Իրական և հետաքրքիր փաստեր Суббота, 04.04.2026, 19:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Աստղագուշակ սեպտեմբերի 19-ի համար 

Մարդասպանը պահել է 28-ամյա զոհի եւ նրա 2-ամյա դստեր մարմինները բազմոցի տակ 

Ինքնասպան է եղել Ֆելիքս Ղուշչյանի կինը 

Հոգեբանի անկյուն. Ինչպե՞ս դառնալ սիրելի 

Անակնկալ` զինվորականի երդման արարողության ժամանակ. տեսանյութ 

Սիրուշոն վթարի չի ենթարկվել. նա այժմ Լոնդոնում է 

Ով սպանեց զինվորին. Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում՝ սուրճ եփել, շոր լվանալ. Ժամանակ 

Ինչպես բուժել մրսածությունը 

Իմ տունը արդեն քանդվել է, որ բողոքեմ, կնոջս հե՞տ կբերեմ. Բժշկի մեղքով մահացած հղի կնոջ ամուսնուն չի հետաքրքրում վճիռը 

Որքա՞ն է կազմելու ուսուցիչների աշխատավարձը 2014 թվականին 

Գագիկ Մկրտչյան. «Կինը պետք է գրագետ վիճելու ունակություն ունենա» 

Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ առանց սիրո 

Սարսափելի վթար Նուբարաշենում. «Նիսանի» վարորդը եւ 3 ուղեւորները տեղում մահացել են (ֆոտո) 

Ովքեր են Հայաստանի կին գործարարները 

Ձեր նախընտրած դրամի տեսակը խոսում է ձեր մասին 

No comment. Սպիտակ «Նիվան» Հայաստանի հավաքականի հաղթանակից ոգեւորված պարում է 

Քաղաքի աղջիկը կարող է ազատ լինի, բայց կուսությունը պահպանի, իսկ գյուղի աղջիկը կույս չլինելով՝ իրեն կույս ձեւացնի. կին գյուղապետ 

Ինչպես երեխային ասել ամուսնալուծության մասին 

Ինչո՞ւ են դառնում սիրուհի կամ սիրեկան 

Բժիշկները պնդում են, որ կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները 15-ամյա տղայի կյանքը փրկելու համար 

Զինվորական կենսաթոշակները կբարձրանան 

26-ամյա դերասանուհին ինքնասպան է եղել ներկայացումից առաջ 

Главная » 2013 » Октябрь » 17 » Ենթասպան պահանջել է, որ զինվորը շարահրապարակում իջեցնի շալվարը
11:44
Ենթասպան պահանջել է, որ զինվորը շարահրապարակում իջեցնի շալվարը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է սպաներ Ստեփան Համբարձումյանի, Հայկ Եդիգարյանի և ենթասպա Արթուր Մուրադյանի գործի դատավարությունը:

48-ամյա Ստեփան Համբարձումյանը՝ զորամասի կապի պետ, կոչումով՝ մայոր, 2011 թվականի դեկտեմբերի 16-17-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել օրվա վերակարգում՝ որպես զորամասի հերթապահ, հանդիսացել է պարեկային ծառայություն իրականացնող հերթափոխի, զորամասի ողջ վերակարգի պետն ու օրվա վերակարգի ծառայության կատարման պատասխանատուն:

Ըստ մեղադրանքի՝ տեղեկանալով, որ պարեկ, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռ. Խաչատրյանը որոշ ժամանակ թողել է երթուղին ու գնացել է զուգարան, «զորամասի սպայակազմի շրջանում հեղինակություն ձեռք բերելու, ժամկետային զինծառայողների նկատմամբ իր գործընկերների առավելությունն ընդգծելու նպատակով» մայոր Համբարձումյանը դրսևորել է իշխանության անգործություն, ոչինչ չի ձեռնարկել երթուղին թողնելու համար սահմանված կարգով Ռ. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, թույլ է տվել մայոր Եդիգարյանին և նույն ստորաբաժանման ավագ, ենթասպա Արթուր Մուրադյանին, որ շարքային Խաչատրյանի նկատմամբ դրսևորեն ոչ կանոնադրական վարքագիծ: 

Ենթասպա Մուրադյանը մայոր Եդիգարյանի ներկայությամբ զորամասի շարահրապարակում հայհոյել ու հարվածներ է հասցրել Խաչատրյանին: 

Զինվորն էլ իր հերթին, ենթասպա Մուրադյանի վարքագծից դրդված, իրեն ամրակցված սվին-դանակով դիտավորյալ հարվածել է ենթասպայի ձախ ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ըստ մեղադրանքի՝ «էական վնաս է պատճառվել ծառայության կարգին, զորամասում զինծառայողների միջև տիրել են ոչ կանոնադրական հարաբերություններ, ձևավորվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ»:

Այնուհետև, տեսնելով, որ սվին-դանակով հասցված հարվածից ենթասպա Մուրադյանը վնասվածք է ստացել, մայոր Համբարձումյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, «վերադաս հրամանատարությունից տույժ կամ նկատողություն չստանալու, իր անգործությունը քողարկելու նպատակով» վերստին դրսևորել է իշխանության անգործություն: 

Նա դեպքից հետո մինչև լուսաբաց ոչինչ չի ձեռնարկել զորամասում տեղի ունեցած հանցագործության մասին վերադաս հրամանատարությանը և իրավապահ մարմիններին հայտնելու ուղղությամբ:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, մայոր Համբարձումյանը «զորամասի սպայակազմի շրջանում հեղինակություն ձեռք բերելու, իրեն որպես «փակբերան» ներկայացնելու համար» ընդառաջել է Հայկ Եդիգարյանի խնդրանքին, խեղաթյուրել է իրականությունը և առավոտյան զորամասի շտաբի պետին զեկուցել, իբր՝ զորամասում ոչ մի արտառոց բան չի կատարվել, միայն ենթասպա Մուրադյանը տանը դանակով անզգուշաբար վնասել է ոտքը:

Ստեփան Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

33-ամյա Հայկ Եդիգարյանը զորամասում ռադիոտեղորոշումային հանգույցի հրամանատար էր, կոչումով՝ մայոր: 

2011 թվականի դեկտեմբերի 16-ին նա նշանակված է եղել վերակարգում որպես պատասխանատու: 

Դեկտեմբերի 17-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում նա ականատես է եղել շարքային Ռ. Խաչատրյանի ու ենթասպա Արթուր Մուրադյանի միջև ծագած վիճաբանությանն ու քաշքշուկին, դրսևորել է իշխանության անգործություն, ոչինչ չի ձեռնարկել վեճն ու քաշքշուկը դադարեցնելու ուղղությամբ, թույլ է տվել, որ ենթասպա Մուրադյանը հայհոյի, հարվածներ հասցնի շարքային Խաչատրյանին, ու վերջինս էլ սվին-դանակով հարվածի ենթասպայի ազդրին:

Մայոր Եդիգարյանը, Մուրադյանի վնասվելուց հետո, վերջինիս հետ պայմանավորվել է, որ վնասվածք ստանալու իրական հանգամանքները թաքցնեն, խեղաթյուրեն իրականությունը: 

Նրանք խնդրել են մայոր Համբարձումյանին, որ նա զորամասի հրամանատարին զեկուցի՝ իբր Մուրադյանն անզգուշաբար վնասվել է տանը: 

Դեկտեմբերի 19-ին, երբ ծառայության է ներկայացել զորամասի հրամանատարը և տեղեկացել դեպքի իրական հանգամանքներին, մայոր Եդիգարյանը միայն այդ ժամանակ է նրան տեղեկացրել զորամասում կատարված դանակահարության մասին:

Հայկ Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

38-ամյա Արթուր Մուրադյանը ռադիոտեղորոշումային հանգույցի ավագ է եղել, ենթասպա: 

2011 թվականի դեկտեմբերի 16-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո ընդգրկված չլինելով օրվա վերակարգում՝ գնացել է տուն: 

Դեկտեմբերի 17-ին, ժամը 1-ին Մուրադյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում վերադարձել է զորամաս, ստուգել պարեկային ծառայությունը:

Հայտնաբերելով, որ պարեկ, ժամկետային զինծառայող Ռ. Խաչատրյանը երթուղում չէ, Մուրադյանն այդ մասին հայտնել է մայոր Հայկ Եդիգարյանին:

Վերջինս Խաչատրյանին կարգադրել է ողջ հանդերձանքով իջնել շարահրապարակ, որտեղ ենթասպա Մուրադյանը հարցրել է նրա գտնվելու վայրի մասին:

Խաչատրյանն ասել է, թե զուգարանում է եղել: Մուրադյանը ծեծել է նրան, պահանջել, որ իջեցնի տաբատը, որպեսզի ինքը հավաստիանա, թե նա զուգարանում է եղել: 

Այնուհետև Մուրադյանը քաշքշել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Խաչատրյանին, պահանջել, որ նա ճիշտն ասի, թե որտեղ է եղել: 

Մուրադյանը հայհոյել է Խաչատրյանին, վերջինս էլ խիստ վիրավորվելով իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից, սվին-դանակով հարվածել է ենթասպայի ազդրին:

Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով:
Просмотров: 754 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Հիվանդը գալիս է բժշկի մոտ. - Բժիշկ, ես հիշողության կորուստներ եմ ունենում.... 

Գեներալը գալիս է զորամաս ստուգման(դե պռավերկա էլի ).... 

- Ապարանցուն ասում են. "Վերջի անեկդոտը լսել ե՞ս..... 

մեկը գալիսա պեռաշկի ծախողի մոտ, ասումա -ախպեր ջան 1000 հատ պեռաշկի ունե՞ս.... 

Էս աբարանցիները արգենտինացիների հետ ֆուտբոլ են խաղում, ու աբարանցիների մարզիչը ասումա 

Գժանոցի երեք գժեր որոշում են գիշերը ցանկապատի վրայով փախչել 

- Ապարանցին երեխու հետ նստած հաց է ուտում, մեկ էլ խփում է գտալով երեխու գլխին.... 

Ընկեր Մարգոն վարդանիկին հարցնում է. -Քանի տարեկան ես : -Չգիտեմ : -Քանի աստղ կա երկնքում : -Չգիտեմ .... 

Կինը տագնապահար գոռում է՝ դիմելով ամուսնուն.... 

- Մարդակերը ուտելով մարդկանց գալիս հասնում է Ապարան..... 

Կինը` ամուսնուն. – Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա... 

- Ապարանցին մի չինացու է տեսնում, հարցնում է... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Փոքրիկ կրիան հարցնում է մորը. - Մամ, մամ, որ մեծանամ ինչ եմ դառնալու..??.... 

Հայը Ֆրանսիայում 

Ոստիկանները հանցագործ են ձերբակալում ու թվարկում են նրա իրավունքները... 

Մի հայ տղա մոտենում է ռուս աղջկա ասում է. "Давай кофэ выпим", աղջիկը պատասխանում է. "Нет", "Зачем?... 

Հայը, պարսիկը, թուրքը սամալյոտով գնում են, վթարային իրավիճակա ստեղծվում, օդաչուն ասում ա... 

- Ատամնաբուժը հիվանդի ատամները սարքելուց հետո ասում է... 

- Ճի՞շտ է, որ ձեր աղջկան ամուսնացնում եք: - Այո, մի շաբաթից: - Իսկ փեսացուն գիտի՞.... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz