Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 08.02.2026, 05:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Աշխարհի 10 ամենայուրահատուկ և թանկարժեք գարեջրի տեսակները (Photo) 

Ուշադրություն. որոնվում է անչափահաս աղջիկ 

Լիմոնադը կարող է օգնել ձեզ ծխելու դեմ պայքարում 

Աշնանային դիետա. -2 կգ 3 օրում 

Շատերին թվում է` կարիերայի հետևից գնալով, մոռացել եմ իմ անձնական կյանքը, բայց….Նազենի Հովհաննիսյան 

Հայրական սերն ու կամքի ուժը 

Ցմահ դատապարտյալը արձակել է բերանի կարերը եւ ճաշել. ՔԿՎ 

Ոստիկանները ճանապարհին հայտնաբերել են վրաերթի ենթարկվածի դին 

Բրիտանիայում դատում են 10 տարի երեխային ստրկության մեջ պահած տարեց զույգին 

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Աստղիկը արդարացվեց 

Թուրք քաղաքապետը Հայաստանի սահմանին աղավնիներ է բաց թողել եւ ծաղիկներ գցել Արաքս գետը 

Ինչպիսի՞ն են տարբեր երկրների կանանց ննջասենյակները (Photo) 

Երեւանում ամուսինը ծեծել է կնոջը, վերջինս էլ դանակահարել է նրան 

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը 

Արցախի դիրքերից մեկում զինվորի մահվան գործով կկալանավորեն նրա ծառայակցին. մանրամասներ 

Պովիդլոյով կեքսեր 

Ինչո՞ւ Անժելա Սարգսյանի «տղամարդը» չհամաներվեց 

Հեռացավ ծափերի ներքո. հրաժեշտ Սոս Սարգսյանին(video) 

Ե՞րբ են կանայք տղամարդկանց «ոչ» ասում 

10 խորհուրդ հայրիկներին. ինչպե՞ս լավ հարաբերություններ հաստատել փոքրիկի հետ 

Թաց սանրվածք` չոր մազերից 

Ջուսի «չուզողները» հարձակում են գործել 

Главная » 2013 » Октябрь » 18 » Քրոջ որդուն կացնահարած քեռի Վանյային գտել են Դիլիջանում՝ ծառից կախված վիճակում
23:55
Քրոջ որդուն կացնահարած քեռի Վանյային գտել են Դիլիջանում՝ ծառից կախված վիճակում
Վանաձորում լվացքի պարանի վրա հայտնաբերվել է 84-ամյա կնոջ կախված դի
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ կարճվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու գործը, և դադարեցվել է այդ արարքի համար մեղադրվող Վանյա Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Համաներման կիրառում այս դեպքում չի եղել: Գործը կարճվել է բոլորովին այլ հիմքով...

67-ամյա Վանյա Բաղդասարյանը ժամանակավորապես բնակվել է իր քրոջ որդու՝ Գարիկի բնակարանում՝ Ավանի Սայաթ-Նովա թաղամասում: 

2012 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 19-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճելով քրոջ որդու հետ՝ քեռի Վանյան խոհանոցից վերցրել է կենցաղային օգտագործման կացինը և հարվածել է Գարիկին՝ ձախ հոնքային շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնագնդի բութ վնասվածքի, վերին կոպի 2-3-րդ աստիճանի իջեցման՝ պտոզի, ձախ աչքի տեսողության սրության լրիվ կորստի ձևով դիտավորությամբ պատճառելով առողջության ծանր վնաս: Կացնով հարվածելուց հետո քեռի Վանյան հեռացել է:

Այս արարքի փաստով ամիսներ անց՝ 2013 թվականի հուլիսի 13-ին, Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Հուլիսի 23-ին Վանյա Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ժամանակ Վանյա Բաղդասարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործի նախաքննությունն արագ ավարտվել է, գործն ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Գործը դատարանի վարույթ է ընդունվել օգոստոսի 21-ին:

Դատական քննությունը նշանակվել է 2013 թվականի սեպտեմբերի 4-ին:

Սակայն սեպտեմբերի 3-ին դատարանում ստացվել է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի գրությունը հետևյալ բովանդակությամբ. «2013 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 13-ն անց 50 րոպեին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի 2 հասցեում հայտնաբերվել է ծառից պարանով կախված, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ: Դիլիջանի քննչական բաժանմունքում փաստի առթիվ նախապատրաստվող նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ հայտնաբերված դիակը Վանյա Բաղդասարյանինն է: Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ Վանյա Բաղդասարյանի նկատմամբ Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Դատարան է ներկայացվել մահվան վկայականի բնօրինակը, համաձայն որի՝ Վանյա Բաղդասարյանը մեխանիկական շնչահեղձության, պարանոցի օրգանները օղով սեղմելու՝ կախվելու հետևանքով օգոստոսի 31-ին մահացել է Դիլիջան քաղաքում:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում Վանյա Բաղդասարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, փաստացի հիմքեր չկան նոր ի հայտ եկած հանգամանքներով գործը վերսկսելու համար, մեղադրողը միջնորդել է քրեական գործի վարույթը կարճել: Տուժողը՝ Վանյայի քրոջորդին, չի առարկել:

Ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել Վանյա Բաղդասարյանի քրեական հետապնդումը՝ վերջինիս մահվան հիմքով:

Քեռի Վանյան յուրահատուկ աշխարհագրական ճակատագիր է ունեցել. նա ծնվել է Ադրբեջանում 1945 թվականին, եղել է ՌԴ քաղաքացի, բնակվել է ՀՀ Պռոշյան սովխոզում, ժամանակավորապես ապրել է քրոջ որդու բնակարանում՝ Երևանի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասում, հանցանք կատարելուց հետո ստորագրություն է տվել բնակության վայրից չհեռանալու մասին, ապա ինքնասպան է եղել Դիլիջան քաղաքում...

Վանյա Բաղդասարյանը նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած չի եղել, ունեցել է յոթամյա կրթություն:

Ու դեգերումները նրան հասցրել են Դիլիջան քաղաքի Կալինինի 2 հասցեում գտնվող ծառին...
Просмотров: 427 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա.... 

- Կենդանիների արքան հավաքում է բոլոր կենդանիներին և ասում.... 

Եթե ցանկանում եք թռնել արծվի հետ, ապա ի՞նչ գործ ունեք հավերի կողքին:/Զիգ Զիգլար 

Հայը Ֆրանսիայում 

Մի հայ տղա մոտենում է ռուս աղջկա ասում է. "Давай кофэ выпим", աղջիկը պատասխանում է. "Нет", "Зачем?... 

- Ապարանցին երեխու հետ նստած հաց է ուտում, մեկ էլ խփում է գտալով երեխու գլխին.... 

Արժե միայն սիրել նրան ,ում խոսքը ենթարկված է մտքին,իսկ միտքը՝ ճշմարտությանն ու բարուն/Ֆենելոն 

Ապարանով Սպիտակ գնացող մարշուտկա է անցնում: Էս ապարանցիք կանգնացնում են էտ մարշուտկան, շոֆերին իջեցնում են .... 

Վարդանիկին ընկեր Մարգոն ասում է ... 

Աբարանցու կնիկը տունը մենակա լինում ուզումա գնա խանուտ գրություն ա գրում 

- Մեկը ձիով գնում է անապատով՝ և ձին, և նա շոգից թուլանում են: Կողքից ուղտով մեկը.... 

- Ապարանցին գել է բռնում, լաաաավ թրաշում է, վրեն գրում է.... 

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան /Գաբրիել Գարսիա Մարկես 

- Ապարանցուն ասում են. "Վերջի անեկդոտը լսել ե՞ս..... 

Կինը տագնապահար գոռում է՝ դիմելով ամուսնուն.... 

- Ապարանցին գնում է բժիշկի, բժիշկը ցույց է տալիս պահարանի վրա դրված ամանին և ասում..... 

- Ապարանցի տղեն հորը հարցնում է. "Պապ, ճի՞շտ է, որ.... 

Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց ... 

Ընկեր Մարգոն վարդանիկին հարցնում է. -Քանի տարեկան ես : -Չգիտեմ : -Քանի աստղ կա երկնքում : -Չգիտեմ .... 

մեկը գալիսա պեռաշկի ծախողի մոտ, ասումա -ախպեր ջան 1000 հատ պեռաշկի ունե՞ս.... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz