Իրական և հետաքրքիր փաստեր Воскресенье, 05.04.2026, 05:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Поиск

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Նոր մանրամասներ հոր ու որդու հոսանքահարման մասին 

Լեսբուհու հանդեպ սերը ստիպել է դիպուկահարին կին դառնալ 

Չափազանց երկար քունը խափանում է հոգեկան աշխարհը և ճարպակալում է առաջացնում 

Ինչի՞ կարող է հանգեցնել հղիության արհեստական ընդհատումը 

Նոր մանրամասներ Վանաձորում ինքնասպան եղած ոստիկանի գործից 

Զվարճալի կենացներ 

Հաճոյախոսություններ, որ երբեք չի կարելի անել տղամարդկանց 

Բրիտանացի ուսանողուհիները մերկ են լուսանկարվել՝ հակառակվելու ֆեմինիստուհիներին (ֆոտո) 

55 մլն տարի առաջ Երկրի սաստիկ տաքացումը երկնաքարի անկման հետեւանք է եղել 

4 պատճառ, որ քայքայում է ամուսնությունը 

Եղանակը Հայաստանում 

Միջադեպ՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում, ծեծել են պարուհիներին 

10 բան, որ կանայք պետք է իմանան տղամարդկանց մասին 

Մա՛մ ջան, սենց էր պետք. Երիտասարդը ցած է նետվել Կիևյան կամրջից 

Երբ հարբում են աղջիկները (լուսանկար) 

18+ կադրեր. ինչպես են Մոսկվայում գազելներ շրջել եւ ցրել ազգայնականների ամբոխը(video) 

Լեդի Դիանայի մասին գրքի հեղինակ. արքայադուստրը սեքս օրագիր է վարել 

Բռնության ենթարկված կինը երեխաների հետ կապրի կացարանում 

Ադրբեջանցի ներգաղթյալի մայրը պատրաստ է ինքն իրեն պայթեցնել 

Աշխարհի ամենավատ ծնողները (22 Photo) 

Ինչպե՞ս ընտրել ակնոցն ըստ դեմքի ձևի 

Քսենիա Սոբչակը` «ազգի հպարտություն» 

Главная » 2013 » Октябрь » 9 » Տաքացած հայ տղամարդկանց դանակահարություն՝ Քրիստիկի «դիվիշնիկի» ժամանակ
09:57
Տաքացած հայ տղամարդկանց դանակահարություն՝ Քրիստիկի «դիվիշնիկի» ժամանակ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվել է Էդգար Խաչոյանի գործի դատավարությունը:

Դատարանը Էդգար Խաչոյանին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

9 և 8 տարեկան երեխաների հայր, Առինջ գյուղի 33-ամյա բնակիչ Էդգարը 2012 թվականի հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան ընկերների հետ զվարճացել է Կոմիտասի պողոտայում գործող «Էքստազի» կարաոկե ակումբում:

Ըստ դատական ակտի՝ պարելու ընթացքում նրա ընկեր Աշոտը մոտեցել է ակումբում ուրախացող անծանոթ աղջիկների խմբին, «անցել է նրանց խմբի միջով, հրել ու դիպել է նրանց», ինչի պատճառով աղջիկներից մեկը ակումբում գտնվող իր ծանոթին խնդրել է զգուշացնել իրենց անհանգստացնող երիտասարդին:

Զգուշացումը վիրավորական է թվացել նախ Աշոտին, ապա Էդգարին: 
Խոսակցությունը շարունակել են ակումբից դուրս: Բնականաբար, դա արդեն խոսակցություն չի եղել, այլ տաքացած տղաների վեճ, որի ընթացքում, դատական ակտի համաձայն, Էդգարը հանել է իր մոտ եղած դանակը և հարվածել իրենց դիտողություն արած, իրեն մինչ այդ անծանոթ երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին: 

Վիրավոր տղան հեռացել է, նրա ընկերները նրան հասցրել են հիվանդանոց: 

Հեռացել են նաև երեկոն այդ ձևով անցկացրած Էդգարն ու իր ընկերները: 

Աղջիկների խումբը շարունակել է ուրախանալ ակումբում՝ դրսում կատարվածից անտեղյակ: Դանակահարության մասին իմացել են հաջորդ օրը:

Ամեն բան կատարվել է «հայկական սցենարով»: Միայն աղջիկների խումբն է փորձել հանգիստ անցկացնել այդ սցենարին չհամապատասխանող ոճով: Սակայն «հայկական սցենարը» ավելի զորեղ է դուրս եկել ու նրանց ևս ներգրավել է իր շրջանակների մեջ:

Քրիստինեն այդ օրը պարզապես «դիվիշնիկ» էր կազմակերպել՝ քրոջ հարսանիքից առաջ: 

Որոշել էին 7-8 աղջիկներով որևէ կարաոկե գնալ, պարել ու զվարճանալ:

Քրիստինեն, այնուամենայնիվ, հաշվի էր առել ընդունված կարգը. նախ իր ծանոթ երիտասարդի հետ քննարկել էր, թե որ կարաոկե ակումբում կարող են աղջիկներով ուրախանալ: 

Երիտասարդը, որն ավելի ծանոթ էր «Էքստազի» ակումբին, խորհուրդ է տվել այնտեղ գնալ: Ավելին, խոստացել է զանգահարել ու սեղան պատվիրել աղջիկների համար: Այդպես էլ արել է: 

Աղջիկներն էլ համաձայնել են հենց «Էքստազի»-ում անցկացնել «դիվիշնիկը»: 

Նրանք տորթ են պատվիրել: Տորթը ակումբ բերած երիտասարդին հրավիրել են իրենց սեղանի մոտ նստել մի քանի րոպե: Երիտասարդը չի մերժել:

Այդ պահին կարաոկե է եկել Քրիստինեի ծանոթը, նա, ով խորհուրդ էր տվել այդ ակումբ գալ ու սեղան էր պատվիրել: Արման Մանուկյանն էր, աշխատում էր տաքսի ծառայությունում: Նա ակումբ էր եկել նույն ծառայությունում աշխատող երկու ընկերների հետ: 

Սա ևս հայկական տարբերակի մեջ էր. խորհուրդ տալով աղջիկներին՝ «Էքստազիում» ժամանակ անցկացնել, Արմանը, այնուամենայնիվ, որոշել է ինքն էլ ներկա լինել, թեկուզ հեռվից աչքը աղջիկների վրա պահել, ամեն դեպքում՝ երաշխիք չէր կարող լինել, որ ուշ երեկոյան ակումբում զվարճացող աղջիկների խմբին որևէ մեկը նեղություն չի տա:

Երբ Արմանն ու ընկերները «Էքստազի» են մտել, աղջիկների սեղանի մոտ դեռ նստած էր տորթ բերող երիտասարդը: 

Արմանը, առանց աղջիկներին մոտենալու, ընկերների հետ նստել է ուրիշ սեղանի շուրջ:

Շուտով աղջիկների սեղանի մոտ նստած երիտասարդը հեռացել է: Բայց քանի որ աղջիկները «դիվիշնիկ» էին անում, Արմանն իր ընկերների հետ մնացել է առանձին նստած, միայն պարերի ժամանակ նրանք պարել են աղջիկների հետ:

Այդ երեկո «Էքստազիում» ընկերովի ժամանակ անցկացնելու ցանկություն է ունեցել նաև Էդգար Խաչոյանը: 

Երբ չորս երիտասարդները մտել են ակումբ, Էդգարի ընկերներից մեկը՝ Աշոտը, ճանաչելով Արմանի ընկեր Մկրտիչին, մոտեցել է, ախպերական բարևել, մինչև անգամ համբուրվել: Լիովին երևանյան տեսարան:

Էդգարի ընկերախումբն էլ այլ սեղանի շուրջ է նստել: Մնում էր՝ ամեն մեկն իր համար ուրախանա, մյուսներին չխանգարի: 

Բայց պարերի ընթացքում Քրիստինեն այնքան է նեղվել, որ մոտեցել է Արմանին ու խնդրել, որ զգուշացնի Էդգարի խմբի տղաներից հենց վերոհիշյալ Աշոտին, ով պարելիս անցել է աղջիկների խմբի միջով, հրել է, դիպել, մի խոսքով՝ իրեն կոռեկտ չի պահել: 

Արմանը մոտեցել է Աշոտին, խնդրել, որ աղջիկներին չանհանգստացնի: Աշոտն ասել է՝ հարց չկա: 

Բայց մի քանի րոպե անց Քրիստինեն նորից Արմանին ասել է, թե երիտասարդը շարունակում է անհանգստացնել իրենց:

Արմանի ցուցմունքի համաձայն՝ ինքը մեկ անգամ ևս փորձել է խոսել Աշոտի հետ: Աղմուկի պատճառով իրար չեն լսել: Դուրս են եկել ակումբից:

Ըստ Արմանի՝ Աշոտը կոպիտ ձևով ասել է, թե ով խանգարի իր քեֆը, իր հետ խնդիրներ կունենա: Լիակատար «հայկական սցենար»:

Արմանի ցուցմունքի համաձայն՝ ինքը փորձել է բացատրել, որ աղջիկները ծանոթ են, նրանց անհանգստացնել պետք չէ, բայց այդ բացատրությունը կորել է քաշքշոցի թոհուբոհի մեջ:

Վեճին ներգրավվել է Աշոտի ընկեր Էդգարը, ով, ըստ Արմանի, բարկացած հարցրել է. «Դո՞ւ ես մեզ դուրս կանչել»: 

Այս հարցին հետևել է միմյանց հագուստերից քաշելը: Այդ ընթացքում էլ Էդգարը դանակահարել է Արմանին՝ ըստ դատական ակտի: 

Արմանին սկզբում թվացել է, թե անծանոթ տղան բռունցքով է հարվածել իր թևատակին, բայց երբ թուլություն է զգացել, ներսը տաքացել է, հասկացել է, որ իրեն քաշքշողը հարվածել է դանակով:

Հարվածից հետո Էդգարը բաց է թողել Արմանին: Վերջինս կարողացել է փախչել: 

Պետք է ասել, որ Արմանի ընկերները «ոտները կախ էին գցել» ակումբում, երբ կռվի «հոտ» էին զգացել, ապա դուրս էին եկել ու անմիջապես նստել իրենց մեքենան: 

Երբ Արմանը փախել էր, նրանք մեքենան վարել էին այդ ուղղությամբ, ճանապարհին վերցրել էին Արմանին, իմացել, որ նա դանակահարված է, անմիջապես տարել էին հիվանդանոց ու անմիջապես էլ հեռացել էին իրենց տաքսի ծառայություն:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, որն ուղեկցվել է հեմոպնևմոթորաքսով: Տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ընդհանուր իրավասության դատարանում Էդգար Խաչոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Նախաքննության ժամանակ ևս նա նույն դիրքորոշումն է ունեցել:

Դատարանն ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել Էդգար Խաչոյանի մեղքը և նրան դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: 

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 6-ից: Ըստ դատական ակտի՝ Խաչոյանն ինքնակամ էր ներկայացել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Просмотров: 573 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Սիրված անեկդոտներ

- Բուհի քննությունից կտրված ուսանողը, փողոցում կանգնաց լաց է լինում.... 

Հարբած ամուսինը շատ ուշ մտնում է տուն: Կինը ջղայնացած դեմք անելով... 

Կինը` ամուսնուն. – Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա... 

Ապարանով Սպիտակ գնացող մարշուտկա է անցնում: Էս ապարանցիք կանգնացնում են էտ մարշուտկան, շոֆերին իջեցնում են .... 

2 հատ ապարանցի գնում են Լոնդոն,նստում են 2 հարկանի ավտոբուս:Մեկը 1-ին հարկումա նստում,մյուսը բարձրանումա 2-րդ հարկ... 

Մի Եհովայի վկա կին նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ էր վարորդը չի դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին: 

- Ապարանցին գնում է խալին լվանալու: Ասում է ,-Ապեր խալին ինչքանով ես լվանում... 

Տղան փորձում է աղջկան համբուրել, իսկ աղջիկը դիմադրում է ու 

Բանակցությունների ժամանակ պահանջելով անհնարինը՝ մենք ստանում ենք ամենալավը հնարավորից:/Ջովաննի Նիկոլինի 

Երկու ընկեր իրար զրույց են անում. -Ապե, որ ընկերդ կնոջդ հետ ման գա ինչ կանես?.... 

Հույսով լի սիրահարը ավելի մեծ երջանկություն է ապրում քան նա ով արդեն հասել է իր երջանկությանը /Ֆ.Նիցշե 

- Մեկը հիվանդանոց տանում է մեզի անալիզը հանձնելու... 

- Հոգեբանության դասախոսը բացատրում է: - Աղջկան ընկճախտից (դեպրեսիա) հանելու լավագույն ձևը... 

Հիվանդը գալիս է բժշկի մոտ. - Բժիշկ, ես հիշողության կորուստներ եմ ունենում.... 

Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:/Հակոբ Պարոնյան 

Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, մի թուրք, ու մի վրացի կին իր աղջկա հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել.... 

մի ատ պառավ կնիկ գնում ա իր ընկերուհու տուն գնում տենում ա որ ընկերուհին տկլոր ման ա գալիս տան մեջ ասում ա ... 

Էս աբարանցիները արգենտինացիների հետ ֆուտբոլ են խաղում, ու աբարանցիների մարզիչը ասումա 

Ապարանցին կինոթատրոնում... Ֆիլմի թունդ պահին կատաղած ցուլն արագ վազքով գալիս է դեպի հանդիսատեսը: Ապարանցին տեղում անհանգիստ ..... 

Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց ... 

Интересние видео

Аргентинец женился на дереве

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Истерика у невесты

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Сергей Безруков - Песни на стихи Сергея Есенина

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ЛЮБЭ "Солдат"

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Мастер и Маргарита: Романс

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Е. Ваенга - Папа нарисуй

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Пусть Говорят: МУЖ ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ. Андрей Малахов

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

ALŞAR QAZ QAZI

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 5.0

Jimmik Kafyan - Live In Concert (In Vanadzor)

  • Просмотры:
  • Всего комментариев: 0
  • Рейтинг: 0.0

Архив записей

Категории раздела
Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) [109]
Օգտակար խորհուրդներ [55]
Աստղագուշակ [51]
Խոհանոց [2]
Հետաքրքիր Փաստեր [235]
Թեստ [6]
Հարց սեքսոպաթոլոգին: [14]
ԽՈՀԱՆՈՑ ,Բաղադրատոմսեր [5]
Աղցան · Անուշեղեն · Խմորեղեն · Կարկանդակ · Ըմպելիքներ · Ճաշատեսակներ · Պահածոներ · Սենդվիչներ · Պիցցա.
Հետաքրքիր պատմություններ [19]
Եղանակը Հայաստանում [2]
Анимация [1]
Интересные истории [9]

Календарь

Copyright MyCorp © 2026Конструктор сайтовuCoz