Իրական և հետաքրքիր փաստեր Вторник, 07.04.2026, 08:45
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Կանանց գլխավոր 4 սեքսուալ ֆանտազիաները 18+ 

Հայ հայտնիներ, ովքեր ունեն 1 երեխա 

14-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել իր ուսուցչից (Video) 

Ի՞նչ արժե գեղեցիկ քիթը Հայաստանում 

Երվանդ Ենգիբարյանի խաղընկերները շոկի մեջ են 

Ինչպես լավ տպավորություն գործել. 7 առաջարկ 

Ընկերուհիների խորհուրդները. ե՞րբ լսել 

Երեւանում ամուսինը ծեծել է կնոջը, վերջինս էլ դանակահարել է նրան 

Անժելիկա Վարումը բոլորին ցնցել է իր երիտասարդ մարմնով 

14-ամյա հնդիկ տղան 110 տարեկանի տեսք ունի 

Սեպտեմբերի 22-ի Ձեր հորոսկոպը 

Ինչպես մաքրել ոսկյա զարդերը 

Համարձակ և կրքոտ կին Էմին Արիստակեսյանի ֆոտոխցիկի դիմաց(photo) 

Մահացել է Սոս Սարգսյանը 

Խորհուրդներ երեկոյան դիմահարդարման մասին 

Հիվանդության ախտորոշում շրթունքների գույնի և ձևի օգնությամբ 

Թե ինչպես է քաղաքապետը տանկով անցնում բոլոր սխալ կայանած մեքենաների վրայով 

Ինչպես հաղթահարել ամաչկոտությունը. խորհուրդներ 

27-ամյա կինը մազեր պոկելու կախվածություն ունի (PHOTO) 

Հարսանեկան քողի և մատանու պատմությունը 

Ինչու էր 20-ամյա Լիլիթը փորձում ինքնասպան լինել 

Հասարակ տղամարդիկ հայտնի մոդելների կողքին նկարահանվել են ներքնազգեստի գովազդներում 

Главная » 2013 » Октябрь » 10 » Այն միակ տղամարդը, որի հետ արժե ամուսնանալ
09:35
Այն միակ տղամարդը, որի հետ արժե ամուսնանալ

Cosmo.am-ը գրում է.

Հայտնաբերվել է տղամարդու նոր տեսակ՝ ամրակազմ, փորձառու, հոգատար և կենցաղային հոգսերը կիսող: Նրանից նույնիսկ կախված է քո կարիերայի առաջընթացը: Զարմացա՞ր։ Տեղին չէ. այս ամենը միանգամայն հնարավոր է:

Հիանալի կարիերա, գեղեցիկ տուն, ամուսին՝ Ռայան Ռեյնոլդսին չզիջող սեքսուալությամբ, և ի վերջո՝ տնով մեկ վազվզող երեխաներ. սա լիարժեք կյանքի ժամանակակից սահմանումն է, և, ի տարբերություն մեր տատիկների կամ նույնիսկ մայրիկների, մենք գտնում ենք, որ դա հնարավոր է: Այնպես որ, Աննա Մարի Սլաֆթերի՝ The Atlantic պարբերականում տպագրված հոդվածն իրարանցում առաջացրեց: «Ինչո՞ւ կանայք դեռ չեն կարող ունենալ այս ամենը» հոդվածում հեղինակը նշում էր, որ ներկա համակարգի պայմաններում կնոջ համար ամեն ինչ ունենալը գրեթե անհնար է, և մենք ստիպում ենք երիտասարդ կանանց իրենց անհաջողակ զգալ՝ հակառակը պնդելով:

Այս հարցին անդրադարձել է նաև Շերիլ Սենդբերգը՝ Facebook կայքի օպերացիոն տնօրենը, 2010-ին իր TEDTalk ելույթի ժամանակ. «Կանայք ավելի դժվար ընտրության առջև են կանգնած, ընտրություն մասնագիտական հաջողության և անձնական կյանքի միջև... Ես հստակ պատասխանը չեմ կարող տալ, նույնիսկ իմ դեպքում չեմ կարող հստակ ընտրություն կատարել»:

Կախարդական լուծում դժվար թե գտնվի, բայց գոյություն ունի տարբերակ, որը կարող է հրաշալի այլընտրանք լինել. գտիր 50-50 տղամարդ: Հյուգո Շվայզերը, ով դասավանդում է գենդերային ուսուցում Պասադենայի քոլեջում, պարզաբանում է այս տեսակետը. 50-50 տղամարդը կիսում է տնային աշխատանքը և երեխայի խնամքը. այնպես որ, ձեզանից ոչ ոք ստիպված չի լինի զոհաբերել իր կարիերան: Բացի այդ, ըստ վիճակագրության, նման տղամարդ գտնելու քո շանսերը հիմա բավական մեծ են:

Նոր ձևաչափ

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 67%-ը ավանդական ամուսնության փոխարեն (ամուսինը աշխատում է, իսկ կինը մնում է տանը) նախընտրում է ամուսնության ժամանակակից՝ «էգալիտար» մոդելը, որտեղ և՛ ամուսինը, և՛ կինն աշխատում են՝ հոգ տանելով երեխաների մասին և միասին կատարելով տնային գործերը: Իրականում այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել:

«Հատկանշական է, որ մեր ժամանակներում ավանդական արժեքների զարմանալի հետընթաց է նկատվում,- բացատրում է Շվայզերը: - Պարզապես բացասաբար տրամադրվածների ծնողներն առաջիններից էին, ովքեր սկսեցին չտարանջատել գենդերային դերերը, ինչի արդյունքում նրանցից շատերն ամուսնալուծվեցին: Եվ նրանց կարծիքով՝ վերադարձը դեպի նախկին դերային բաշխվածություն այս պարագայում միակ լուծումն է»:

Ինչևէ, մեծամասնությունն այլ կարծիքի է, և տեսնենք՝ ինչպիսին է տղամարդու նոր մոդելը:

50-50 տղամարդը

50-50 դերաբաշխումն առաջին հայացքից իդեալական է թվում. երկու աշխատավարձ, երկու հավասարապես ներգրավված ծնողներ, երկու զգեստապահարան... Սակայն ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ։ «Տղամարդկանց արարքներն ու խոսքերը հաճախ չեն համընկնում»,- ասում է Շվայզերը: Նրանք ընդունում են հավասարության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ այն իրենց չի խանգարում: Սակայն եթե երեխան փսխում է գիշերվա ժամը 3:00-ին, կեղծ էգալիտար տղամարդը չի պատրաստվում լքել մահճակալը՝ երեխային լողացնելու համար, հատկապես եթե նա ավելի շատ գումար է վաստակում, քան դու:

Եվ քանի որ կանայք դեռ ընդամենը 77 ցենտ են վաստակում՝ տղամարդկանց վաստակած 1 դոլարի փոխարեն, ապա շատ հավանական է, որ տղամարդը հենց այդպես էլ կվարվի: «Գոյություն ունի կարծիք, ըստ որի գումար վաստակելն ու տնային աշխատանք կատարելը հակադարձ համեմատական են. ով ավելի շատ է զբաղվում մեկով, ավելի քիչ է կատարում երկրորդը»,- ասում է Շվայզերը: Նույնիսկ եթե դու ես գումար վաստակում, պարտադիր չէ, որ այն ազատի քեզ ափսեները լվանալու պարտականությունից: «Ժամանակակից աշխարհը շարունակում է առաջ տանել ավանդական գենդերային նորմերը,- ասում է Շվայզերը:

- Այդ մասին վկայում են մաքրող պարագաների գովազդը, մեր կարդացած գրքերը, այն ընտանեկան զույգերը, որոնք հայտնվում են ֆիլմերում. դրանք արտացոլում են ավանդական գենդերային նորմերը»: Կնոջ դերը՝ որպես դաստիարակի և տնային տնտեսուհու, այնքան է քարոզվում, որ արդյունքում բազում կանայք ի վերջո ստանձնում են այդ դերը:

Գտիր կատարյալ տարբերակը

Հուսահատվել պետք չէ. իրականում գոյություն ունեն 50-50 տղամարդիկ, և նրանց հնարավոր է տարբերել մի քանի չափանիշով: Առաջին հերթին՝ նրանք ունակ են ըմբռնումով մոտենալ քեզ: Եթե, օրինակ, վերջին պահին գրասենյակում գործ է ծագում, և դու ստիպված ես հետաձգել ձեր հանդիպումը, նրա հավանական պատասխանը կլինի. «Հասկանում եմ, որ դա կարևոր է», և ոչ թե «Վերջացրու, մի՞թե չես կարող մեկ ուրիշ օր ավարտել աշխատանքդ»:

Առաջին պատասխանը խոսում է այն մասին, որ նա հարգում է քո անձնական տարածքը և ընդունում է, որ, իրենից բացի, դու կարող ես ունենալ այլ հետաքրքրություն: Սա խոսում է նաև այն մասին, որ այս տղամարդը հետաքրքրված է քո կարիերայով: «Նա պետք է հետաքրքրված լինի նույնիսկ երբ քո աշխատանքն իր հետ ոչ մի առնչություն չունի»,- ասում է Շվայզերը: Երբ տղամարդն իսկապես գնահատում է քո զբաղվածությունը, նա չի ակնկալի, որ միայն դու ես ստիպված լինելու այցելել ծնողական ժողովներ: Այո՛, դու ժամանակիդ միայն մի մասը կտրամադրես ընտանեկան հարցերին... ինչպես և նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Категория: Հետաքրքիր Փաստեր | Просмотров: 609 | Добавил: Liz | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, մի թուրք, ու մի վրացի կին իր աղջկա հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել.... 

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան /Գաբրիել Գարսիա Մարկես 

Իմ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողանում եմ հասկանալ յուրաքանչյուր մարդու տեսակետն ու դրանց նայել իմ տեսանկյունից:/Ֆորդ 

Հարբած ամուսինը շատ ուշ մտնում է տուն: Կինը ջղայնացած դեմք անելով... 

Բաժանումը թուլացնում է թեթև հրապուրանքը և ուժեղացնում մեծ կիրքը,այնպես ինչպես քամին հանգցնում է մոմը,բայց ուժեղացնում կրակը /Լառոշֆուկո 

Զոքանչը փեսային կանչում է ու ասում. 

Արժե միայն սիրել նրան ,ում խոսքը ենթարկված է մտքին,իսկ միտքը՝ ճշմարտությանն ու բարուն/Ֆենելոն 

Ապարանցին դաշտում գործ անելուցա լինում, Հիսուսը իջնումա, ասումա... 

Կինը` ամուսնուն. – Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա... 

Ապարանցուն հարցնում են. -Ինչպե՞ս է ռուսերեն .... 

-Ուսուցչուհիդ իմացա՞վ, որ քեզ օգնել եմ.... 

- Կինը ամուսնուն ասում է. "Ինձ դուր չի գալիս, որ դու ասում ես ԻՄ ՏՈՒՆԸ, ԻՄ ՄԵՔԵՆԱՆ... 

- Ապարանցին գնում է կայարան, հարցնում է... 

- Ապարանցիները գնում են հարսանիք ու նստում են իրար գիրկ: Նրանց հարցնում են... 

- Լոռեցին մորը հարցնում է. .... 

- Ապարանցին զանգում է տեղեկատու, հարցնում է. "Չալաղաջ Գոգիի համարը ու՞նեք.... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Ապարանով Սպիտակ գնացող մարշուտկա է անցնում: Էս ապարանցիք կանգնացնում են էտ մարշուտկան, շոֆերին իջեցնում են .... 

- Ապարանցին գնում է խալին լվանալու: Ասում է ,-Ապեր խալին ինչքանով ես լվանում... 

Ապարանցուն ինքնաթիռում հարցնում են, - Նասկիներդ փոխու՞մ ես..... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz