Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 08.02.2026, 05:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Արտյոմը խանդի հողի վրա 10-15 րոպե կոկորդը սեղմելով խեղդամահ է արել կնոջը(video) 

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 304 կիլոգրամով ու գտել է իր կյանքի սիրուն 

Բրիտանիայում դատում են 10 տարի երեխային ստրկության մեջ պահած տարեց զույգին 

Ռուսաստանում վթարի հետեւանքով 13 ներգաղթյալ ողջ-ողջ այրվել է 

Որոնք են կանացի դեպրեսիայի պատճառները 

ՄԵԼ-ը հերքել է Անուշիկ Ալավերդյանի աղանդավոր լինելու փաստը 

Մահացու միջադեպ սահմանին. Հակառակորդը կրակ է բացել եւ թույլ չի տվել օգնել ականից վիրավորված երիտասարդին 

Վերա Բրեժնևան մոտ 280 հազար դոլար արժողությամբ «Մերսեդես» է գնել 

Դերասաններ Արթուրի և Նազիկի հարսանեկան զուգերգը. VIDEO 

Զուգարանի Թոփ 10 յուրօրինակ և զվարճալի ցուցանակները (Photo) 

Ռուսաստանում սպանված երկու հայ երեխաների հոր վերջին հույսը Հայաստանի իշխանությունն է 

Հեռախոսով երկար խոսելը կարող է բշտիկների առաջացման պատճառ դառնալ 

Էյնշտեյնի արտաամուսնական կապերի մասին 

Ասում են, թե սիրեկանս է նվիրել գեղեցկության սրահը. Նաիրա Մովսիսյան 

Երբ ընկերդ չափազանց գեղեցիկ է... 

Նատաշա Կորոլյովան առանց ներքնազգեստի է բեմ բարձրացել 

Ոստիկանները ճանապարհին հայտնաբերել են վրաերթի ենթարկվածի դին 

Պայուսակի էթիկա. սա անհրաժեշտ է իմանալ 

Ամենաերկար անունով լիճը 

Ժաննա. Вконтакте-ի ամենասեքսուալ գիրուկը. (37 photo) 

Ինչպիսի՞ն են տարբեր երկրների կանանց ննջասենյակները (Photo) 

Տիգրանը միջնակարգ դպրոցից կես միլիոնի տեխնիկա է գողացել 

Главная » 2013 » Октябрь » 13 » Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Աստղիկը արդարացվեց
15:48
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Աստղիկը արդարացվեց
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Աստղիկը արդարացվեց

38-ամյա Աստղիկ Վարշավչիկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Ըստ մեղադրանքի` 2012թ. նոյեմբեր ամսին Աստղիկ Վարշավչիկին է դիմել նրա ծանոթուհին, առաջարկել իրեն վաճառել մուշտակը՝ ապառիկ կարգով: Վաճառքի գինն, ըստ փոխհամաձայնության, կազմել է 200.000 դրամ, որը գնորդը պետք է վճարեր մաս-մաս՝ յուրաքանչյուր ամիս 40.000-50.000 դրամի չափով: Վերջինս, սակայն, առաջին իսկ ամսից չի կարողացել վճարել որոշված 40.000-50.000 դրամ ամսական գումարը, և Աստղիկ Վարշավչիկն, ըստ մեղադրանքի, օգտվելով այն հանգամանքից, որ գնորդը ֆինասական ծանր պայմանների պատճառով չի կարողանում վճարել մուշտակի գումարը, առաջարկել է նրան իր մատնանշած տղամարդկանց հետ որոշակի գումարի դիմաց ունենալ սեռական հարաբերություն և պայմանավորվել ստացած գումարի մի մասը պարտքը մարելու համար պահել իրեն:

Դրանից հետո, ստանալով մուշտակի գնորդ կնոջ համաձայնությունը, Աստղիկ Վարշավչիկը որոշակի գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել տարբեր տղամարդկանց հետ, և գնորդին 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսը պարբերաբար իր հետ տարել է Վանաձոր քաղաքում գործող տարբեր շոգեբաղնիքներ, որտեղ էլ վերջինս սեռական հարաբերություններ է ունեցել Աստղիկ Վարշավչիկի մատնանշած և իրեն անծանոթ տղամարդկանց հետ: Այնուհետև, Աստղիկ Վարշավչիկն անձամբ այդ տղամարդկանցից վերցրել է մատուցված սեռական ծառայությունների դիմաց վճարված գումարը, դրա մի մասը տվել կնոջը, իսկ մյուս մասը նախնական պայմանավորվածության համաձայն, որպես վերջինիս պարտքի գումար, պահել իրեն և այդ կերպ նպաստել կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Աստղիկ Վարշավչիկը նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ բնակվում է Վանաձոր քաղաքում՝ հաշմանդամ մոր և երկու երեխաների հետ միասին, հիմնական աշխատանք չունի և հաշմանդամ մոր ու անչափահաս երեխայի խնամքը հոգալու նպատակով 2012 թվականից սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Մուշտակի գնորդին ճանաչում է 2005 թվականից՝ որպես մարմնավաճառ, և 2005-2006թթ. երբեմն միասին զբաղվել են մարմնավաճառությամբ, մտերմացել և յուրաքանչյուրն իր հաճախորդից վերցրել է իր գումարը: Չի կարող հիշել, թե քանի անգամ, բայց երբեմն միասին գնացել են նաև քաղաքից դուրս, երբ «գործընկերուհու» ծանոթներն են զանգել և հրավիրել, երբեմն ինքն է զանգահարել նրան և միասին գնացել են քաղաքից դուրս, երբ իր ծանոթ տղամարդիկ են զանգել ու հրավիրել:

Իրենցից որևէ մեկը մյուսի հաշվին նյութական օգուտ չի ստացել, յուրաքանչյուրին վճարել են և յուրաքանչյուրն ստացել է իր «աշխատանքի» գումարը, ինքը նրան երբևէ չի դրդել մարմնավաճառության և նրանից գույքային օգուտ չի ստացել: Դատաքննության ժամանակ էլ Աստղիկ Վարշավչիկը պնդել է իր նախաքննական ցուցմունքները և հայտնել, որ եղել են դեպքեր, որ հաճախորդները ընդհանուր վճարել են իրեն, իսկ ինքը բոլորի ներկայությամբ, կամ մեքենայում, կամ տուն գնալիս այդ գումարը բաժանել է երկուսի միջև: Գնորդը մուշտակի դիմաց իրեն մաս-մաս վճարել է ընդամենը 80.000 դրամ: Ինքը միշտ նրան ասել է, որ եթե անգամ չկարողանա մուշտակի գինը ամբողջությամբ վճարել, կարող է մուշտակը հետ վերադարձնել, իսկ ինքն էլ կվերադարձնի նրա տված գումարը: Դատաքննության ընթացքում մուշտակի գնորդ կինը՝ գործով վկա, ում նախաքննական ցուցմունքները դրվել են մեղադրանքի հիմքում, հասատատել է ամբաստանյալի ցուցմունքներն ու հայտնել, որ մուշտակի դիմաց մինչ օրս Աստղիկին վճարել է ընդամենը 80.000 դրամ, սակայն Աստղիկը երբևէ իրեն չի ստիպել այդ գումարը վճարել, ասել է, որ երբ գումար կունենաս, այն ժամանակ էլ կտաս: Աստղիկը իրեն ոչինչ չի ստիպել և իր հասանելիք գումարից երբևէ չի վերցրել:

Իր նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները վկան բացատրել է նրանով, որ կատարվածի մասին ինքը իր բառերով պատմել է քննիչին նույնը, ինչ որ ասաց դատարանում, սակայն «քննիչը իրեն թելադրել է, որ գրական բառերով գրի, ինքն էլ գրել է»: Դատարանը եկել է եզրահանգման, որ նախաքննական մարմնի կողմից Աստղիկ Վարշավչիկին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված փոխկապակցված հավաստի և բավարար պացույցներով չի հիմնավորվել: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի, մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, հոկտեմբերի 1-ի դատավճռով Աստղիկ Վարշավչիկին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել և հռչակել է անմեղ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

«Փաստինֆո»

Просмотров: 453 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

Կինը` ամուսնուն. – Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա... 

- Տղեն հորը հարցնում է. "Պապ, էս տռուսիկի թարսն ու շիտակը ո՞նց հասկանամ.... 

- Մեկը հիվանդանոց տանում է մեզի անալիզը հանձնելու... 

Ապարանցին դաշտում գործ անելուցա լինում, Հիսուսը իջնումա, ասումա... 

Իմ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողանում եմ հասկանալ յուրաքանչյուր մարդու տեսակետն ու դրանց նայել իմ տեսանկյունից:/Ֆորդ 

Փոքրիկ կրիան հարցնում է մորը. - Մամ, մամ, որ մեծանամ ինչ եմ դառնալու..??.... 

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ 

- Ապարանցին մի չինացու է տեսնում, հարցնում է... 

- Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով.... 

Մեկը մեկին ասումա - արա էս թուրքերը գոմիկ են - ասումա էլ իմ մոտ տենց բան չասես!... 

մեկը գալիսա պեռաշկի ծախողի մոտ, ասումա -ախպեր ջան 1000 հատ պեռաշկի ունե՞ս.... 

Մի հայ տղա մոտենում է ռուս աղջկա ասում է. "Давай кофэ выпим", աղջիկը պատասխանում է. "Нет", "Зачем?... 

- Ապարանցուն հարցնում են. "Առաջին էլեկտրիկը ո՞վ է եղել", ասում է.... 

Ամուսինը կնոջը նախատում է. -Դու դեբիլ ես, ախր, շատ դեբիլ ես,.... 

- Պոլոզ Մուկուչը գնում է ատամնաբույժի մոտ. "Բժիշկ ջան, ատամս կցավա... 

Գեներալը գալիս է զորամաս ստուգման(դե պռավերկա էլի ).... 

- Ապարանցուն.....:D 

- Ապարանցի 2 ընկեր որոշում են գնալ Լենինական, բայց պայմանավորվում են..... 

- Ատամնաբուժը հիվանդի ատամները սարքելուց հետո ասում է... 

Արցախյան պատերազմի մարտերից մեկի ժամանակ ապարանցի կամավորականների ջոկատը հետապնդում է նահանջող թշնամուն,մի ղարաբաղցուց հարցնում են... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz