Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 08.02.2026, 02:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Աղջնակի շարադրությունը հոր մասին 

Իզուր չէր հարսնացուն փեսայից պահանջում 7 տարի սպասել(լուսանկար) 

Մարդիկ պատրաստ չեն առավոտյան սուրճը սեքսով փոխարինելու 

5 սեքս-խորհրդանիշներ, ովքեր իրենց սեքսուալ չեն համարում 

Հեռախոսով երկար խոսելը կարող է բշտիկների առաջացման պատճառ դառնալ 

Ինչպե՞ս ազատվել փորի հատվածում եղած ճարպից 

Մոսկվայում տրանսվեստիտները ծեծել են զինված գողերին(video) 

Կանայք մի քանի խնդիր միանգամից ավելի լավ են կատարում, քան տղամարդիկ 

Սիրուշոն երկրպագուների հետ է կիսվել իր նոր լուսանկարներով 

Աստղագուշակ հոկտեմբերի 26-ի համար 

Տղամարդիկ կանանց դավաճանությունների մասին 

Սելենա Գոմես. «Ինձ հաճախ են ասում, որ բավարար չափով սեքսուալ չեմ» 

«Մկրատ տվեք աղունիկների թևերը կտրեմ…». ինքնասպանություն գործած տղայի վերջին խոսքերը 

Միջադեպ՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում, ծեծել են պարուհիներին 

ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են խաղալիք հրացանով «զինված» դեռահասի վրա 

Բացահայտում մեծերից. ինչու էր Միքելանջելոն սիրում մերկ տղամարդկանց 

Աշոտ Տեր-Մաթևոսյանը` Էթերի Ոսկանյանի հետ սիրավեպի մասին 

Դժբախտ պատահար ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում. կա մեկ զոհ, 3 վիրավոր 

Փոքրիկ հնարքներ քո խնամքի և գեղեցկության համար 

Կարճ զգեստներով աղջիկները երբեք այսքան սեքսուալ չեն եղել (47 Photo) 

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 304 կիլոգրամով ու գտել է իր կյանքի սիրուն 

Հարց գինեկոլոգին. «Ճի՞շտ է, որ երկար պաշտպանվելուց հետո զույգերը դժվարությամբ են երեխա ունենում: Պաշտպանման ո՞ր մեթոդներն են անվտանգ:» 

Главная » 2013 » Октябрь » 30 » «Կոնդի Պզեն» դանակահարել է ռեստորանում իր ընկերուհուն «նայող» երիտասարդին
08:11
«Կոնդի Պզեն» դանակահարել է ռեստորանում իր ընկերուհուն «նայող» երիտասարդին

1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Գևորգ Գևորգյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գևորգ Գևորգյանը 2013 թվականի հունվարի 1-ին, առավոտյան ժամը 6-ին Երևանի Չկալովի փողոցի 70ա հասցեում գործող «Նարեկ» ռեստորանային համալիրից մոտ 100 մետր հեռավորության վրա դանակով հարվածել է Ռոբերտ Դանիելյանին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գևորգին իր շրջապատում «Կոնդի Պզե» են ասում: 

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեցին երկու վկաներ:

Առաջինը Գևորգի ընկերուհին էր: Հենց այդ աղջկա հետ էր Գևորգը հունվարի 1-ի գիշերը Նոր տարին նշել «Նարեկ» ռեստորանային համալիրում:

Դատարանում աղջիկն աշխատում էր ցուցմունքներն այնպես ձևակերպել, որ ոչ թե վնասի, այլ օգնի Գևորգին: Դա նրա համար հեշտ չէր, որովհետև Սուխումում ծնված, ապա Սոչիում բնակված աղջիկը երբեմն դժվարանում էր հայերեն ճիշտ բառերը գտնել: 

Այնուամենայնիվ, վկան հրաժարվեց թարգմանի ծառայությունից: Նա հայտնեց, որ Երևան է եկել 2012-ի սեպտեմբերին: Գևորգի հետ հաճախ չի հանդիպել, հեռախոսով են շփվել: 

Նոր տարվա գիշերը, երբ իր ընտանիքի հետ Նոր տարին դիմավորել էր, ժամը 1-ի սահմաններում զանգել է Գևորգը և աղջկան հրավիրել «Նարեկ» ռեստորան:

Աղջիկը հագել է «ֆուքսիայի» գույնի զգեստը, տաքսիով Նարեկի հետ գնացել է ռեստորան: 

Նստել են երկու հոգու համար նախատեսված սեղանի մոտ: Ըստ աղջկա՝ լավ ուրախացել ու պարել են: Հետո էլ համարյա միասին՝ երկու-երեք րոպեի տարբերությամբ, դուրս են եկել ռեստորանից, անմիջապես նստել հենց ռեստորանի դիմաց կանգնած տաքսին: 

Աղջիկը պնդեց, թե ոչ մի ընդհարում ինքը չի տեսել, վերջում մի պահ ինչ-որ խոսակցություն եղել է, բայց դա «լավ» խոսակցություն էր, քանի որ կողմերն իրար «ախպեր ջան» էին ասում:

Աղջիկը նշեց նաև, որ հնարավոր է՝ ինչ-որ տղա իրեն նայած լինի ռեստորանում, բայց ինքը ոչ ոքի չի նայել, ոչինչ չի նկատել: Հետևից մի պահ լսել է՝ «Ի՞նչ ա էղել, արա՛» արտահայությունը, բայց դա կարող էր և իրենց ուղղված չլինել: 

Աղջիկն ասաց, որ ռեստորանից տաքսիով տուն գնալիս ինքը նախ Գևորգին է իջեցրել Սարյանի վրա, ապա տաքսիով տուն է գնացել: Հենց հասել է, զանգել է Գևորգին, ասել է՝ ես տանն եմ, Գևորգն ասել է՝ ես էլ եմ տանը: Հետո երկար ժամանակ չեն հանդիպել:

Նախաքննական հարցաքննության ժամանակ քննիչն աղջկան ներկայացրել է տուժողի պատմածը, համաձայն որի՝ տուժող երիտասարդը ռեստորանում Նոր տարվա առիթով ուրախանալու ժամանակ ներկաներից հավանել է մի աղջկա: Անընդհատ նայել է նրան: Հետո նկատել է, որ աղջիկը մենակ դուրս է գալիս ռեստորանից: Գնացել է նրա հետևից: Ռեստորանից մոտ 100 մետրի վրա հասել է աղջկան, կանգնել ու փորձել է խոսել նրա հետ: Բայց այդ ժամանակ մոտեցել է մի երիտասարդ, ասել է՝ ի՞նչ ես ուզում, և ինչ-որ բանով հարվածել ու ծանր մարմնական վնասվածք է պատճառել հրապուրվածին:

Աղջիկն ինչպես նախաքննության ժամանակ էր ասել, այնպես էլ դատարանում պնդեց, թե նման բան չի տեսել: Ինքը ռեստորանում հաշիվը փակել է, վերարկուն վերցրել, դուրս եկել ու անմիջապես նստել է տաքսի: Մի երկու րոպե անց տաքսի է նստել Գևորգը, և գնացել են իրենց տները: Ինքը չի նկատել, որ Գևորգն ինչ-որ մեկի հետ կռվի կամ ինչ-որ բանից բորբոքված, ջղայնացած լինի:

Հաջորդ վկան Գևորգի քեռին էր: Նա ևս հայերենի հետ որոշ խնդիրներ ուներ ու որոշ բառերի շատ ինքնատիպ իմաստ էր տալիս, ինչով դահլիճում էականորեն բարձրացրեց ներկաների տրամադրությունը:

Քեռի Վահանը բավական խճճվեց իր դատարանային ու նախաքննական ցուցմունքներում: Նա հայտնեց, որ Գևորգի հարազատները՝ հայրը, մայրը, եղբայրը մահացել են: Հայրն ազատամարտիկ է եղել, զոհվել է պատերազմում: Նրա ծնողները «լավ, բարեհամբույր» մարդիկ են եղել: 

Գևորգը մենակ է մնացել: Ապրել է վարձով: Հետո է բնակություն հաստատել Կոնդի իրենց տանը:

Ինքը քրոջորդու հետ քիչ է շփվել. «Ես ուրիշ բնագավառում էի ապրում, նա՝ ուրիշ»,- ասաց քեռին: Նախագահողի ջանքերով պարզվեց, որ «բնագավառը» բնակավայրն է: 

Նախաքննական ցուցմունքում քեռին նշել էր, թե Գևորգի կողմից դանակահարություն կատարելու մասին ինքը լսել է Գևորգի ընկերներից, իսկ դատարանում ասաց, թե լսել է քննիչից, մեկ էլ հարևան կանանց խոսակցություններից: Ինքը չէր կարող ճանաչել Գևորգի ընկերներին, Գևորգն էլ մոտ երկու տարի էր ապրում Կոնդում, ի՞նչ ընկերներ պիտի ունենար:

Նախաքննության ժամանակ քեռին ասել էր, թե Գևորգն անհանգիստ երիտասարդ է, մականուն էլ ունի, որով նրան կոչում են շրջապատում: 

Դատարանում վկան ասաց, թե Գևորգը ոչ թե անհանգիստ է, այլ՝ աշխույժ: Մականունով էլ նրան կոչել են հարևանները, օրինակ՝ տարիքով կանայք, ի՞նչ շրջապատ, ի՞նչ բան: Թե ինչ է նշանակում «Պզե», քեռին ընդհանրապես չի հասկանում:

Քեռին ու Գևորգն ապրել են նույն հասցեի տանը, տարբեր հարկերում: Դեպքից մեկ կամ երկու օր հետո, ըստ քեռու, իրենց տուն են «ներխուժել օպերլիազորողները», այն մարդիկ, ովքեր լիազորություն ունեն տները մտնելու և ստուգելու, մի խոսքով՝ ոստիկանները, բայց՝ քաղաքացիական շորերով, նրանց հետ էլ՝ հարևանի մի քանի կին: 

Հարցրել են Գևորգի մասին ու քեռուն տեղեկացրել են, թե Գևորգը կասկածվում է դանակահարության համար:

Դեպքից հետո Գևորգը որոշ ժամանակ թաքնվել է: Քեռին դատարանում ասաց, թե Գևորգը չի թաքնվել, իրենք կողք կողքի են քնել ամեն օր: Նախաքննության ժամանակ էլ ասել էր, թե Գևորգին մոտ քսան օր չէր տեսել, պատահաբար հանդիպել է Սարյանի վրա՝ փոստի մոտ: Հարցրել է՝ բա ասում են՝ մարդ ես խփել, էստեղ ի՞նչ ես անում: Գևորգն էլ ասել է՝ մի հավատա, դա «քուչի» խոսակցություն է, չուզողություն: Գևորգը զգուշացրել է, որ ընկերների մոտ է մնում: 

Այս նախաքննական ցուցմունքի պատճառով քեռին բոլորովին կորցրեց իրեն, երկար ժամանակ չէր կարողանում ճանաչել իր ստորագրությունը, հետո էլ ասաց, թե քննիչի գրածը չի կարդացել, վստահել է նրան, որովհետև շատ բարեհամբույր երիտասարդ քննիչ էր, ինչո՞ւ չհավատար: 

1in.am

Просмотров: 728 | Добавил: Liz | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

մեկը գալիսա պեռաշկի ծախողի մոտ, ասումա -ախպեր ջան 1000 հատ պեռաշկի ունե՞ս.... 

- Բուհի քննությունից կտրված ուսանողը, փողոցում կանգնաց լաց է լինում.... 

Սերը դա դժվար ճանապարհ է… Դժվար է որովհետև այն քեզ կհասցնի ամպերին կամ կիջեցնի գետնի տակ /Պաուլո Կոելիո 

Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց ... 

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան /Գաբրիել Գարսիա Մարկես 

Հիվանդը գալիս է բժշկի մոտ. - Բժիշկ, ես հիշողության կորուստներ եմ ունենում.... 

- Ապարանցիները գնում են հարսանիք ու նստում են իրար գիրկ: Նրանց հարցնում են... 

Մի հայ տղա մոտենում է ռուս աղջկա ասում է. "Давай кофэ выпим", աղջիկը պատասխանում է. "Нет", "Зачем?... 

Գժանոցի երեք գժեր որոշում են գիշերը ցանկապատի վրայով փախչել 

- Հոգեբանության դասախոսը բացատրում է: - Աղջկան ընկճախտից (դեպրեսիա) հանելու լավագույն ձևը... 

Գինն այն է, ինչ վճարում եք, իսկ արժեքն այն, ինչ ստանում եք:/Ուորրեն Բաֆեթ 

- Ապարանցուն հարցնում են. "Առաջին էլեկտրիկը ո՞վ է եղել", ասում է.... 

- Ապարանցուն.....:D 

- Ապարանցին գնում է խալին լվանալու: Ասում է ,-Ապեր խալին ինչքանով ես լվանում... 

Ուսանող որդուն նամակ. Տղաս ես ուղարկել եմ քու խնդրած 50 դոլարը.... 

Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին,ինչպես նպատակ և միջոց. նա գերագույն նպատակ է,ես` միջոց: /Գարեգին Նժդեհ 

- Տղեն հորը հարցնում է. "Պապ, էս տռուսիկի թարսն ու շիտակը ո՞նց հասկանամ.... 

Հույսով լի սիրահարը ավելի մեծ երջանկություն է ապրում քան նա ով արդեն հասել է իր երջանկությանը /Ֆ.Նիցշե 

Ապարանցին դաշտում գործ անելուցա լինում, Հիսուսը իջնումա, ասումա... 

- Մարդակերը ուտելով մարդկանց գալիս հասնում է Ապարան..... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz