Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 12.04.2026, 21:54
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Ամենաերկար անունով լիճը 

Տղային կարոտում է, ամուսնուն չի ների....Քնարիկը դատապարտվել է 8 ու կես տարով (VIDEO) 

Բռնության ենթարկված կինը երեխաների հետ կապրի կացարանում 

Ինչո՞ւ ենք համացանցում սեր փնտրում 

Արցախում վթարի հետևանքով զինծառայող է մահացել 

Ովքեր են տապալել Նունեի համերգը 

Քո առողջությունը. լաքաներ կրծքին 

Կան սխալներ,որոնք չեն կարող ներել տղամարդիկ 

«Տնփեսա» Սերիա 4 

15 վայրկյան նայեք աղջկա քթին, ապա՝ սպիտակ դաշտին 

Կոկտեյլ «Ամառ-ձմեռ» 

“Empyray”-ում Սարգիս Մանուկյանին կփոխարինի Եվա Սուջյանը 

Անգլիայի ամենամեծ ընտանիքի մայրը սպասում է իր 17-րդ երեխային 

Բրիտանացի վարչապետը խոստովանել է, որ սիրում է Լարի կատվին 

Պայուսակի էթիկա. սա անհրաժեշտ է իմանալ 

Ինչու՞ է ամուսնալուծվել հաղորդավարուհի Դինան 

Ադրբեջանում պնդում են, որ Ինջիղուլյանը հրաժարվել է վերադառնալ հայրենիք 

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 3 վիրավոր 

Ծնողները սպանել են իրենց աղջկան՝ սիրահարվելու համար, ապա` գլխատել նրա սիրեցյալին 

Աստղագուշակ հոկտեմբերի 18-ի համար 

Ես սեքսով չեմ զբաղվում գումարի դիմաց. Ջուս 

Հանուն կարիերայի մոդելը փոխել է սեռը 

Главная » 2013 » Октябрь » 3 » Ինչի՞ց են վախենում տղամարդիկ
21:48
Ինչի՞ց են վախենում տղամարդիկ
Ինչի՞ց են վախենում տղամարդիկ

Խնդիր՝ ինչպես բարձրացնել տղամարդու վճռականությունը

Հանիպումների քանակը՝ 4

Բոլորովին ցանկություն չունեի այդ օրը տնից դուրս գալու: Որոշել էի գրկել բարձս ու որևէ ֆիլմ դիտել: Անջատեցի բջջայինս. փոխարենը՝ միացրեցի լափ-թոփս ու հարմար տեղավորվեցի: Կարծես թե ոչինչ չպիտի խանգարեր ցանկությանս իրագործմանը: Սակայն սկսեց զնգալ քաղաքային հեռախոսը ....

-Էս ո՞ւր ես կորել...մեռա զանգելով, անհասանելի էիր...

Ընկերուհիս սկսեց ջանքեր գործադրել ու նրան ի վերջո հաջողվեց ինձ տնից դուրս հանել: Դե իհարկե, իմ ֆիլմ դիտելն անցավ «պատմության գիրկը»:

Մոտավորապես 10 հոգի էինք: Հավաքվել էինք մեր ընկերներից մեկի տանն ու «բլիբել» էինք խաղում: Լսվեց դռան զանգն, ու ներս մտավ բավական հետաքրքիր արտաքինով մի երիտասարդ: Նա առանձնանում էր իր ակտիվությամբ և, ինչ մեղքս թաքցնեմ, յուրահատուկ հմայքով: Զգացի, որ հայացքս անընդհատ փնտրում է նրան, սակայն նույնը նրա մասին չէի կարող ասել: Երկու օր անց մենք նորից հանդիպեցինք ընկերներով. երիտասարդը նույնպես այնտեղ էր: Այս անգամ նա նստեց կողքիս, ու մենք ողջ երեկո զրուցեցինք, իսկ վերջում առաջարկեց ինձ տուն ուղեկցել: Ես բնականաբար, չմերժեցի:

Այդպես սկսվեց մեր շփումը: Նա անսահման ուշադիր էր, հետաքրքիր զրուցակից ու բրուտալ տղամարդ: Ճիշտ իմ ճաշակով և իմ նախասիրություններին համապատասխան: Երկու ամիս մենք գրեթե ամեն օր հանդիպում էինք, բոլորը մեզ ընկալում էին որպես զույգ, ու, անկեղծ ասած, ես հասցրել էի մինչև ականջներիս ծայրը սիրահարվել նրան: Նույնը զգում էի նաև նրա կողմից, սակայն ամեն ինչ շարունակում էր մնալ զգայական մակարդակի վրա, ու այդ սահմանը չէինք անցնում: Ավելի ճիշտ՝ անցնում էինք միայն փողոց անցնելիս, երբ նա բռնում էր ձեռքս, որ հանկարծ մեքենայի տակ չընկնեի: Երկու անգամ նույնիսկ փորձել եմ խոսակցություն սկսել մեր հարաբերությունների մասին, բայց նա հմտորեն շրջանցում էր թեման: Ես իսկապես չգիտեի՝ ինչ անել նման իրավիճակում: Զանգեցի հոգեբանիս ու խնդրեցի ընդունել ինձ:

Առաջին հերթին ուզում էի հասկանալ, թե որն է տղամարդկանց անվճռականության պատճառը: Պարզվում է, որ տղամարդիկ, ինչպես և մենք, ունեն իրենց վախերն ու բարդույթները հարաբերություններ կառուցելիս: Ինչպես մեզ, այնպես էլ տղամարդկանց համար դժվար է կատարել առաջին քայլը: Նրանք նույնպես հաճախ դժգոհ են լինում իրենց արտաքինից, իրենց ֆիզիկական տվյալներից: Բացի այդ, նրանց նյութական վիճակն ավելի մեծ դեր է խաղում ինքնավստահության հարցում, հատկապես երբ իրենց դուր եկած աղջիկը կայացած և ինքնավստահ անձնավորություն է:

Ըստ հոգեբանի՝ մեր հարաբերությունների սկիզբը շատ սահուն զարգացել է մինչև որոշակի փուլ, որտեղից կա՛մ հարաբերություններն ավելի են զարգանում, կա՛մ ամեն ինչ գնում է խզման: Այս ամենն իսկապես կարող է էական դեր խաղալ հարաբերություններում` խոչընդոտելով դրանց զարգացումը: Անցնել թույլատրելիի սահմանը և քայլ կատարել դեպի ինտիմ հարաբերություններ հեշտ չէ, հատկապես եթե ընկերական հարաբերությունները շարունակվում են երկար ժամանակ:

Հոգեբանն ինձ խորհուրդ տվեց օգնել նրան, խոսել այս հարցի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքի մասին: Նա ասաց, որ եթե ամուսնությունից առաջ ինտիմ հարաբերություններ ունենալը դեմ չէ իմ սկզբունքներին, լինեմ նախաձեռնող, սակայն չափի մեջ, առանց որևէ բան նրան պարտադրելու կամ ճնշում գործադրելու: Հանկարծակի հպումը կամ բազմանշանակ հայացքը համապատասխան պահին շատ ավելի ինֆորմատիվ են, քան խոսքերը:

-Թող նա զգա քո ցանկությունը, բայց շարունակիր լինել «անմատչելի»:

Երեկոյան մենք նորից հանդիպեցինք ու երկար զբոսնեցինք: Երբ հերթական անգամ նա ինձ «փողոցն էր անցկացնում», ես ամուր բռնեցի նրա ձեռքը ու փողոցը հատելուց հետո բաց չթողեցի: Նա նայեց ինձ, իսկ ես, ի պատասխան, ժպտացի: Նա ամուր սեղմեց ձեռքս, ու մենք ողջ երեկո այդպես զբոսնեցինք: Տուն ճանապարհելիս ես սպասում էի, որ նա կհամբուրի ինձ, սակայն դա տեղի չունեցավ. նա ընդամենը ամուր գրկեց ինձ: Օրեցօր ես ավելի ու ավելի էի կապվում նրա հետ, ու արդեն նույնիսկ նրանից մի քանի ժամով բաժանվելն անտանելի էր դառնում: Ես նորից դիմեցի հոգեբանին. այդպես շարունակվել չէր կարող:

-Տղամարդու համար ֆինանսական կայունությունը շատ կարևոր է, և դրա բացակայությունն իսկապես խնդիր կարող է լինել. սեփական տուն ունենալ, մեքենա գնել, կարիերա կառուցել, ապա միայն մտածել լուրջ հարաբերությունների մասին: Կարելի է քննարկել նրա հետ այդ ամենը, և եթե դու պատրաստ ես կիսելու նրա նյութական հոգսերը, քեզ բավարարում է այն, ինչ նա կարող է առաջարկել հենց հիմա, խոսիր քո դիրքորոշման մասին: Բայց կրկին խորհուրդ կտամ օգտագործել անուղղակի եղանակը՝ հասկացնելով, որ քեզ համար ավելի կարևոր է մարդու ներուժը և ավելի գնահատելի է այն, ինչ դուք կստեղծեք համատեղ:

Ես նրան կանչեցի «տետ-ա-տետ» հանդիպման և ուղղակիորեն սկսեցի խոսել մեր մասին: Դա նրա համար շատ անսպասելի էր, և այդ անակնկալ խոսակցությունից մի տեսակ փոքրացավ, խեղճացավ, իսկ ես ևս մեկ անգամ զգացի, թե որքան եմ սիրում նրան: Ես դեռ չէի ավարտել խոսքս, երբ այդ ընկճված տղամարդու կերպարը հօդս ցնդեց: Նա ինձ ամուր գրկեց ու սկսեց ագահորեն համբուրել: Ես դեմ չէի։

Մենք արդեն մեկ տարի է՝ հանդիպում ենք, և ես աշխատում եմ ամեն հարցում սիրելիիս օգնել ու միշտ հիշեցնում եմ, որ մենք, ամեն ինչից զատ, նաև ընկերներ ենք: Փորձում եմ միշտ աջակցել նրան, միասին հաղթահարել կյանքի փորձություններն ու մարտահրավերները:

Վերջերս նրան հարցրեցի, թե որն էր պատճառը, որ չէր բարձրաձայնում իր զգացմունքները: Նա ասաց, որ վախենում էր, թե չի կարողանա ապահովել ինձ այն ամենով, ինչի կարիքը ես կունենայի: Ես ոչինչ չասացի. ամուր գրկեցի նրան... Մենք ամեն ինչի կհասնենք միասին:

P.S. Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իմ կյանքի ամենաբարդ փուլերում, երբ ես չեմ կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, կա մեկը (բացի սիրելիիցս), ով միշտ պատրաստ է օգնել ինձ: Հոգեբանս, ինչպես միշտ, իրավացի էր: Նա օգնեց ինձ ճիշտ որոշում կայացնել, պայքարել երջանկությանս համար:

http://www.cosmo.am/


Категория: Հետաքրքիր Փաստեր | Просмотров: 578 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

- Դեկտեմբերի վերջ... Լոռեցի անտառապահին ուզում են կաշառեն և.... 

- Ապարանցիները գնում են հարսանիք ու նստում են իրար գիրկ: Նրանց հարցնում են... 

-Ուսուցչուհիդ իմացա՞վ, որ քեզ օգնել եմ.... 

- Ապարանցին գնում է բժիշկի, բժիշկը ցույց է տալիս պահարանի վրա դրված ամանին և ասում..... 

- Ապարանցի 2 ընկեր որոշում են գնալ Լենինական, բայց պայմանավորվում են..... 

Զոնքաչին դատում են:Դատավորը հարցնում ա, թե ինչ է գողացել խանութից, Զոնքաչը ասում ա -մի բանկա ծիրանի կամպոտ մեջը 6 հատիկ ծիրան ...... 

Փոքրիկ կրիան հարցնում է մորը. - Մամ, մամ, որ մեծանամ ինչ եմ դառնալու..??.... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին,ինչպես նպատակ և միջոց. նա գերագույն նպատակ է,ես` միջոց: /Գարեգին Նժդեհ 

Ամուսինը կնոջը նախատում է. -Դու դեբիլ ես, ախր, շատ դեբիլ ես,.... 

Գժանոցի երեք գժեր որոշում են գիշերը ցանկապատի վրայով փախչել 

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան /Գաբրիել Գարսիա Մարկես 

- Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով.... 

Հիվանդը գալիս է բժշկի մոտ. - Բժիշկ, ես հիշողության կորուստներ եմ ունենում.... 

– Ապարանցին ուզում է ինքնասպան լինի...... 

Հայը, պարսիկը, թուրքը սամալյոտով գնում են, վթարային իրավիճակա ստեղծվում, օդաչուն ասում ա... 

Վիվասելի գրասենյակ մտնում է մի սև շորերով երիտասարդ... - Քույրիկ ջան... 

Ապարանցի երեխան ծնողներին հարցնում է .... 

- Ապարանցուն հարցնում են. "Առաջին էլեկտրիկը ո՞վ է եղել", ասում է.... 

Արժե միայն սիրել նրան ,ում խոսքը ենթարկված է մտքին,իսկ միտքը՝ ճշմարտությանն ու բարուն/Ֆենելոն 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz