է այրվել ու եփվել մինչև մկաններ ու մարդը ի վերջո կմահանա, և արյունատար անոթները պայթելով` ջուրը ամբողջովին կարմիր գույն կստանա: 
Ասում են, որ Հովհաննես առաքյալը առանց վնասվածքի կենդանի է մնացել եռացրած ջրի մեջ նետելուց հետո, որից հետո նրան արտաքսել են Պատմոս կղզի:
222թ.ին Սեսիլիա անունով մի կնոջ մեկ ու կես օր պահում են եռացող ջրի մեջ այն բանից հետո, երբ նա իր եղբորն ու ամուսնուն հավատափոխ է անում քրիստոնեկան հավատքի: Վերջիններս գլխահատվում են, ինչպես և հենց ինքը` նրանց գլխահատողը, քանի որ նա նույնպես հավատափոխ է լինում` ընդունում քրիստոնեությունը, երբ տեսնում է զոհերի անվախությունն ու խաղաղությունը: Սեսիլիան մեկ ու կես օր եռացող ջրից ողջ ու առողջ է դուրս գալիս ու Աստծուն փառաբանում երգելով: Այսօր Սեսիլիան համարվում երաժշտության սուրբը: Նրան նույնպես գլխատում են ի վերջո:

3.Ինկվիզիցիայի «Աուտո դա Ֆե»

Rizi_Francisco,_Autodafe_-_Plaza_Mayor_(Madrid)

Մինչև 13-րդ դար մեծ թափ էր առել իսպանական ինկվիզիցիան: Եկեղեցին ինկվիզիցիաներ էր ձևավորում Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում, սակայն իսպանական ինկվիզիցիան ամենադաժանն ու սարսափելին էր: Նույնիսկ եթե ինչ-որ մեկն Աստվածաշունչը կարդար այլ լեզվով նրան չարչարանքների էին ենթարկում ու պատժում: Ինկվիզիցիայի Չարչարանքի այս արարողությունը կոչվում էր «Աուտո դա Ֆե» կամ «Հավատքի գործողություն»: Ինկվիզիցիան չպետք է արյուն թափեր չարչարանքների ընթացքում, սակայն նրանք սովորաբար չէին հետևում այս պահանջներին:
Մարդկանց ամբողջությամբ մերկացնում էին ու գլխիվայր կախում, ձգում պարաններն այն աստիճան մինչև դրանք կտրում էին մաշկն ու նույնիսկ մինչև ոսկորները հասնում: Եթե այս դեպքում խոստովանությունը չէին լսում ինկվիզիտորները նրանց ձեռքեը կապում էին հետևի մասից ու աստիճանաբար ձգում այնքան մինչև ձեռքերը հասնում ու դիպչում էին իրար, ուսերի ոսկրերը տեղից ընկնում: Այս ճնշումից երբեմն մարդկանց բերանից արյուն էր հոսում: Դրանից հետ վիրաբույժը ուսերի ոսկրերն ու հոդերը բուժում էր, և երկու ամսով զոհերին պահում էին բանտարկված, որպեսզի նրանք վերականգնվեն:
Երկու ամիս անց նրանց հանում էին բանտարկությունից, կապում ծանր շղթաներով, որոնց երկու ծայրերն ամրացված էր լինում ճախարակին: Աստիճանաբար ձգելով` նրանք տանջանքների են ենթարկում մարդկանց, այնքան, մինչև նրանք խոստովանեն: Չխոստովանելու դեպքում նրանց տանում էին արդեն այրելու: Իսկ եթե խոստովանում էին ևս մեկ կամ երկու ամսով բանտարկվում էին, որից հետո վնասվածքներով ազատ արձակվում:

2.Սպանվել քարե աղացով:

daniels_mill_4

Թերևս ամենասարսափելի չարչարանքներով է մահացել Սբ. Վիկտոր Մաուրուսը Մաքսիմիանոսի կառավարման ժամանակահատվածում: Նա գաղտնի ծառայում էր Միլանի ծխականներին մինչև 303թ., երբ նրան բացահայտում են ու մերկ կապում ձիուց ու քարշ տալիս քաղաքով մեկ, որից հետո ամբոխը նրան ծեծում ու պահանջում է, որ մերժի քրիստոնեական իր հավատքը: Նա հրաժարվում կատարել նրանց պահանջը, որից հետո նրան տանջանքների են ենթարկել, իսկ Վիկտորն այդ ընթացքում աղոթում էր ու համբերություն խնդրում Աստծուց: Չարչարանքներից հետո նրան բանտարկում են: Բանտում նա կարողանում է հավատափոխ անել երեխ բանտապանների: Երբ Մաքսիմիանոսն իմանում այդ մասին հրամայում է գլխատել բանտապաններին իսկ Վիկտորին նորից չարչարել մինչև որ մերժի Քրիստոսին, սակայն նա նորից չի ենթարկվում նրանց պահանջներին: Մաքսիմիանոսը որոշում է հեթանոսական տաճարում Վիկտորին զոհաբերել Յուպիտերին: Նա նախ պահանջում է կտրել Վիկտորի ոտքը այնուհետև նրան քարե աղացով չարչարել մինչև նա մահանա:

1.Հոշոտվել խոզերի կողմից:

14682531

363թ.ին Հուլիանոս Ուրացողի կառավարման ժամանակ Սուրբ Մարկոսը Արեթուսա քաղաքի եպիսկոպոսն էր (այժմյան Սիրիայի տարածքում):  Հուլիանոսը հրամայում է Մարկոսին  վերակառուցել ու վերանորոգել կիսավեր հեթանոսական տաճարը, սակայն Մարկոսը փոխարենն այն ավերում է ու քաղաքից փախչում: Սակայն նա հասկանում էր, որ իր քրիստոնիա հետևորդները պատասխան կտան իր արարքների համար, եթե նա չվերադառնա: Ի վերջո նա վերադառնում է քաղաք: Քաղաքի կատաղած բնակիչները քարշ են տալիս նրան քաղաքով մեկ, մերկացնում, մատիտներով ու սուր ձողերով ծակծկում մարմինը: Այնուհետև նրա վրա մեղր են լցնում  ու պահում հրապարակի կենտրոնում, որտեղ մեղուներն ու կրետները  նրա վրա հավաքվելով խայթում ու չարչարում են նրան:
Նրա հետևորդները բացահայտվելով` ամբոխի կողմից ծեծի են ենթարկվում: Ամբոխը մերկ ձեռքերով բացում է նրանց փորերն ու կեր լցնում դրանց վրա ու խոզերին բաց թողնում նրանց վրա, որոնք էլ հոշոտում են նրանց աղիներն ու փորոտիքը:

Категория: Հետաքրքիր Փաստեր | Просмотров: 433 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան /Գաբրիել Գարսիա Մարկես 

Գյուղակադեմիայում` քննության ժամանակ. -Ասա խնդրեմ, հնարավո՞ր է կովին աբորտ անել.... 

- Ապարանցին գել է բռնում, լաաաավ թրաշում է, վրեն գրում է.... 

- Դեկտեմբերի վերջ... Լոռեցի անտառապահին ուզում են կաշառեն և.... 

- Կինը ամուսնուն ասում է. "Ինձ դուր չի գալիս, որ դու ասում ես ԻՄ ՏՈՒՆԸ, ԻՄ ՄԵՔԵՆԱՆ... 

- Հոգեբանության դասախոսը բացատրում է: - Աղջկան ընկճախտից (դեպրեսիա) հանելու լավագույն ձևը... 

Ապարանցին կինոթատրոնում... Ֆիլմի թունդ պահին կատաղած ցուլն արագ վազքով գալիս է դեպի հանդիսատեսը: Ապարանցին տեղում անհանգիստ ..... 

- Ապարանցի 2 ընկեր որոշում են գնալ Լենինական, բայց պայմանավորվում են..... 

Հայը, պարսիկը, թուրքը սամալյոտով գնում են, վթարային իրավիճակա ստեղծվում, օդաչուն ասում ա... 

Հարբած ամուսինը շատ ուշ մտնում է տուն: Կինը ջղայնացած դեմք անելով... 

Զոքանչը փեսային կանչում է ու ասում. 

- Ապարանցիները գնում են հարսանիք ու նստում են իրար գիրկ: Նրանց հարցնում են... 

Էս աբարանցիները արգենտինացիների հետ ֆուտբոլ են խաղում, ու աբարանցիների մարզիչը ասումա 

Սերը դա դժվար ճանապարհ է… Դժվար է որովհետև այն քեզ կհասցնի ամպերին կամ կիջեցնի գետնի տակ /Պաուլո Կոելիո 

մեկը գալիսա պեռաշկի ծախողի մոտ, ասումա -ախպեր ջան 1000 հատ պեռաշկի ունե՞ս.... 

Ապարանցուն ինքնաթիռում հարցնում են, - Նասկիներդ փոխու՞մ ես..... 

Վանեցու կինը հիվանդանում է 

- Ապարանցուն հարցնում են. "Առաջին էլեկտրիկը ո՞վ է եղել", ասում է.... 

Երկու ընկեր իրար զրույց են անում. -Ապե, որ ընկերդ կնոջդ հետ ման գա ինչ կանես?.... 

- Բուհի քննությունից կտրված ուսանողը, փողոցում կանգնաց լաց է լինում.... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь
«  Сентябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz